Յասմին Լե Բոն (անգլ.՝ Yasmin Le Bon, ի ծնե՝ Պարվանե, անգլ.՝ Parvaneh, հոկտեմբերի 29, 1964(1964-10-29)[1], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդել։ 1980-ական թվականներին ամենաբարձր վարձատրվող մոդելներից էր[2][3]։

Յասմին Լե Բոն
Ծնվել էհոկտեմբերի 29, 1964(1964-10-29)[1] (59 տարեկան)
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունThe Cherwell School?
Մասնագիտությունմոդել
ԱմուսինSimon Le Bon?
ԵրեխաներAmber Le Bon?
Կայքyasminlebon.net
 Yasmin Le Bon Վիքիպահեստում

Պատանեկություն խմբագրել

Յասմին Պարվանեն ծնվել է Անգլիայի Օքսֆորդ քաղաքում՝ իրանցու և անգլուհու ընտանիքում։ Եղել է ընտանիքի ամենափոքր զավակը։ Ունի մեծ քույր՝ Նադրեն։ Յասմինի մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 2004 թվականին։

Յասմինը որպես մոդել սկսել է աշխատել դեռևս դպրոցում սովորելու տարիներին, իսկ ավարտելուց հետո պայմանագիր է կնքել Լոնդոնի Models 1 մոդելային գործակալության հետ[4]։

Գործունեություն խմբագրել

1987 թվականի ապրիլին մասնակցել է Guess գովազդային ընկերությանը[5]։ Հայտնվել է Elle, Վոգ, Cosmopolitan, Մերի Քլեր, Harper's Bazaar և այլ ամսագրերի շապիկներին։ Համագործակցել է Elite Model Management և Trump Model Management գործակալությունների հետ։

Եղել է այնպիսի բրենդերի դեմքը, ինչպիսիք են՝ Banana Republic-ը, Bloomingdale’s-ը, Քելվին Քլայնը, Վերսաչեն, Շանելը, Դիորը, Clairol-ը, Էսկադան, Avon-ը և Gianfranco Ferré[6]։

2012 թվականի հունվարին Լե Բոնը Փարիզի Stéphane Rolland բարձր նորաձևության գարնանային-ամառային ցուցադրության ժամանակ ցուցադրել է զգեստ՝ 50 կգ քաշով[7]։

Անձնական կյանք խմբագրել

1984 թվականին ծանոթացել է Duran Duran խմբի վոկալիստ Սայմոն Լե Բոնի հետ։ 1985 թվականի դեկտեմբերի 27-ին նրանք ամուսնացել են։ Ունեն երեք դուստր՝ Էմբեր Ռոուզը (ծնված 1989), Սեֆրոն Սահարան (ծնված 1991) և Տալուլա Փայնը (ծնված 1994)։

2018 թվականի հունիսի 6-ին Սեֆրոնը որդի է ունեցել, և Լե Բոնը դարձել է տատիկ։ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին ծնվել է Սեֆրոնի երկրորդ տղան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 'I was addicted to exercise and lived on the odd bread roll if I was lucky': Yasmin Le Bon reveals her gruelling diet regime
  3. Fair play to Yasmin the supermodel
  4. De Rossee, Sophie (2011 թ․ հոկտեմբերի 21). «World of Yasmin Le Bon». The Daily Telegraph. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. Yahoo! model profile: Yasmin Le Bon Արխիվացված 23 Հոկտեմբեր 2007 Wayback Machine
  6. Yasmin Le Bon profile Fashion Model Directory. retrieved 9 February 2008
  7. «Yasmin Le Bon Models 110-Pound Dress By Stephane Rolland». Huffington Post. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել