Ղրիմի թաթարական երաժշտա-դրամատիկական ակադեմիական թատրոն
Ղրիմի թաթարական երաժշտա-դրամատիկական ակադեմիական թատրոն (Ղրիմի թաթարերեն՝ Qırımtatar akademik muzıkalı drama teatri, Къырымтатар академик музыкалы драма театри), Ղրիմի (նախկինում՝ Ուկրաինա) միակ թյուրքախոս թատրոնը, Ղրիմի թաթարների աշխարհի միակ թատրոնը։ Այս թատրոնի ավանդույթները, թերևս, սկիզբ են առել 14-15-րդ դարերում Ղրիմի խաների պալատների թատերական ներկայացումների ժամանակ։
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | ![]() ![]() |
Գտնվելու վայրը | Սիմֆերոպոլ |
Հիմնադրման ամսաթիվ | 1901 |
Կայք | kirimtatar-teatri.org |
![]() |
Պատմություն
խմբագրելՂրիմի թաթարների ստացիոնար թատրոնի շենքը բացվել է 1901 թվականին։ Այդ շրջանում դերերը խաղացել են միայն տղամարդիկ, այդ թվում նաև կանանց դերեր։ 1922 թվականին Ղրիմի թաթարական թատրոնը սկսել է արագ զարգանալ։ Այդ շրջանը թատերական քննադատները անվանում են «Ղրիմի թաթարական վերածննդի դարաշրջան»։ Թատրոնում ներկայացվել են Շեքսպիրի և Մոլիերի, Ումեր Իպչիի և Լաթիֆ-Զադեի, Կառլո Գոլդոնիի, Լև Տոլստոյի և Տրենյովի պիեսները։ Թատրոնում աշխատել են ակնառու դերասաններ, ռեժիսորներ, դրամատուրգներ, որոնք ստեղծել են ազգային թատերական դպրոցի ավանդույթները, որոնք այսօր շարունակում է Ղրիմի թաթարական երաժշտա-դրամատիկական ակադեմիական թատրոնը[1][2]։
Դերասաններ
խմբագրել- Բիլյալ Բիլյալով
- Ռինաթ Բեքթաշև
- Մունիր Աբլաև
- Դիլյավեր Սետարով
- Սեյտաբլա Մեմետով
- Ալիե Տեմիրկայաևա
- Ֆաթիմա Ասանովա
- Զարեմա Բիլյալովա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ История Крымскотатарского театра
- ↑ «История». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- КРИМСЬКОТАТАРСЬКИЙ НАЦІОНАЛЬНИЙ ТЕАТР
- Крымскотатарский музыкально-драматический театр Արխիվացված 2021-04-19 Wayback Machine,
- Крымскотатарский академический музыкально-драматический театр / Симферополь(չաշխատող հղում),
- В Крымскотатарском театре лучший актерский ансамбль Արխիվացված 2013-05-27 Wayback Machine,
- Крымскотатарский театр: 20 лет пути.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղրիմի թաթարական երաժշտա-դրամատիկական ակադեմիական թատրոն» հոդվածին։ |