Բացել գլխավոր ցանկը

ԿենսագրությունԽմբագրել

1891-1898 թվականներին սովորել է Պրահայի Գեղարվեստի ակադեմիայում։ Հանդես է եկել որպես հաստոցային գեղանկարչության վարպետ, վիտրաժների և որմնանկարների հեղինակ, սակայն առանձնապես ճանաչվել է որպես գծանկարիչ և փորագրող։ Կրել է սիմվոլիզմի ազդեցությունը, սակայն հիմնականում ստեղծել է ռոմանտիկական պաթոսով առլեցուն կենսահաստատ կերպարներ։

Շվաբինսկի ստեղծագործությանը բնորոշ է իրական կամ հեքիաթային կերպարներով հարուստ ծաղկուն բնության վերարտադրումը («Վագրի որս», 1914, «Բերք», 1927, երկուսն էլ՝ «չոր ասեղ»)։ Ստեղծել է նաև չեխոսլովակյան մշակույթի ներկայացուցիչների դիմանկարների շարք («Յո․ Մանես», 1917, փայտագրություն, «Յու․ Ֆուչիկ», 1950, «չոր ասեղ» և այլն), նկարազարդել գրքեր (Վիկտր Հյուգոյի ստեղծագործությունները, 1944, և այլն)։ ՉԽՍՀ պետական մրցանակ (1952

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 554