Յանա Յազովա
Յանա Յազովա (բուլղար․՝ Яна Язова, գրական անունը՝ Լյուբա Թոդորովա Գանչևա, Liuba Gantcheva, մայիսի 23, 1912[1], Լոմ, Մոնտանայի մարզ, Բուլղարիա - հուլիսի 9, 1974, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի մտավորական, գրող[2]։
Յանա Յազովա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1912[1] |
Ծննդավայր | Լոմ, Մոնտանայի մարզ, Բուլղարիա |
Վախճանվել է | հուլիսի 9, 1974 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Գրական անուն | Yana Yazova |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Yana Yazova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅանա Յազովան ծնվել է բուլղարական Լոմ քաղաքում[3]։ 1935 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի սլավոնական բանասիրության ֆակուլտետը[2]։ Սորբոնում ուսանել է ֆրանսիական բանասիրություն։ 1940 թվականին տպագրվել են նրա «Վերջին հեթանոսը» պատմական դրաման և «Կապիտան» նովելը։ 1942-1943 թվականներին համագործակցելով Ալեքսանդր Բալաբանովի հետ, խմբագրել է մանկական Blok ամսագիրը[2]։
Նրա պոեզիան թարգմանվել է էսպերանտո լեզվով, չեխերեն, սերբերեն, ուկրաիներեն։ Ճամփորդել է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, գրել է նաև իր ճամփորդությունների մասին[3]։
Նրա «Ալեքսանդր Մակեդոնացի» վեպը և «Բալկաններ» եռագրությունը տպագրվել են հետմահու[2]։
1974 թվականին Սոֆիայի իր բնակարանում նրան գտել են սպանված[2]։
Ընտրյալ երկեր
խմբագրել- Yazove, պոեզիա (1931)
- Revolt, պոեզիա (1934)
- Crosses, պոեզիա (1935)
- Ana Dyulgerova, նովել (1936)[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Chance, Jane (2005). Women Medievalists and the Acade. University of Wisconsin Press. էջեր 502–503. ISBN 0299207501.
- ↑ 3,0 3,1 3,2 «Notable Lom People». Municipality of Lom. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Յազովա» հոդվածին։ |