Սամվել Ալումյան
հայ դաշնակահար
Սամվել Սմբատի Ալումյան (մայիսի 3, 1941[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 7, 1987[1], Բուխարեստ, Ռումինիա), հայ դաշնակահար։ Թաղված է Մոսկվայում։
Սամվել Ալումյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Самвел Сумбатович Алумян |
Ծնվել է | մայիսի 3, 1941[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1987[1] (46 տարեկան) Բուխարեստ, Ռումինիա |
Գերեզման | Մոսկվա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Մոսկվայի կոնսերվատորիա (1959) |
ԿենսագրությունԽմբագրել
Եղել է Յակով Ֆլիերի աշակերտներից, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1964)։ 1966-1968 թվականներին դասավանդել է Երևանի, 1968 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիաներում (1979 թվականից՝ դոցենտ)։ Նվագացանկում՝ Մոցարտի, Շումանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլոց գործերից։
ՄրցանակներԽմբագրել
- Բ. Սմետանայի (Պրահա, 1963, 3-րդ մրցանակ)
- Ջ. Էնեսկուի (Բուխարեստ, 1967, 1-ին մրցանակ) անվան միջազգային և համամիութենական (Կիև, 1970, 1-ին մրցանակ)
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Սամվել Ալումյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ Archived 2016-05-29 at the Wayback Machine.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |