Յանուշ Եժի Գայոս (լեհ.՝ Janusz Gajos, սեպտեմբերի 23, 1939(1939-09-23)[1][2], Դոմբրովա-Գուրնիչա), կինոյի և թատրոնի լեհ դերասան։

Յանուշ Գայոս
լեհ.՝ Janusz Jerzy Gajos
Ծնվել էսեպտեմբերի 23, 1939(1939-09-23)[1][2] (85 տարեկան)
ԾննդավայրԴոմբրովա-Գուրնիչա
ԿրթությունԼոդզի կինոդպրոց
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան և դերասան
ԱշխատավայրԱլեքսանդր Զելվերովիչի անվան թատերական ակադեմիա[3] և Լոդզի կինոդպրոց[3]
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունPolish Film Academy?

Կենսագրություն

խմբագրել

Յանուշ Եժի Գայոսը ծնվել է գերմանացիների կողմից Լեհաստանի գրավման առաջին օրերին՝ 1939 թվականի սեպտեմբերի 23-ին[4], Դոմբրովա-Գուրնիչա քաղաքում, որ գտնվում է Կատովիցեի մոտ։ Տասնմեկ տարեկան հասակում Յանուշ Գայոսն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Բենձին քաղաք, որտեղ հաճախել է տարրական դպրոց, այնուհետև սովորել է III հանրակրթական լիցեյում, որն ավարտել է 1957 թվականին։ Դերասանական վարպետություն է սովորել Բենձինի «Ձեցի Զագլեմբյա» թատրոնում՝ Յան Դորմանի մոտ։ Յանուշ Գայոսը մի քանի անգամ փորձել է ընդունվել Լոձի և Կրակովի թատերական դպրոցներ, սակայն չի կարողացել։ 1960-1961 թվականներին ծառայել է բանակում։

1961 թվականին Յանուշ Գայոսն ընդունվել է Լոձի Կինեմատոգրաֆի, հեռուստատեսության ու թատրոնի պետական բարձրագույն դպրոցի դերասանական ֆակուլտետ, որտեղ սովորել է մինչև 1965 թվականը, սակայն դիպլոմ ստացել է միայն 1971 թվականին։ Դեռևս ուսանողական տարիներին Յանուշ Գայոսն իր առաջին քայլերն է արել կինոյում. առաջին ֆիլմը, որում նա նկարահանվել է 1964 թվականին, եղել է Մարիա Կանևսկայայի «Պատուհանից երևացող օրիորդը» (լեհ.՝ Panienka z okienka) ֆիլմը, որում նա կատարել է Պետրեկի դերը։ 1966 թվականին սկսել է նկարահանվել «Չորս տանկիստներն ու շունը» սերիալում՝ կատարելով Յանեկ Կոսի դերը, որի շնորհիվ Յանուշ Գայոսը մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Լեհաստանում, այլև սոցիալիստական մյուս երկրներում[5]։ Կրթությունն ավարտելուց հետո Յանուշ Գայոսը խաղացել է Լոձի Ստեֆան Յարաչի անվան թատրոնում։ Այդ ժամանակ դերասանը ծանր էր տանում այն հանգամանքը, որ ինքը հայտնի է միայն մեկ դերով։

1970 թվականին Յանուշ Գայոսը տեղափոխվում է Վարշավա, որտեղ աշխատում է մայաքաղաքային մի շարք թատրոններում, այդ թվում՝ «Կոմեդիա» թատրոնում, Լեհական թատրոնում, «Կվադրատ» թատրոնում, Դրամատիկական թատրոնում, Պովշեխնոմի թատրոնում (1985 թվականից), Ազգային թատրոնում (2003 թվականից), ինչպես նաև մասնակցել է Հեռուստատեսային թատրոնի ներկայացումներին[6]։ Միաժամանակ Յանուշ Գայոսը շարունակել է նկարահանվել կինոյում։ Իր մի շարք դերակատարումների համար նա մրցանակների է արժանացել ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան կինոփառատոններում։

2003 թվականից Յանուշ Գայոսը դասավանդում է Լոձի Կինեմատոգրաֆի, հեռուստատեսության ու թատրոնի պետական բարձրագույն դպրոցում, 2006 թվականից «Ազգային արվեստի կենտրոն» հիմնադրամի (լեհ.՝ Fundacja Centrum Twórczości Narodowej) խմբագրական խորհրդի անդամ է։

Ընտրյալ ֆիլմագրություն

խմբագրել
  • 1964 - Պատուհանից երևացող օրիորդը
  • 1965 - Կապիտան Սովան գնում է հետքով (միայն 3-րդ սերիայում)
  • 1966 - Պատնեշ
  • 1966 - Աստծո խարազան
  • 1966-1970 - Չորս տանկիստներն ու շունը
  • 1972 - Կախարդների նվերները
  • 1975-1977 - Քառասունամյա
  • 1976 - Անսահման մարգագետիններ
  • 1978 - Միլիոնատերը
  • 1978 - Ինչ կանես ինձ, երբ հասկանաս
  • 1980 - Պայմանագիր
  • 1980 - Դիրիժոր
  • 1981 - Աշխարհների պատերազմ։ Հաջորդ հարյուրամյակը
  • 1981 - Լիմուզին Դայմլեր-Բենց
  • 1981 - Երկաթե մարդ
  • 1982 - Ձանձրալի պատմություն
  • 1983 - Այընտրանքներ 4
  • 1983 - Ներքին վիճակ
  • 1984 - Հանգիստ արևի տարի
  • 1989 - Դեկալոգ-4
  • 1989 - Հարցաքննություն
  • 1989 - Վարպետն ու Մարգարիտան (միայն 3-րդ սերիայում)
  • 1992 - Շներ
  • 1992 - Անմեքի մեղը, կամ երբ է ավելի լավ քնել
  • 1992 - Հեծելավաշտ
  • 1994 - Երեք գույն. սպիտակ
  • 1995 - Ekstradycja
  • 1996 - Ավկարիում
  • 1997 - Շնորհավոր նոր Յորք
  • 1999 - Հաջողության սիրելին
  • 2000 - Ես եմ գողացել
  • 2000 - Վերջին առաքելությունը
  • 2002 - Շոպեն. սիրո ցանկություն
  • 2002 - Վրեժ
  • 2002 - Այնտեղ և հետ
  • 2006 - Ժասմին
  • 2009 - Ամենաքիչ չարությունը
  • 2011 - Հաղթողը
  • 2013 - Փակ համակարգ
  • 2015 - Մարմին

Պարգևներ

խմբագրել
  • Լեհաստանի Վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր (13 հունվարի, 2011 թվական)[7]
  • Լեհաստանի Վերածննդի շքանշանի կոմանդոր (18 հոկտեմբերի, 2002 թվական)[8]
  • Գդանսկում անցկացվող Լեհական գեղարվեստական ֆիլմերի փառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար («Փարոս», Ֆիլիպ Բայոն, 1980 թվական)
  • Իսպանիայի Բուրգոս քաղաքում անցկացվող Միջազգային կինոփառատոնի մրցանակ լավագույն դերասան անվանակարգում («Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից», Վոյցեխ Մարչևսկի, 1994 թվական)
  • Գդինյայում անցկացվող փառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար («Հարցաքննություն», Ռիշարդ Բուգայսկի, 1990 թվական)
  • Գդինյայում անցկացվող փառատոնի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար («Երբ բանականությունը քնած է», Մարչին Զեմբինսկի, 1993 թվական)
  • Լեհաստանի կինոակադեմիայի մրցանակ «Ժասմին» ֆիլմում Բրատ Զդրովկոյի դերը կատարելու համար (2007 թվական)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Polish Science
  4. Janusz Gajos Profesja: Aktor
  5. Janusz Jerzy Gajos biografia
  6. «Театральные работы Януша Ежи Гайоса». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  7. Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 13 stycznia 2011 r. o nadaniu orderów i odznaczenia — M.P. 2011 nr 32 poz. 384 Արխիվացված 2013-03-31 Wayback Machine(լեհ.)
  8. Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 18 października 2002 r. o nadaniu orderów i odznaczeń — M.P. 2003 nr 6 poz. 81(լեհ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանուշ Գայոս» հոդվածին։