Յան Կամենիկ (ծննդյան անուն՝ Լյուդմիլա Մացեշկովա (չեխ.՝ Jan Kameník, Ludmila Macešková), մարտի 22, 1898(1898-03-22)[2][1][3], Լիբերեց, Ավստրո-Հունգարիա[1][4][5] - մայիսի 3, 1974(1974-05-03)[2][1][3], Պրահա, Չեխոսլովակիա[1][5], Պրահա), չեխ կին գրող։

Յան Կամենիկ
Ծննդյան անունչեխ․՝ Ludmila Poprová[1]
Ծնվել էմարտի 22, 1898(1898-03-22)[2][1][3]
ԾննդավայրԼիբերեց, Ավստրո-Հունգարիա[1][4][5]
Վախճանվել էմայիսի 3, 1974(1974-05-03)[2][1][3] (76 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[1][5]
Գրական անունЯн Каменик
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, վիզուալ արտիստ, արձակագիր և դրամատուրգ
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
 Ludmila Macešková Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1918 թվականին ավարտել է Պարդուբիցեի ռեալական գիմնազիան, որտեղ 1900 թվականին տեղափոխվել էլ ընտանիքը։ 1918-1921 թվականներին սովորել է Պրահայի կերպարվեստի ակադեմիայում, նրա դասախոսների թվում էր Մաքս Շվաբինսկին, դասընթացը չի ավարտել։ Ծնողների կամքին հակառակ 1921 թվականին ամուսնացել է, 1923 թվականին ծնվել է որդին, 1930 թվականին բաժանվել է ամուսնուց, որդին մնացել է առանց հոր (1941 թվականին երիտասարդի մոտ հայնտաբերում է շիզոֆրենիա1932 թվականին առանց ամուսնանալու ունենում է երկրորդ որդուն (Իրժա Մացեշկոյի հետ ամուսնությունը կնքվել է ավելի ուշ), ստիպված էր աշխատել, քանի որ կողակիցը աշխատել չէր ցանկանում։

1944 թվականին լույս է ընծայում բանաստեղծությունների առաջին «Հրեշտակներով լուսամուտը» ժողովածուն։ Իր ընկեր քննադատ Բեդրժիխ Ֆուչիկի խորհրդով վերցնում է արական կեղծանուն։ 1947 թվականից շարունակել է ապրել գրող Մարցել Կաբատի հետ։ Թարգմանել է Ժերար դը Ներվալի, Պոլ Վալերիի, Ժան Կոկտոյի գործերից։ Ընկերություն է արել Յան Զագրադնիչեկի, Իվան Դիվիշի հետ։ 1960-ականների վերջերին ընդունվել է Գրողների միություն, նրա պատվին կազմակերպվել է գրական երեկո։

Մահացել է հոգեբուժարանում։ Նրա գրական ժառանգության մեծ մասը, ներառյալ թարգմանությունները, հրատարակվել են արդեն հետսոցիալիստական Չեխիայում։

Ստեղծագործություններ խմբագրել

Հրատարակություններ կյանքի ընթացքում խմբագրել

  • 1944 — Okna s anděly (բանաստեղծություններ)
  • 1947 — Neviditelný let (բանաստեղծություններ, 2-րդ հրատ. 1995)
  • 1947 — David králem (դրամա)
  • 1968 — Pubertální Henoch (բանաստեղծություններ, վերահրատ. 1982, 1996)
  • 1970 — Učitelka hudby (արձակ)
  • 1971 — Malá suita pro flétnu (բանաստեղծություններ, գիրքն ավարտել է 1957)

Հետմահու հրատարակություններ խմբագրել

  • Zápisky v noci. Praha։ Český spisovatel, 1993 (стихи 1952—1972)
  • Mystické deníky. K tisku připr. a dosl. naps. Marcel Kabát; ilustr. Jindřich Zeithamml. Praha։ Trigon, 1995.
  • Prózy. Sestavovatel Marcel Kabát, K vyd. připr. a ed. pozn. naps. Robert Krumphanzl; Dosl. Eva Formánková; Výtv. doprovod Adriena Šimotová. Praha։ Triáda, 1995. 253 s. (Delfín, Dílo Jana Kameníka; Sv. 1, 2)
  • Překlady. Výtv. doprov. Věra Janoušková; K vyd. připr., ed. komentář a dosl. naps. Jiří Pelán. Praha։ Triáda, 1996. 238 s. (Delfín, Dílo Jana Kameníka; Sv. 7, 5)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Chocholoušek J. Jan Kameník։ život a básnické dílo Ludmily Maceškové. Liberec։ Česká beseda, 1998

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կամենիկ» հոդվածին։