Յայա Շերֆեդինով (Ղրիմի թաթարերեն՝ Yaya Şerfedinov,1894, Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 29, 1975(1975-01-29), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ղրիմի թաթար սովետական երգահան, երաժիշտ, բանաստեղծ։ Ղրիմի ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940), Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1971)։

Յայա Շերֆեդինով
Ծնվել է1894
Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 29, 1975(1975-01-29)
Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ և բանաստեղծ
ԱշխատավայրՂրիմի թաթարական երաժշտա-դրամատիկական ակադեմիական թատրոն
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1931)
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1894 թվականին Թեոդոսիայում և մանկուց հետաքրքրվել է ժողովրդական երգերով, վաղ տարիքից սովորել է ջութակ նվագել։ Սիմֆերոպոլի թաթարական ուսուցչական դպրոցն ավարտելուց հետո դասավանդել է Կերչի շրջանի Սարայմին գյուղում և հայրենի քաղաքում, իսկ 1921 թվականին նրան բախտ է վիճակվել հանդիպել հայտնի երաժիշտ Ա. Սպենդիարյանին, ով, լսելով Ղրիմի թաթարական մեղեդիների ջութակի մոտիվները երիտասարդ տաղանդավոր երաժշտի կատարմամբ, խորհուրդ է տվել շարունակել երաժշտական կրթությունը։ 1927 թվականին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի գիտա-կոմպոզիտորական ֆակուլտետ, իսկ 1931 թվականին հաջողությամբ ավարտել է այն[1]։

Յայան անմիջապես վերադարձել է տուն և աշխատել է որպես Ղրիմի ռադիոկոմիտեի երաժշտական խմբագիր։ 1937-1938 թվականներին եղել է Սիմֆերոպոլի Ղրիմի թաթարական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ[1]։ Այս ժամանակահատվածում Շերֆեդինովը երաժշտություն է գրել Յուսուֆ Բոլատի «Իշլեգեն տիշլեր» («Նա, ով աշխատում է, ուտում է»), Ալիմ Այդամակ ներկայացումների և երաժշտական «Արզի կըզ» («Արզայի աղջիկը») կոմեդիայի (Իլյաս Բախշիշի հետ միասին) համար։ Նա գրել է «Յուզյուկ օյուն յիրլարի» («Երգ՝ մատանու հետ պարելու համար») երգչախմբային սյուիտը, ինչպես նաև «Ղրիմի սյուիտը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Շերֆեդինովը գրել է տարբեր ժանրերի ստեղծագործություններ, այդ թվում՝ «Յանգիեր» կանտատներ, սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված սյուիտներ, մի քանի երաժշտական կատակերգություններ. նրանց մեջ ամենամեծ ժողովրդականությունն ստացել է «Ուր ես, իմ սեր» - ը։

Բայց Յայա Շերֆեդինի ստեղծագործական գործունեության մեջ հիմնական տեղն զբաղեցրել է ժողովրդական երգերի հավաքագրումը։ Նրա առաջին փոքրիկ ժողովածուն լույս է տեսել Ղրիմում 1925 թվականին, այնուհետև լույս է տեսել ևս մեկ ժողովածու, որն արդեն ներառել է ավելի քան 100 երգ, իսկ 1935 թվականին լույս է տեսել երրորդ ժողովածուն։ Հեղինակը կարողացել է առավել լիարժեք ներկայացնել Ղրիմի թաթարական երգերը մի ժողովածուում, որը լույս է տեսել շատ ավելի ուշ՝ 1978 թվականին Տաշքենդում՝ «Յանարայ Հայթարմա» («Հնչում է հայթարմա») անունով։ Դրա մեջ են ներառվել ավելի քան 350 ժողովրդական երգեր, պարային մեղեդիներ և երաժշտական լեգենդներ։ Այնուամենայնիվ, Յայա Շերֆեդինովն արդեն չի կարողացել տեսնել այս հավաքածուն («Իր կարապի երգը»), քանի որ նա կյանքից հեռացել է 1975 թվականի հունվարի 29-ին Տաշքենդում և թաղվել է Մինոր գերեզմանատանը[1]։

Անձնական կյանք

խմբագրել

1939 թվականից ընտանիքի հետ ապրել է Սիմֆերոպոլում՝ Ժուկովսկու 20 հասցեում գտնվող մասնագետների տանը[1]։

Կինը՝ Սաֆիե Կրիմտաևա (1910, Սիմֆերոպոլ — 1974, Տաշքենդ), պարուհի, մայրական կողմից սերում էր Շիրինսկու մուրզաների տոհմից, 1937-1938 թվականներին աշխատել Է Ղրիմի թաթարական օպերայի և բալետի թատրոնում։

Որդին՝ Զալֆերատ Շերֆեդինով (ծնվել է 1930 թվականին, Մոսկվա)[1]

Կոչումներ

խմբագրել
  • Ղրիմի ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940),
  • Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1971)։

Մատենագիտություն

խմբագրել
  • Շերֆեդինով, Յայա. Թաթարական երգեր. դաշնամուրի ուղեկցությամբ երգելու համար (մենակատար, դուետ, երգչախումբ). - Տաշքենդ՝ ՈւԽՍՀ Գոսլիտիզդատ, 1957 թ. — էջ 48։
  • Շերֆեդինով, Յայա. Երկու թաթարական երգեր. դաշնամուրի համար/ բանաստեղծություններ Ռ. Մուրադ, թարգմանությունը թաթարերենից՝ Մ. Ուշակովա. ՈւԽՍՀ Գոսլիտիզդատ, 1960 թ. — էջ 8։
  • Շերֆեդինով, Յայա. Ժամանակակից թաթարական երգեր. Դաշնամուրի ուղեկցությամբ ձայնի համար / Բառերը՝ Է. Շեմիզադե, թարգմանությունը՝ Մ. Ուշակով. - Տաշքենդ՝ ՈւԽՍՀ Գոսլիտիզդատ, 1961 թ. — էջ 7։
  • Շերֆեդինով, Յայա. Սիրելի Տաշքենդ. երգեցողության հավաքածու (մենակատար, երգչախումբ) դաշնամուրի համակցությամբ. - Տաշքենդ՝ ՈւԽՍՀ Գոսլիտիզդատ, 1963 թ. — էջ 7։
  • Շերֆեդինով, Յայա. Երգեր. դաշնամուրի համակցությամբ ձայնի համար Տաշքենդ. Գ. Գուլյամի անվան գրականության և արվեստի հրատարակչություն, 1969 թ. - էջ 18։
  • Շերֆեդինով, Յայա. Երգեր. դաշնամուրի համակցությամբ ձայնի համար Տաշքենդ. Գ. Գուլյամի անվան գրականության և արվեստի հրատարակչություն, 1969 թ. - էջ 23։
  • Շերֆեդինով, Յայա. Հնչում է քայթարմա՝ Յ. Շերֆեդինովի կողմից գրված թաթարական ազգային երգեր և գործիքային մեղեդիներ. երաժշտական գործիքների ուղեկցությամբ և առանց ուղեկցության երգելու համար (մենակատար, անսամբլ) և մենակատար երաժշտական գործիքների համար / խմբագրող և վերջաբան գրող՝ Լ. Ն. Լեբեդինսկի, Ներածական հոդվածի հեղ. Տաշքենդ. Գ. Գուլյամի անվան գրականության և արվեստի հրատարակչություն, 1978 թ. - էջ 231։
  • Հնչիր, քայթարմա՝ Ղրիմի թաթարական ազգային երգեր և գործիքային մեղեդիներ. երաժշտական գործիքների ուղեկցությամբ և առանց ուղեկցության երգելու համար (մենակատար, անսամբլ) և մենակատար երաժշտական գործիքների համար և ազգային նվագարանների անսմաբլի համար / ձայնագրությունը, կազմումը և նախաբանը՝ Յ։ Շերֆեդինով, խմբագրող և վերջաբանը գրող՝ Լ. Ն. Լեբեդինսկի, Տաշքենդ. Գ. Գուլյամի անվան գրականության և արվեստի հրատարակչություն, 1990 թ. - էջ 229։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Абдульвапов Н. Дом специалистов, в котором в 1930–1940-е гг. жил ряд выдающихся крымскотатарских государственных и культурных деятелей // Свод памятников истории, архитектуры и культуры крымских татар / гл. ред. Р. С. Хакимов. — Белгород: КОНСТАНТА, 2018. — Т. III. г. Симферополь. — С. 361—362. — 392 с. — ISBN 978-5-906952-68-4

Գրականություն

խմբագրել
  • Баарь йырлары. — Ташкент : Эдебият ве санаат нешр., 1969. — 18 с.
  • Къырымтатар музыкасы ве миллий чалгъы алетлери // Йылдыз. — 1988. — № 6. — С. 3-10.
  • Тексты из книги «Звучи, Хайтарма!» // Хрестоматия по этнической истории и традиционной культуре старожильческого населения Крыма. Ч I. — Симферополь : Таврия-Плюс, 2004. — С. 700—712.
  • Той мерасими // Йылдыз. — 1989. — № 2. — С. 112—114.
  • Янъра къайтарма = Звучи кайтарма : къырымтатар халкъ йырлары ве авалары / тертип эткен Я. Шерфединов. — Экинджи нешр. — Ташкент : Изд-во лит. и искусства, 1990. — 231 б.
  • Нагаев, С. «Тур, аркъадаш, танъ агъарды» : [биринджи профессионал композитор Яя Шерфединов акъкъында] / С. Нагаев // Гъурбетте къалгъан эдждатларымызнынъ хатырасына : весикъалы эссе — икяелер / С. Нагаев. — Акъмесджит : Къырымдевокъувпеднешир, 2013. — 2-нджи китап. — С. 17-32. : фото.
  • Налбандов, Э. Композитор Яя Шерфединов // Йылдыз. — 1983. — № 1. — С. 137—141.
  • Татаров, Э. Олгъан шейни язмакъ янълыш дегиль: Халкъымызнынъ яшайышындан бирхатырадыр: [композитор Яя Шерфединов акъкъында хатырлавлар] // Къырым. — 2007. — Окт. 31. — С. 4.

Արտաքին հղումներ

խմբագրել