Յանոշ Հորվաթ (հունգ.՝ Horváth János, նոյեմբերի 7, 1921(1921-11-07)[1], Cece, Sárbogárd District, Fejér County, Հունգարիայի Թագավորություն - նոյեմբերի 25, 2019(2019-11-25)[2], Բուդապեշտ, Հունգարիա[3]), հունգարացի տնտեսագետ և պետական գործիչ, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ 1945-1947 և 1998-2014 թվականներին:

Յանոշ Հորվաթ
HorvathJanos.jpg
 
Կուսակցություն՝ Ֆիդես և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Կոլումբիայի համալսարան (1966) և Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1946)
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 7, 1921(1921-11-07)[1]
Ծննդավայր Cece, Sárbogárd District, Fejér County, Հունգարիայի Թագավորություն
Վախճանի օր նոյեմբերի 25, 2019(2019-11-25)[2] (98 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիա
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ և Flag of Hungary.svg Հունգարիա
 
Պարգևներ

Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի Մեծ խաչ

1945 թվականին եղել է Հունգարիայի խորհրադարանի ամենաերիտասարդ անդամը։ 2003 թվականից՝ խորհրդարանի ամենատարեց։

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

1933 թվականից ծառայել է որպես հետախույզ։ 1936-1939 թվականներին միացել է երիտասարդների Կալվինիստական շարժմանը։ 1938-1939 թվականներին եղել է Soli Deo Gloria-ի կոլեգիայի նախագահը։

1940 թվականին ավարտել է Բուդապեշտի Իշտվան Սեչենիի առևտրի դպրոցը։ Մինչև 1947 թվականը աշխատել է Nostra General Public Company Warehouse ընկերությունում՝ սկզբում հաշվապահ, ապա գլխավոր հաշվապահի տեղակալ և, վերջապես, ընկերության նախագահ։ Այդ ժամանակ նա նաև սովորել է և 1946 թվականին ավարտել է տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

1942 թվականին Հորվաթը անդամագրվեց փոքր տերերի անկախ կուսակցությանը (FKGP)։ Եղել է նաև գյուղացիների դաշինքի անդամ։ Մասնակցել է ազգային դիմադրությանը 1944 թվականին ռադիոների ռեժիմի դեմ՝ որպես «Ազատ կյանք» ուսանողական շարժման անդամ։ Ձերբակալվել է գեստապոն և դատապարտվել մահվան, սակայն հաջողությամբ փախել է բանտից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընտրվել է Բուդապեշտի քաղաքային կոմիտեի պատգամավոր: Հունգարիայի գյուղացիների միության տնտեսական քաղաքականության գծով տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 1945 թվականի մայիսից մինչև 1947 թվականը: 1945 թվականի փետրվարին նշանակվել է Բուդապեշտի XIII շրջանի ղեկավար։ 1945 թվականի նոյեմբերի 4-ին դարձել է ժամանակավոր Ազգային ժողովի անդամ։ Իր պաշտոնավարման ընթացքում դարձել է վարչապետ Ֆերենց Նադիի ընկերը։

1947 թվականի հունվարի 16-ին ձերբակալվել է հունգարական ընկերության (Magyar Közösség) գործի շինծու մեղադրանքով, դատապարտվել է չորս տարվա հարկադիր աշխատանքի։ Անկախ, մանր հողատերերի կուսակցությունից հեռացվել է։ Բանտից դուրս է եկել 1951 թվականին։ Դրանից հետո 1951 թվականից աշխատել է որպես բանվոր, իսկ 1954 թվականից՝ մեխանիկ

1956 թվականի հունգարական ապստամբության ժամանակ մասնակցել է հունգարական գյուղացիների միության վերակազմավորմանը։ Դարձել է Վերակառուցման ազգային տնտեսական խորհրդի ղեկավար։ Միացել է նաև վերականգնված FKGP-ին և դարձել է առաջատարը իր XIII թաղամասում։ Ապստամբությունը ճնշելուց հետո 1956 թվականի նոյեմբերի 4-ին կնոջ հետ լքեց երկիրը։

1956 թվականից հետոԽմբագրել

Նոյեմբերի 9-ին եկել է Նյու Յորք։ Եղել է Հունգարիայի հեղափոխական խորհրդի հիմնադիրներից մեկը։ 1966 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է դոկտորի կոչում։ Նույն թվականին դարձել է Կոշուտի հիմնադրամի նախագահ։ 1968 թվականին դարձել է պրոֆեսոր Բաթլերի համալսարանում։ 1971-1972 թվականներին աշխատել է Կոլումբիայի համալսարանի կոմունիստական գործերի ինստիտուտի գիտաշխատող: 1983 թվականին հիմնադրել է Indianapolis Export Trading Company առևտրային ընկերությունը։

1992 թվականին Ինդիանայում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում պարտվել էր Էնդրյու Ջեյքոբս կրտսերին։

1997 թվականին Հորվաթը Հունգարիա է վերադարձել Վիկտոր Օրբանի՝ Ֆիդես կուսակցության առաջնորդի հրավերով։ Ստացել է Բուդապեշտի տնտեսագիտության և պետական կառավարման համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, որտեղ դասախոսել է որպես հրավիրված պրոֆեսոր: 1999 թվականից հունգարական տնտեսական միության նախագահն է և մշակութային փոխանակման միության անդամ: Նա տասնչորս գրքի և մի քանի հարյուր հոդվածների հեղինակ կամ համահեղինակ է։ Զբաղեցրել է կուսակցության տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը։

1998 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: 1998 թվականի հունիսի 25-ից մինչև 2002 թվականի մայիսի 14-ը եղել է տնտեսագիտության կոմիտեի անդամ: Զբաղեցրել է Եվրոպական ինտեգրման հարցերով ենթակոմիտեի նախագահի պաշտոնը, հետագայում դարձել արտաքին գործերի կոմիտեի անդամ:

Ընտրված հրապարակումներԽմբագրել

  • Theory of Institutional Inflation
  • Grants Economics
  • Industrial Concentration
  • Tiltott történelmünk, 1945—1947; szerk. Horváth János; Századvég, Bp., 2006
  • The legacy of the 1956 Hungarian revolution. With significant documents. Five participants forty years later; többekkel; szerk. Nagy Károly, Peter Pastor, ill. Szalay Lajos; Magyar Öregdiák Szövetség Bessenyei György Kör, New Brunswick, 2010
  • Élő történelem. Horváth Jánossal, a parlamenti képviselők doyenével beszélget Spangel Péter; Kairosz, Bp., 2012 (Magyarnak lenni)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Elhunyt Horváth János
  3. «Elhunyt Horváth János»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-27-ին։ Վերցված է 2019-11-25 

Արտաքին հղումներԽմբագրել