Յամսյա[3][4], ранее — Я́мся[5][6] (ֆիններեն՝ Jämsä. ˈjæmsæ), քաղաք և համայնք Ֆինլանդիայի կենտրոնական մասում՝ Յամսյանյոկի գետի ափին։ Զբաղեցնում է  1824,12 քառակուսի կիլոմետր տարածք, որից 252,73 քառակուսի կիլոմետրը՝ ջրածածկ։ Բնակչության թվաքանակը 2023 թվականի փետրվարի 28-ի տվյալներով եղել է 19.281. այդ ցուցանիշով երկրորդ տեղն է գրավում Կենտրոնական Ֆինլանդիայում՝ զիջելով միայն Յիվյասկիլյային։ Բնակչության միջին խտությունը կազմում է 14,5 մարդ/կմ²։ Համայնքը պաշտոնապես համարվում է ֆիննախոս։

Բնակավայր
Յամսյա
ֆիններեն՝ Jämsän kaupunki
Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Հիմնադրված է1866 թ.
Մակերես1571,41 կմ²
Պաշտոնական լեզուֆիններեն[1]
Բնակչություն19 347 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքjamsa.fi(ֆին.)(անգլ.)
Յամսյա (Ֆինլանդիա)##
Յամսյա (Ֆինլանդիա)

Յամսյան ֆիննական օդագնացային արդյունաբերության կենտրոնն է հանդիսանում. «Պատրիա» ընկերության ինքնաթիռաշինական գործարանն ու համապատասխան ճարտարագիտական և վարչական ծառայությունների գրասենյակները տեղակայված են քաղաքի մերձակայքում գտնվող Հալլի օդանավակայանուի մոտ։

Երկու տարին մեկ անգամ Յամսյայում անց է կացվում անտառարդյունաբերական խոշոր ցուցահանդես՝ FinnMetko-ն։

1994 թվականից ի վեր՝ Հիմոս սարի լանջին գործող դահուկային համալիրն ընդգրկված է Rally Finland-ի ծրագրում՝ որպես վերին աստիճանի առանձնահատուկ մրցության հարթակ։

2012 թվականին Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանությունը Յամսյայում կազմակերպված հանցախմբեր է բացահայտել[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  2. https://pxdata.stat.fi/PxWeb/pxweb/en/StatFin/StatFin__vaerak/statfin_vaerak_pxt_11ra.px/
  3. Норвегия, Швеция, Финляндия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 50—51. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  4. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 140.
  5. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 458.
  6. Финляндия. Справочная карта.   Կողմ. — 4-е. — М.: ГУГК при Совете Министров СССР, 1978. — 27 000 экз.
  7. Полиция бьёт тревогу: организованная преступность распускает свои щупальца по всей Финляндии // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 27 августа 2012.(Ստուգված է 28 Օգոստոսի 2012)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յամսյա» հոդվածին։