Յակով Վլադիմիրովիչ Ֆլիեր (հոկտեմբերի 21, 1912(1912-10-21), Օրեխովո-Զուևո[1] - դեկտեմբերի 18, 1977(1977-12-18)[2], Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), խորհրդային դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1966)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Յակով Ֆլիեր
ռուս.՝ Я́ков Флие́р
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1912(1912-10-21)
ԾննդավայրՕրեխովո-Զուևո[1]
Մահացել էդեկտեմբերի 18, 1977(1977-12-18)[2] (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Մասնագիտությունդաշնակահար, համալսարանի դասախոս և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԵրեխաներA. I͡A. Flier?
Commons-logo.svg Yakov Flier Վիքիպահեստում

1934 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Կ․ Ն․ Իգումնովի դաշնամուրի դասարանը), 1937 թվականին ասպիրանտուրան։ Համերգներով հանդես է եկել 1935 թվականից, հյուրախաղերով՝ Եվրոպայի երկրներում, ԱՄՆ–ում և Ճապոնիայում։

Առաջին մրցանակներ՝ երաժիշտ–կատարողների Համամիութենական 1-րդ (Լենինգրադ, 1935) և դաշնակահարների միջազգային (Վիեննա, 1936), 3-րդ մրցանակ՝ Է․ Իզաիի անվան դաշնակահարների միջագգային (Բրյուսել, 1938) մրցույթներում։

1937 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1947 թվականից պրոֆեսոր, 1965 սկսած դաշնամուրի ֆակուլտետի դեկան։ Ֆլիերի աշակերտներից են Լև Վլասենկոն, Բելլա Դավիդովիչը, Ռոդիոն Շչեդրինը, Սամվել Ալումյանը, Միխայիլ Պլետնյովը։

Ֆլիերը համարվում է խորհրդային լավագույն դաշնակահարներից մեկը, սակայն ավելի շատ զբավել է դասախոսությամբ, և մինչև 1962 թվականը հանդես չի եկել ԽՍՀՄ-ից դուրս, այսպիսով հանրաճանաչությամբ զիջելով Սվյատոսլավ Ռիխտերին և Էմիլ Գիլելսին։

Ժամանակակիցների կարծիքով, Ֆլիերը եղել է վիրտուոզ դաշնակահար։ Նրա երաժշտական ցանկը կազմված է եղել ռոմանտիկ երգահանների ստեղծագործություններով՝ Ռոբերտ Շուման, Ֆրեդերիկ Շոպեն, Ֆերենց Լիստ, Սերգեյ Ռախմանինով նաև կատարել է իր ժամանակակիցների ստեղծագործություններից, օրինակ Դմիտրի Կաբալևսկիի գործերը։ Ֆլիերի սակավաթիվ պահպանված ձայնագրություններից է դաշնամուրի համերգը Արամ Խաչատրյանի դիրիժորությամբ։

Պարգևատրվել է 4 շքանշանով։

ԳրականությունԽմբագրել

  • Яков Флиер. Статьи, воспоминания, интервью. Составители Е. Б. Долинская, М. М. Яковлев. М.: Сов. композитор, 1983.
  • Цыпин Г. М. Я. В. Флиер. М.: Музыка, 1972.
  • Черников О. Рояль и голоса великих. Ростов-на-Дону: Феникс, 2011. — 224 стр. ISBN 978-5-222-17864-5

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Флиер Яков Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.