Յան Լեխոն (լեհ.՝ Jan Lechoń, մարտի 13, 1899(1899-03-13), Վարշավա, Ռուսական կայսրություն - հունիսի 8, 1956(1956-06-08)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), լեհ բանաստեղծ, գրական և թատերական քննադատ։

Յան Լեխոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1899(1899-03-13)
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 8, 1956(1956-06-08)[1][2] (57 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of Poland (1927–1980).svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ազգությունլեհեր
ԵրկերQ11735902?
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, դիվանագետ, օրագրի հեղինակ, գրող և գրական քննադատ
Պարգևներ և
մրցանակներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Ակադեմիական ոսկե դափնի
ԱնդամությունPolish PEN Club? և Związek Zawodowy Literatów Polskich?
Commons-logo.svg Jan Lechoń Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1916-1920 թվականներին սովորել է Վարշավայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Գրական աշխարհում իր նորամուտը նշել է 14 տարեկանում։ Նա «Скамандр» գրական խմբի հիմնադիրներից մեկն էր, որում ընդգրկված էին Յուլիան Տուվիմը, Անտոնի Սլոնիմսկին, Յարոսլավ Իվաշկևիչը։

1921 թվականին փորձել է ինքնասպան լինել։

1930-1939 թվականներին եղել է Փարիզում Լեհաստանի դեսպանության մշակութային կցորդը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, Ֆրանսիայի ավերումից հետո Իսպանիայով և Պորտուգալիայով ճանապարհվել է Բրազիլիա, հետագայում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և հաստատվել Նյու Յորքում։ Նա համագործակցել է և եղել է ԱՄՆ-ում գործող լեհական պարբերականների խմբագիր։

Ինքնասպանություն է գործել` նետվելով Նյու Յորքի երկնաքերի պատուհանից։ 1991 թվականին մոխիրը վերաթաղվել է Լեհաստանում՝ Լյասկի գյուղի Անտառային գերեզմանատանը։

Ստեղծագործական կյանքԽմբագրել

Իր առաջին գործերը սկսել է տպագրել 14 տարեկանում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1912-ին։ «Karmazynowy poemat» (Մանուշակագույն պոեմ, 1920) բանաստեղծությունների ժողովածուն, որը փառաբանում էր Լեհաստանի անկախության համար պայքարը, նրան մեծ համբավ է բերել։ «Srebrne i czarne» («Արծաթագույն և սև», 1924) ժողովածուն արտացոլում էր հիասթափությունը իրականությունից և մահվան հանդեպ հիացմունքը։ Այն համարվում է լեհական գրականության առավել հոռետեսական գրքերից մեկը։ Այս գրքից հետո նա երկար ժամանակ ընդհատել է գրական գործունեությունը։

Բանաստեղծությունները բնութագրվում են բարձր ոճով և բանաստեղծական ձևի խստությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել