Ալեքսիս Ցիպրաս
Ալեքսիս Ցիպրաս (հուն․՝ Αλέξης Τσίπρας, հուլիսի 28, 1974[1][2], Աթենք, Հունաստան), հույն պետական և քաղաքական գործիչ, որը 2015 թվականից ի վեր զբաղեցնում է Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը[3]։ 2009 թվականից ի վեր վերջինս ղեկավարում է նաև «Ձախակողմյան արմատական կոալիցիա» կուսակցությունը։
Ալեքսիս Ցիպրաս Αλέξης Τσίπρας | |||
![]() | |||
Ալեքսիս Ցիպրասը 2017 | |||
| |||
---|---|---|---|
սեպտեմբերի 21, 2015 - հուլիսի 8, 2019 | |||
Նախորդող | Վասիլիկի Թանու-Խրիստոֆիլու (ժ.պ.) | ||
Հաջորդող | Կիրիակոս Միցոտակիս | ||
Կուսակցություն՝ | Ձախակողմյան արմատական կոալիցիա (ՍԻՐԻԶԱ) | ||
Կրթություն՝ | Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | ինժեներ | ||
Ազգություն | հույն | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | հուլիսի 28, 1974[1][2] (49 տարեկան) | ||
Ծննդավայր | Աթենք, Հունաստան | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | հուն․՝ Αλέξης Τσίπρας | ||
Ամուսին | Բեթի Բատզիանա | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ | |||
Ծնվել է 1974 թվականին Աթենքում։ 1980-ական թվականների վերջին Ցիպրասը սկսում է անդամակցել Հունաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևին։ 1990-ականներին ներքաշվում է կրթական բարեփոխումների դեմ ուղղված ուսանողական ցույցերի մեջ՝ դառնալով շարժման խոսնակը։ 2000 թվականին ավարտել է Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շինարարության բաժինը, որից հետո ստացել քաղաքային և տարածաշրջանային նախագծում մասնագիտության ասպիրանտի աստիճան։ Այնուհետև, Աթենքում աշխատելի է որպես շինարարական ոլորտի ինժեներ։
1999-2003 թվականներին եղել է «Սինասպիսմոս» երիտասարդական կազմակերպության քարտուղար։ Շուտով ընտրվում է Սինասպիսմոսի կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ ավելի ուշ՝ 2004 թվականին՝ քարտուղարության անդամ։ Աթենքի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ 2006 թվականին, Ցիպրասը առաջադրվում է որպես «Ձախակողմյան արմատական կոալիցիա» կուսակցության թեկնածու և հաղթանակ տանում՝ առաջ անցնելով իր կուսակից ընկեր Ալեկոս Ալավանոսից։ 2009 թվականին Ալեքսիս Ցիպրասն ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր՝ «Աթենք Ա» ընտրատարածքից։ 2012 թվականին վերընտրվել է՝ դառնալով ընդդիմության առաջնորդ։ Այդ ընթացքում նա ձևավորել է իր ստվերային կաբինետ։
2015 թվականի հունվարին Ալեքսիս Ցիպրասը՝ «Սիրիզա» կուսակցության հետ միասին, հաղթանակ է տանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ դաշինք կազմելով «Անկախ հույներ» կուսակցության հետ։ Արդյունքում, վերջինիս ղեկավարած քաղաքական ուժը զբաղեցնում է Հունաստանի խորհրդարանի 300 մանդատներից 149-ը։ Վարչապետի պաշտոնում յոթ ամիս պաշտոնավարելուց հետո Ցիպրասը հրաժարական է տալիս և կոչ անում արտահերթ ընտրություններ անցկացնել հաջորդ ամիս։ 2015 թվականի սեպտեմբերին կայացած վարչապետի ընտրություններում Ցիպրասը տանում է բացարձակ հաղթանակ՝ հաջորդիվ վերականգնելով «Անկախ հույներ»-ի հետ կոալիցիոն դաշինքը։ Վարչապետի պաշտոնավարման ընթացքում նա բանակցություններ է վարում Հունաստանի կառավարության պարտքային ճգնաժամի վերաբերյալ և արձագանքում Եվրոպայի միգրացիոն ճգնաժամին։ 2015 թվականին Ալեքսիս Ցիպրասը «Time» ամսագրի կողմից ճանաչվել է որպես աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[4]։ Ըստ մի շարք հետազոտությունների, Ցիպրասի իշխանությունը Հունաստանում այնքան էլ լեգիտիմ չէ[5]։
Վաղ տարիներ Խմբագրել
Ալեքսիս Ցիպրասը ծնվել է 1974 թվականի հուլիսի 28-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Վերջինիս ընտանիքն արմատներով Արևելյան Թրակիայի Բաբաեսկի գյուղից է (Թուրքիայի Քըրքլարելիի մարզ)։
Վերջիններս Աթենքում հաստատվել են 1923 թվականին՝ հույն-թուրքական բնակչության փոխանակության հետևանքով։ Ալեքսիսի հայրը՝ Պավլոսը, ծնվել է Էպիրոսում և զբաղվել հասարակական աշխատանքով, իսկ մայրը եղել է Էլևթերուպոլիսից։ 1980-ական թվականների վերջին Ցիպրասը միանում է Հունաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևին։ 1990-ականների սկզբին, որպես Ամպելոկիպոյի ավագ դպրոցի ուսանող, սկսել է ծավալել ակտիվ քաղաքական գործունեություն՝ դառնալով ուսանողական ապստամբության շարժման ղեկավար։ Երիտասարդների դժգոհության պատճառը Հունաստանի կրթության նախարար Վասիլիս Կոնտոյանոպուլոսի ընդունած հակասական օրենքներն ու որոշումներն էին։ Ցիպրասը հատկապես մեծ հայտնիություն է ձեռք բերում լրագրող Աննա Պանայոտարեային տված քննադատական հարցազրույցից հետո։
1996 թվականին Ալեքսիսն ընդունվում է Հունաստանի պոլիտեխնիկական համալսարանի քաղաքացիական շինարարության բաժին, որն էլ գերազանցությամբ ավարտել է 2000 թվականին։ Մի քանի տարի անց ստանում է քաղաքային և տարածաշրջանային նախագծում մասնագիտության ասպիրանտի աստիճան։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին Ալեքսիսը շինարարական կազմակերպությունում զուգահեռաբար աշխատել է նաև ինժեներ։ Այս տարիներին կատարել է Աթենքի մասին բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ, որի արդյունքում էլ գրել է գիտական աշխատություններ։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Ի՞նչ պետք է իմանալ Ալեքսիս Ցիպրասի մասին՝ հույն առաջնորդի, որը ցանկանում է փոխել Եվրոպան»։ Հուֆինգթոնի փոստ։ հունվարի 26, 2015
- ↑ «Time 100՝ Ալեքսիս Ցիպրաս, աշխարհի ամենաազդեցիկ դեմքերը time.com»։ Alexis Tsipras | TIME։ ապրիլի 16, 2015
- ↑ «Հունաստանի մերօրյա ղեկավարությունը»։ մայիսի 23, 2017։ Վերցված է մայիսի 17, 2018
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսիս Ցիպրաս կատեգորիայում։ |