Յակոբ Հոֆ Օֆթեբրո (նորվ.՝ Jakob Hoff Oftebro, հունվարի 12, 1986(1986-01-12)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասան։ 

Յակոբ Օֆթեբրո
Ծնվել էհունվարի 12, 1986(1986-01-12)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
ԿրթությունQ56404235?[2]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունկինոդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և դերասան
ԸնտրանիԿոն-Տիկի
Ծնողներհայր՝ Nils Ole Oftebro?[1], մայր՝ Kaja Korsvold?[1]
Համատեղ ապրող(ներ)Իբեն Աքերլիե
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Յակոբի ծնողները դերասան Նիլս Օլե Օֆթեբրոն (ծնվ․ 1944 թվական) և լրագրող Քայա Քորսվոլդն (ծնվ․ 1950 թվական) են։ Յակոբն ունի եղբայր՝ Իյոնաս Օֆթեբրոն (ծնվ․ 1996 թվական)[7], որը նույնպես դերասան է, և քույր՝ Էլիզաբեթ Օֆթեբրոն (ծնվ․ 1982 թվական)[8]։

Մանկությունից Յակոբ Օֆթեբրոն երազել է դառնալ դերասան։ 2004 թվականին 18-ամյա Յակոբն ընդունվել է Օսլոյում գտնվող Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիա։ Նույն թվականին սկսել է նկարահանվել կինոյում։ 2007 թվականին՝ Կոպենհագենի Ազգային թատերական դպրոց ընդունվելուց առաջ, աշխատել է Սթավանգեր քաղաքի Ռոգալանդ թատրոնում[9]։ 2008-2011 թվականներին Յակոբն աշխատել է Ալերյոդում գտնվող Mungo Park թատրոնում։

Յակոբ Օֆթեբրոն ազատ խոսում է նորվեգերեն, անգլերեն, գերմաներեն, դանիերեն և իսպաներեն լեզուներով[10]։ Ապրում է Կոպենհագենում[9]։ Յակոբը հարաբերությունների մեջ է դերասանուհի Իբեն Աքերլիեի հետ[11][12]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Մրջյունները շրջազգեստի տակ Bare Bea Իյորգեն
2008 ֆ Մաքս Մանուս Max Manus Լարս Էմիլ Էրիքսեն
2012 ֆ Կոն-Տիկի Kon-Tiki Թուրսթեյն Ռոբյու
2013 ֆ Վիկտորյա։ Սիրո պատմություն Victoria Իյոհանես Միլեր
2013 ս Լիլիհամեր Lilyhammer Քրիս
2013 ս Կամուրջ Bron / Broen Մադս
2014 ֆ Սահմանին Lev stærkt Մարտին
2014 ֆ Հիմար գործը պարզ չէ Kraftidioten Արոն Գորովից
2016 ֆ Բիրկեբեյներներ Birkebeinerne Սքերվալդ Սքրուկա
2016 ֆ Առեղծվածը․ Խավարը շշի մեջ Flaskepost fra P Փասգորդ
2017 ֆ Թոմը Ֆինլանդիայից Tom of Finland Ջեք
2017 ֆ Ձնեմարդ The Snowman Մագնուս Սքարե
2018 ս Մարտիկ Kriger Փիթեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. Jakob Oftebro (30): - Jeg vil gjerne kalle meg en «flink pike»(նորվ.) // KK — 2016.
  3. Nye navn til stjernesteinene (норв.) // Haugesunds Avis — 2016.
  4. Danish Film Awards (Robert) / 2018 Awards — 1990.
  5. Dette er Amandavinnerne 2021
  6. Gullruten: «Kids in Crime» ble en av de store vinnerne. // Rushprint / K. Lismoen — 2023.
  7. «Nils ole oftebro: - Jakob brøt totalt sammen - Se&Hør». Seher (նորվեգերեն). 2016 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Jonas hoff oftebro: - De har ikke dratt i tråder for at ting skal ordne seg for meg - Se&Hør». Seher (նորվեգերեն). 2015 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  9. 9,0 9,1 «Jakob Oftebro vant pris». Klar Tale (նորվեգերեն). 2014 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  10. «Jakob Oftebro». ČSFD (չեխերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  11. «Vi møttes i en kjærlighetsroman». Seher (նորվեգերեն). 2016 թ․ հունվարի 9. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  12. «Iben kapret «Norges mest sexy mann»». VG (նորվեգերեն). 2014 թ․ հունիսի 13. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել