Իեն

Ճապոնիայի պաշտոնական դրամական միավորը
(Վերահղված է Յենից)

Ճապոնական իեն (ճապ.՝ or en) (սիմվոլ։ ¥; code։ JPY) Ճապոնիայի պաշտոնական տարադրամն է։ Այն երրորդ առևտրական տարադրամն է արտարժույթի փոխանակման շուկայում ԱՄՆ դոլլարից և եվրոյից հետո[1]։ Այն նաև օգտագործվում է որպես պահուստային տարադրամ ԱՄՆ դոլարից, եվրոից և ֆունտ ստերլինգից հետո։

Իեն
ճապ.՝
Տեսակտարադրամ և յուան
ISO 4217 կոդJPY
Երկիր Ճապոնիա
Ներդրման ամսաթիվըհուլիս 1871
Պաշտ օգտագործողներՃապոնիա
Կազմված էsen?
Նշան¥ և
Նշանի նկարագրությունԻենի (յուանի) նշան և
ՀապավումJP¥
Մետաղադրամ¥1, ¥5, ¥10, ¥50, ¥100, ¥500
Թղթադրամ¥1000, ¥2000, ¥5000, ¥10,000
Կենտրոնական բանկՃապոնիայի բանկ
ՏպողNational Printing Bureau? և Ճապոնիայի դրամահատարան
Փոխարինել էTokugawa coinage?

Անվան ծագում

խմբագրել

Իենը Չինաստանից սերող դրամական միավոր է, որը նշվում է «円» հիերոգլիֆով և չինարեն կոչվում է «յուան»։ Չինական Ցին կայսրության փոխարժեքից մեկը եղել է արծաթը, որը օգտագործվում էր ձուլակտորների տեսքով։ Չնայած դրան, 18-րդ դարում Չինաստան սկսեցին բերել իսպանական ու մեքսիկական արծաթե դրամներ, որոնք ստացան «արծաթ» անվանումը (չին.` 银 円) կամ «արևմտյան յուաններ» (չին.` 洋 円): Դրանից հետո բրիտանացիները Հոնկոնգում սկսեցին արծաթյա դրամներ արտադրել` «հոնկոնգյան դոլարներ», որոնք չինարեն անվանվեցին «հոնկոնգյան յուաններ» (չին.` 香港 壱 圆): Այս փոխարժեքը հասավ նաև Ճապոնիա, որտեղ «յուանը» կոչվում էր «էն»։ 1830 թ.-ից ճապոնացիներն սկսեցին սեփական արծաթյա դրամների արտադրությունը, որոնք նման էին հոնկոնգյաններին՝ ըստ քաշի ու մետաղների պարունակության։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 312