Յան Չեչոտ (լեհ.՝ Jan Czeczot, բելառուս․՝ Ян Чачот, լիտ.՝ Jonas Čečiotas, 24 հունիսի, 1796, Մալյուշիցի, Նովոգրուդոկի կոմսություն, Սլոնիմի նահանգ, Ռուսական կայսրություն (ներկայում՝ գյուղ Մալյուշիչի (Մալյուշիցա), Կորելիչի շրջան, Գրոդնենի մարզ, Բելառուս) — 11 (23) օգոստոսի, 1847, Ռոտնիցա, Տրոկսի կոմսություն, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն (ներկայում՝ Դրոսկինինկայ, Լիտվա)), լեհ, բելառուս[2][3], լիտվացի բանահյուսագետ, էթնոգրաֆ, Ֆիլոմատների կազմակերպության անդամ։

Յան Չեչոտ
բելառուս․՝ Ян Чачот
Ծնվել էհունիսի 24, 1796(1796-06-24)[1]
ԾննդավայրMalušyčy, Kareličy District, Գրոդնոյի մարզ, Բելառուս
Վախճանվել էօգոստոսի 23, 1847(1847-08-23) (51 տարեկան)
Վախճանի վայրԴրոսկինինկայ, Գրորդնենսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն
ԳերեզմանRatnyčia
Մասնագիտությունդրամատուրգ, թարգմանիչ, բանաստեղծ, բանահավաք, գրող և ազգագրագետ
Լեզուբելառուսերեն և լեհերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Գրական ուղղություններռոմանտիզմ
ԱշխատավայրSvislač gymnasium?
Изображение автографа
 Jan Czeczot Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յան Չեչոտը ծնվել է 1796 թվականի հունիսի 24-ին Ռուսական կայսրության Սլոնիմի նահանգի Նովոգրուդի կոմսության Մալյուշիցի (ներկայում՝ գյուղ Մալյուշիչի (Մալյուշիցա), Կորելիչի շրջան, Գրոդնենի մարզ, Բելառուս) գյուղում։

1809—1815 թվականներին սովորել է Նովոգրուդոկի դոմինիկյան դպրոցում, որտեղ սովորում էր նաև Ադամ Միցկևիչը։ 1815 թվականին մեկնել է սովորելու Վիլենի համալսարանում, որտեղ ընդունվել է 1816 թվականին, բայց ֆինանսական խնդիրների պատճառով այնտեղ սովորել է միայն մեկ տարի։ Ծառայել է Ռաձիվիլովյան կոմիսիայում, որ կազմակերպվել էր Ալեքսանդր I ցարի հրամանով 1814 թվականի փետրվարին, որպեսզի տնօրինի Դոմինիկ Ռաձիվիլի (1786-1813) ժառանգությունը։ Վերջինս Վարշավայի հերցոգության զորքերի գնդապետ էր, ով իր հեծելախմբի հետ մասնակցել է Նապոլեոն Բոնապարտի արշավանքին դեպի Ռուսաստան։

1818 թվականի հունիսին ընդունվել է Ֆիլոմատների գաղտնի ընկերության շարքերը։ 1823 թվականին կազմակերպել է «Կաստալիա» պոետական խմբակը, որի կազմում ընդգրկված էին լիտվական երգերի ապագա հավաքող ու թարգմանիչ Էմերիկ Ստանևիչը, բանաստեղծ ու Դանթեի ստեղծագործությունների թարգմանիչ Յուլիան Կորսակը և այլք։ Միաժամանակ ղեկավարել է ֆիլարետների ակումբի կազմի մեջ մտնող Կապույտների խմբակը, որ համախմբում էր գրական գործիչներին ու մասնակցում էր։

1823 թվականի հոկտեմբերի 10-ին (հոկտեմբերի 22) ձերբակալվել է ֆիլարետների գործով։ 1824 թվականի հոկտեմբերի 10-ի (հոկտեմբերի 22) դատավճռով Յան Չեչոտը, Տոմաշ Զանն ու Ադամ Սուզինը ուղարկվում են Օրենբուրգ։ Կազիլի բերդում Չեչոտը կրում է իր վեցամսյա բանտարկութունը, որ ավարտվեց 1825 թվականի մայիսին։ Կիզիլում արտաքսման տարիներին թարգմանել է Վաշինգտոն Իրվինգի ստեղծագործությունները (թարգմանությունը հրատարակվել է Վիլնում 1830 թվականին), գրել է բանաստեղծություններ։ 1826—1830 թվականներին ապրել է Ուֆայում։ Մայիսին ազատվել է ոստիկանական վերահսկողությունից ու իրավունք ստացել բնակություն հաստատելու Ռուսաստանի կենտրոնական նահանգներում։ 1831 թվականից ապրել է Տվերում, որտեղ ժանտախտի համաճարակի ժամանակ նահանգապետ Կիրիլ Յակովլևիչ Տյուֆյաևի հրամանով լեհ ուրիշ աքսորականների հետ կես տարի պահվել է կալանքի տակ։ Ավելի ուշ որպես ինժեներական ղեկավարության քարտուղար մասնակցել է Լեպելում Բերեզինի ջրանցքի շինարարությանաշխատանքներին (1833—1841

 
Յան Չեչոտայի շիրիմը

Շորսիում կոմս Ադամ Խրեպտովիչի գրադարանում ստացել է գրադարանավարի պաշտոն և 1841 թվականին վերադարձել է հայրենիք։ Մինչ 1844 թվականն ապրել է Շորսիում, ավելի ուշ հյուրընկալվել է իր ծանոթին Նովգրուդոկի նահանգում։ Աքսորի ժամանակ վատթարացած առողջությունը վերականգնելու նպատակով 1847 թվականին մեկնել է Դրուսկինինկայ։ Մահացել է 1847 թվականի օգոստոսի 11-ին (23) օգոստոսի Դրուսկենիկի մոտ գտնվող Ռոտնիցա վայրում, որտեղ էլ թաղվել է։

Գրական գործունեությունը խմբագրել

Լեպելում ապրելու տարիներին հրատարակության է նախապատրաստել ժողովրդական երգերի ժողովածուներ, որոնք լույս են տեսել Վիլնում հայտնի հրատարակիչ ու գրքավաճառ Յուզաֆ Զավեդսկու կողմից (1837, 1839, 1840 թվականներին և ավելի ուշ)։ Ընկերների ու ծանոթների օգնությամբ հավաքել ու հրատարակել է 957 երգ։ Այդ տեքստերն օգտագործել է Ստանիսլավ Մոնյուշկոն («Śpiewnik domowy», 1843—1859) «Տնային երգարան» ժողովածուում։

Մահվանից մեկ տարի առաջ հրատարակվել է Յան Չեչոտայի սեփական ստեղծագործությունների միակ ժողովածուն՝ «Գյուղացու երգեր», բայց հեղինակի անունը չի նշվել։ Անտիպ է մնացել Լիտվական մեծ իշխանության չափածո պատմությունը՝ «Երգեր հին լիտվացիների մասին մինչ 1434 թվականը»։

Հրատարակություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Мархель, У. І. Ян Чачот / У. І. Мархель // Гісторыя беларускай літаратуры XI—XIX стагоддзяў у двух тамах. Том 2. Новая літаратура։ другая палова XVIII—XIX стагоддзе. — Мінск։ Беларуская навука, 2007. — С. 177—197.
  • R. Griškaitė. Jonas Čečiotas // Jan Czeczot. Spiewki o dawnych litwinach do roku 1434. Vilnius։ Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1994. P. 206—281.


Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Չեչոտ» հոդվածին։