Յանիս Ակուրատերսի թանգարան
Յանիս Ակուրատերսի թանգարան (լատիշ․՝ Jāņa Akuratera muzejs), հուշային տուն-թանգարան, որի ցուցադրությունները նվիրված են լատիշ գրող Յանիս Ակուրատերսի կյանքին և գործունեությանը։
Յանիս Ակուրատերսի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Լատվիա |
Տեղագրություն | Ռիգա |
Հասցե | Ojāra Vācieša iela 6A, Rīga, LV-1004[1] |
Հիմնադրվել է | 1991[1] |
Մակերես | 2833 քառակուսի մետր, 335 քառակուսի մետր |
Թանգարանի մասին
խմբագրելԹանգարանը բացվել է 1991 թվականին և համարվել է Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղը։ 2009 թվականից ընդգրկվել է Լատվիայի հուշահամալիր թանգարանների միավորման մեջ։ Տեղակայված է Յանիս Ակուրատերսի ընտանիքի սեփական փայտե տանը, որը կառուցվել է 1933 թվականին ճարտարապետ Վերներ Վիտանդի նախագծով, Տորնյակալնսում՝ Դաուգավայի ձախ ափին։ Թանգարանի ցուցադրությունները տեղակայված են տան երկու հարկերում գտնվող հինգ սենյակներում[2]։
- Բուխարու սենյակ։ Բուխարին պատրաստվել է Նիկոլաս Ստրունկեի նախագծով, կահույքը պատրաստված է բիդերմայերի ոճով, 19-րդ դարի առաջին կեսում։
- Ճաշասենյակ։ Սենյակի կենտրոնում դրված է մեծ սեղան, որը պատրաստվել է պատվերով՝ 1924 թվականին։
- Աշխատասենյակ։ Գրողի գրասեղանը և գրադարանը լատիշերեն, գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն և նորվեգերեն լեզուներով գրքերով։
- Լուսավոր դահլիճ։ Հանգստի սենյակ, որը կահավորված է Լյուդովիկոս XVI-ի ոճի կահույքով։
- Գրողի կնոջ՝ Աննա Մարիայի սենյակը։ Ներքին կահավորանքը համապատասխանում է 1920-1930 թվականների ընդհանուր ոճին։
Թանգարանում ներկայացված կտավների հավաքածուում ընդգրկված են Նիկոլաս Ստրունկեի իտալական քաղաքների էսքիզները, Օլգերտ Սալդավսի քաղաքային ուրվանկարները, Օսկար Կալեյսայի լատգալյան բնանկարները, Գեորգի Շենբերգի վրձնին պատկանող գրողի դիմանկարը, Վալդեմար Տոնեի Լայմա Ակուրատերեի դիմանկարը և այլ հեղինակների մի շարք ստեղծագործություններ։
Թանգարանը հիմնականում շեշտը դնում է դպրոցականների և աշակերտների հետ աշխատանքների վրա, կազմակերպում է տարբեր բնույթի թեմատիկ ցուցահանդեսներ և պոեզիայի երեկոներ։ Որոշ հեռավորության վրա գտնվող գրող Օյար Վացիետիսի տուն-թանգարան հուշահամալիրի հետ համատեղ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, ինչպես օրինակ ավանդական դարձած «Թանգարանային գիշեր»-ը։
Թանգարանային ցուցահանդեսներ
խմբագրելԸնտրանի
խմբագրել- Յանիս Ակուրատերսը և Ազգային թատրոն
- Ծիածանային քամի
- Լեյտենանտ Թոմաս Գլանի խրճիթ
- Կեչիների տակ
- Երեք երգ։ Լայմա Ակուրատերեի ծննդյան հարյուրամյակ
Թանգարանի ղեկավարություն
խմբագրել- Թանգարանի տնօրեն՝ Ռուտա Ցիմդինյա
- Գլխավոր մասնագետ՝ Մայրա Վալտերե
Հասցե
խմբագրել- Ռիգա, Օ. Վացիետիսի փողոց, 6ա (Rīga, Ojāra Vācieša iela 6a, Latvija)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portāls — Latvijas Republikas Kultūras ministrija.
- ↑ «Jāņa Akuratera muzejs». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիս Ակուրատերսի թանգարան» հոդվածին։ |