ՅանԳո (անգլ.՝ YanGo, իսկական անունը՝ Յան Վիտալիևիչ Գորդիենկո[1] (ուկրաիներեն՝ Ян Віталійович Гордієнко), հոկտեմբերի 25, 1998(1998-10-25), Կրամատորսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինա[2]), ուկրաինացի տեսաբլոգեր[3][4][5], դերասան, երաժիշտ և հեռուստահաղորդավար։ Ուկրաինայի ամենահայտնի բլոգերներից մեկն է[6]։

ՅանԳո
անգլ.՝ YanGo
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1998(1998-10-25) (25 տարեկան)
ԾննդավայրԿրամատորսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինա
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտությունվիդեո բլոգեր, յություբեր, դերասան և երաժիշտ
 YanGo Վիքիպահեստում

2022 թվականի ապրիլի 7-ի դրությամբ նրա գլխավոր YanGo ալիքն ունի 4,61 միլիոն բաժանորդ և ընդհանուր առմամբ 287,9 միլիոն դիտում[7]։

Կենսագրություն խմբագրել

Յան Գորդիենկոն ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 25-ին Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում[2]։ Հաճախել է լողի, կարատեի, հոկեյի և այլ մարզական խմբակներ։ Չնայած նոր նախասիրությունների նկատմամբ հետաքրքրությունը արագ կորցնելուն, երբ սկսել է տեսահոլովակներ նկարահանելով զբաղվել, այդ ժամանակ նա արդեն լուսանկարների շարքից իր խաղալիքներով ստեղծել է սեփական մինի մուլտֆիլմերը։ 2014 թվականին Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության սկսվելուց հետո Գորդիենկոյի ընտանիքը հարկադրված Է եղել տեղափոխվել Կիև[8]։

Արվեստ խմբագրել

YouTube-ում իր հիմնական ալիքը ստեղծել է 2014 թվականի հոկտեմբերին[2][7]։

Նրա տեսահոլովակների սկզբնական թեմատիկան եղել է «Vine» ձևաչափը, սակայն ավելի ուշ իր ալիքում Գորդիենկոն սկսել է թողարկել «լեթսփլեյ» ձևաչափով հոլովակներ և համանման թեմատիկայի այլ ժամանցային տեսանյութեր[9]։

2016 թվականի հուլիսի տվյալներով՝ Twitter-ում զբաղեցրել Է ամենահայտնի ռուսալեզու բլոգերների երրորդ տեղը՝ զիջելով Մաքս Տարասենկոյին (TheBrianMaps) և Կատյա Քլեփին[10]։ 2017 թվականի հուլիսի տվյալներով՝ Յանն ընդգրկվել է Ռուսաստանում ամենահայտնի YouTube-բլոգերների թոփ հնգյակում[11]։ 2020 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ իր ալիքում ունեցել է ավելի քան 4,49 մլն բաժանորդ[12]։

2016 թվականի վերջին Գորդիենկոն և այլ տեսաբլոգերներ նկարահանվել են Թիմուր Բեկմամբետովի «Տոնածառ 5» ֆիլմում[13][14]։ Հետագայում նա իր գործընկեր վիդեոբլոգերների հետ նկարահանվել է նաև «Կոտրել բլոգերներին» ֆիլմում։

Գորդիենկոյին հրավիրում են մասնակցելու YouTube բլոգինգի ոլորտին վերաբերող տարբեր շոուների. 2016 թվականի հուլիսին նա մասնակցել է «Ուկրաինա» հեռուստաալիքի «Ուկրաինան է խոսում» թոք շոուին[15][16]։ Նույն ամռանը նա վիդեոբլոգինգին նվիրված «Hype Camp» նախագծի քասթինգիժյուրիի անդամներից էր։ Յանը դեռևս մասնակցում է նախագծին, բայց որպես ուսուցիչ[17][18]։ 2019 թվականին նա միացել է Սբերբանկի «Kino is #thismine» նախագծին, որտեղ երիտասարդը կարճամետրաժ ֆիլմեր է ստեղծում, սցենարներ գրում նրանց համար և ընտրում դերասաններ[19]։ 2020 թվականին Յուլիա Կովալի հետ նա դարձել է «Արծիվ թե գիր» ճանապարհորդական շոուի 24-րդ եթերաշրջանի հաղորդավարը[20][21]։ Մասնակցել է «Comedy Club»-ի ամանորյա թողարկմանը։ 2020 թվականին Յան Գորդիենկոն դարձել է այնպիսի ապրանքանիշների դեսպան, ինչպիսիք են Calvin Klein-ը և Nike[22]։

Տեսագրություն խմբագրել

Տարի Տեսանյութի անվանում Դիտումների քանակ
2015   «ЛАКШЕРИ» 1,9 մլն
2017   «3 000 000» 10,3 մլն
  «Тает Жир» 18,7 մլն
2018 «Соболев Diss Challange» 4 մլն
«ПОТ!» 2.2 մլն
KIKI Ду Ю Лов Ми? (На русском) 3,8 մլն

Ընտանիք խմբագրել

Յան Գորդիենկոյի ընտանիքի մասին գրեթե տեղեկություններ չկան, հայտնի է, որ նա ունի կրտսեր եղբայր՝ Տիխոնը, ում հետ Յանը երբեմն տեսանյութեր է նկարահանում YouTube ալիքի համար[23]։ 2020 թվականից Յանը և մոդել Վալերիա Ռուդենկոն քաղաքացիական ամուսնությամբ ապրում են Կիևում[24][25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ФОП ГОРДІЄНКО ЯН ВІТАЛІЙОВИЧ» (ուկրաիներեն).(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «Ян Гордиенко: от YouTube-блогера до ведущего «Орла и решки»» (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «Как украинец из Краматорска стал кумиром миллионов». ФАКТЫ. 2018 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  4. «Почему современные дети любят дикие мультики и наносящих макияж мальчиков». Lenta.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  5. «Я блогер: новый спецпроект Артёма Сорокина на Вікна-новини» (ռուսերեն). СТБ. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  6. «Шо там у YouTube-ров: самые популярные каналы в Украине». bit.ua Медіа про життя і технології в ньому (ուկրաիներեն). 2017 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  7. 7,0 7,1 «YanGo» (անգլերեն). YouTube. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  8. «Блогер Ян Гордиенко впервые — об Украине и слухах о гомосексуальности». Life.ru (ռուսերեն). 2017 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  9. «Биография Яна Гордиенко — статьи и новости на 7days.ru». 7Дней.ру (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. «Твиттер выбрал самого популярного в России видеоблогера» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016-27-07-ին.
  11. «Затерянные в глобальной паутине: день блогеров отмечают во всем мире» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017-14-07-ին.
  12. «YanGo — YouTube». www.youtube.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. «В Москве прошла премьера комедии «Ёлки 5»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  14. «Тимур Бекмамбетов представил трейлер новогодней комедии «Ёлки 5»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  15.   YanGo Моё видео сводит с ума детей (полный выпуск) Говорить Україна
  16. «Говорит Украина: как обрести популярность в соцсетях? (эфир от 22.07.2016)». ТелеНеделя (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  17. «Российские блогеры устраивают «Фабрику звёзд» в собственном замке» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  18. «Антихайп: почему зазнались видеоблогеры?». Cosmopolitan (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  19. «Сбербанк запустил первую в России молодёжную платформу короткометражного кино «Кино — #этомоё» — СберБанк». www.sberbank.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  20. «Блогеры Ян Гордиенко и Юлия Коваль стали новыми ведущими шоу «Орёл и Решка»». Вокруг ТВ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  21. «Ведущий Ян Гордиенко». Орёл и Решка (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  22. «ЯнГо, Януля, Ян Гордиенко. Интервью с тем самым парнем с ютьюба | Герои». srsly.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  23.   Ролики Яна со своим братом Тихоном (մաս 1) + (մաս 2)+ (մաս 3)
  24. «Экс-ведущий «Орла и Решки» Ян Гордиенко рассказал, как познакомился со своей девушкой». Вокруг ТВ (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  25. «У гості до ЯнГо: із ким зустрічається та скільки заробляє найпопулярніший український блогер». ТСН.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՅանԳո» հոդվածին։