Բացել գլխավոր ցանկը

Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ

Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ, ավտոմոբիլային տրանսպորտային ճանապարհների ցանց, որը հանդիսանում է Հայաստանի տրանսպորտային ցանցի հիմնական ու գլխավոր հատվածը։ Քանի որ Հայաստանը ունի թշնամական հարաբերություններ իր արևելյան ու արևմտյան հարևաններ՝ Թուրքիայի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության հետ, ինչպես նաև չունի ելք դեպի ծով, ավտոմոբիլային ճանապարհները դարձել են Հայաստանի կենսունակության ապահովման հիմնական միջոցը:[1][2]

Հայաստանի տարածքում գործում են մի քանի մակարդակի ավտոմոբիլային ճանապարհներ՝ միջպետական, հանրապետական, տեղական (մարզային) ավտոճանապարհներ։ Ավտոմոբիլային ճանապարհների ցանցը կազմված է տարբեր բարդության ճանապարհներից, վերջիններս իրար կապող կամուրջներից և թունելներից:[1][2]

Պատմական ակնարկԽմբագրել

 
1664 թվականին կառուցված Աշտարակի հին կամուրջը, որը մինչ օրս հանդիսանում է քաղաքի երկու հատվածները կապող ճանապարհի կարևոր հատված: 300մ դեպի արևելք գտնվում է Մ1 ճանապարհի Երևան - Գյումրի հատվածը միացնող Աշտարակի նոր կամուրջը
 
1332 թվականին կառուցված Օրբելյանների իջևանատան հյուրասրահը: Գտնվում է Մ10 ճանապարհի Մարտունի - Գետափ հատվածում՝ Վարդենյաց լեռնանցքում

Հայաստանի տարածքը դեռևս անհիշելի ժամանակներից եղել է միջազգային առևտրատնտեսական ուղղիների կարևոր հանգույցներից մեկը։ Այստեղով է անցել արևելքն ու արևմուտքը իրար կապող Մետաքսի ճանապարհը, որը մեծ դեր է ունեցել Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի հաստատման գործում։ Այն Հայաստանի հնագույն ճանապարհները կապել է արևելքում Հնդկաստանի, Չինաստանի, Միջին Ասիայի երկրների ճանապարհներին, արևմուտքում՝ Հռոմեական կայսրության, Հին Հունաստանի, եվրոպական երկրների, հարավում Բաբելոնի, Ասորեստանի, Իրանի, արաբական թերակղզու այլ հնագույն պետությունների ճանապարհներին:[3][4][5]

Հին Հայաստանի ճանապարաշինարարությունն ու ճանապարհային ներքին ցանցը բավականին զարգացած է եղել՝ զուգահեռաբար լինելով նաև միջազգային ճանապարհային ցանցի անքակտելի մաս: Ճանապարհները կառուցվել են՝ հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, եղանակային առանձնահատկությունները: Հայաստանի Սյունիքի մարզում, պայմանավորված ձմռանը ձյան հաստ շերտի հնարավորությունը, ճանապարհներիեզրերին և հատկապես խաչմերուկներում տեղադրվել են բարձր ուղեցույց-քարեր, որոնց ձյան հաստ շերտը չէր կարող ծածկել: Այդ քարերից յուրաքանչյուրի վրա անցք է եղել, որի միջով նայելիս երևացել է այն ուղղությունը, դեպի որտեղ ձգվում է ճանապարհը: Հնագույն Հայաստանի ճանապարհներից շատերը ունեցել են սալահատակ։ Զարգացած է եղել կամրջաշինությունը, որը հնարավորություն է տվել էապես կարճացնել ու հարմարավետ դարձնել ճանապարհները: Հնագույն ճանապարհների վրա կառուցվել են նաև իջևանատներ (քարավանատներ), որը ճանապարհորդներին հնարավորություն է տրվել գիշերել: Հայաստանի տարածքում պահպանվել են հնագույն Հայաստանի ճանապարհային ցանցի տարբեր օբյեկտներ՝ սալապատված ճանապարհներ, կամուրջներ, քարավանատներ։

Հայաստանի տարածքում ավտոմոբիլային ցանցի ձևավորումը հիմնականում տեղի է ունեցել արդեն ձևավորված ճանապարհային ցանցի հիմքի վրա։ 1918-1920 թվականներին անկախություն հռչակած Հայաստանում կատարվեցին ճանապարհաշինարարական որոշակի աշխատանքներ, որոնք շարունակվեցին արդեն ԽՍՀՄ տիրապետության ընթացքում: Հայաստանի ներկայիս ավտոմոբիլային ճանապարհային ցանցը ստեղծվել է հենց խորհրդային տարիներին:, երբ ստեղծվեցին ու ասֆալտապատվեցին միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության բազմաթիվ ճանապարհներ, կառուցվեցին թունելներ ու կամուրջներ:

1991 թվականին անկախություն հռչակելուց հետո Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցը զգալիորեն տուժեց, քանի որ երկրում տիրող սոցիալ-տնտեսական, ռազմա-քաղաքական բազմաթիվ խնդիրները այն ետին պլան մղեցին: Որոշակիորեն իրավիճակը դրականորեն փոխվեց 2000-ական թվականների սկզբին, երբ հայազգի Քըրք Քըրքորյան Լինսի հիմնադրամի միջոցով Հայաստանում իրականացրեց բավականին մեծ քանակությամբ ճանապարհաշինարարական աշխատանքներ:

Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներԽմբագրել

 
Հայաստանի միջպետական նշանակության ճանապարհների քարտեզ
 
Մ4 ճանապարհի Երևան - Սևան հատված
 
Մ2 ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածը (վերանորոգվում է)

Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[1]։ Այս տեսանկյունից Հայաստանն ունի 17 միջպետական նշանակության ճանապարհ, որոնք դասակարգվում են օրենքով նախատեսված կարգով: Համաձայն օրենքի՝ միջպետական նշանակության ճանապարհների անվանումները սկսվում են «Մ» («M») տառով: Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների առաջնային տվյալները.[2]

Նշանի
պատկեր
Հայերեն
անվանում
Ուղղություն
(ըստ բնակավայրերի)
Երկարություն
(կմ)
 
Մ1
Երևան - Գյումրի - Բագրատաշեն - Վրաստանի սահման
173.7
 
Մ2
Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման
384.3
 
Մ3
Թուրքիայի սահման - Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման
183.7
 
Մ4
Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման
148.2
 
Մ5
Երևան - Արմավիր - Թուրքիայի սահման
63.1
 
Մ6
Վանաձոր (Մ 3 հատման կետ) - Ալավերդի - Վրաստանի սահման
91.2
 
Մ7
Մ 3 - Սպիտակ - Գյումրի - Թուրքիայի սահման
54.3
 
Մ8
Վանաձոր (Մ 6 հատման կետ) - Դիլիջան
42
 
Մ9
Մ 1 - Թալին - Քարակերտ - Թուրքիայի սահման
55.8
 
Մ10
Սևան - Մարտունի - Գետափ
125.1
 
Մ11
Մարտունի - Վարդենիս - Արցախի սահման
56.2
 
Մ12
Գորիս - Արցախի սահման
28.5
 
Մ13
Մ 2 - Անգեղակոթ - Նախիջևանի սահման
28.2
 
Մ14
Մ 4 - Շորժա - Վարդենիս
97.8
 
Մ15
Բալահովիտ - Մասիս (Երևանի շրջանց)
29.4
 
Մ16
Մ 4 - Ոսկեպար - Նոյեմբերյան - Մ 6
59
 
Մ17
Մ 2 - Կապան - Ծավ - Մ 2
90.8

Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներԽմբագրել

 
Հայաստանի Հանրապետության հանրապետական նշանակության ճանապարհների քարտեզ
 
Հ41 ճանապարհը, որը Մ2 ճանապարհը միացնում է Նորավանքին
 
Հ3 ճանապարհի Գառնի - Գեղարդի վանք հատված
 
Հ44 ճանապարհի կամուրջը Ջերմուկ քաղաքում
 
Հ19 ճանապարհի Օշական - Դաշտ հատվածի ոլորաններ
 
Հ41 և Մ2 ճանապարհների միացման հատված

Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:[1] Այս տեսանկյունից Հայաստանն ունի 84 հանրապետական նշանակության ճանապարհ, որոնք դասակարգվում են օրենքով նախատեսված կարգով: Համաձայն օրենքի՝ հանրապետական նշանակության ճանապարհների անվանումները սկսվում են «Հ» («H») տառով: Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված են ՀՀ հանրապետական նշանակության ճանապարհների առաջնային տվյալները.[2]

Նշանի
պատկեր
Հայերեն
անվանում
Ուղղություն
(ըստ բնակավայրերի)
Երկարություն
(կմ)
 
Հ1
Մ4 - Ջրաբեր - Հրազդան -Հրազդանի քրեակատարողական հիմնարկ
42.5
 
Հ2
Հ1 - Աբովյան - Արզնի - Նոր Գեղի
8
 
Հ3
Երևան (Մ-4-ի հետ հատման կետ)-Գառնի - Գեղարդի վանք
38.1
 
Հ4
Երևան -Եղվարդ - Արագյուղ - Հարթավան -Մ3
41.2
 
Հ5
Հ6 - Նոր Գեղի - Արգել - Արզական - Հրազդան
36.7
 
Հ6
Հ2 - Եղվարդի տրանսպորտային հանգույց - Մ1
24.7
 
Հ7
Հ5 - Կարենիս - Չարենցավան - Ֆանտան
13
 
Հ8
Երևան - Արտաշատ - Այգեվան - Մ2
42.6
 
Հ9
Հ8 - Բերքանուշ - Դվին
8
 
Հ10
Մ2 - Մ8 - Ոսկետափ - Վեդի - Լանջառ - Մ2
43.6
 
Հ11
Մ2 - Փոքր Վեդի - Լուսառատ - Եղեգնավան - Մ2
16.1
 
Հ12
Հ8 - Այնթապ - Մասիս - Ռանչպար - Արաքս - Ջրառատ - Մ3
24.4
 
Հ13
Վաղարշապատ - Մասիս - Մ2
18
 
Հ14
Երևան -Մասիս
6.1
 
Հ15
Մ5 - Արմավիր - Արգավանդ - Մարգարա
20
 
Հ16
Մ5 - Մեծամոր - ՀԱԷԿ - Մ5
10.7
 
Հ17
Մ5 - Արմավիր - Մ9
22.8
 
Հ18
Մ5 - Վանանդ - Մ9
11.1
 
Հ19
Աշտարակ - Օշական - Դաշտ - Մ3
8.8
 
Հ20
Մ1 - Ագարակ (Աշտարակի շրջ.) - Բյուրական - Քարի լիճ
31.4
 
Հ21
Հ75 - Հոռոմ - Արթիկ - Ալագյազ
53.2
 
Հ22
Մ6 - Դսեղ - Մարց
13.9
 
Հ23
Մ3 - Պուշկինյան լեռնանցք - Մ3
13.4
 
Հ24
Մ3- Գյուլագարակ - Կուրթան - Մ6
21.1
 
Հ25
Մ6 - Հաղպատի վանք
5
 
Հ26
Մ4 - Ենոքավան – Կարմիր գյուղ (գյուղատեղի) - Մ16
71.8
 
Հ27
Հ28 - Մեղրաձոր - Մարգահովիտ- Մ8
30.1
 
Հ28
Ջրառատ - Մեղրաձոր - Հանքավան
32
 
Հ29
Սևան- Ծաղկունք - Զովաբեր
18.2
 
Հ30
Մ4 - Ճամբարակ - Դրախտիկ - Մ14
55.2
 
Հ31
Մ1 - Վարդաղբյուր - Տաշիր- Մ3
45.3
 
Հ32
Մ1 - Գյումրի - Կապս - Ամասիա - Մ1
31.2
 
Հ33
Մ3 - Ստեփանավան - Յաղդան - Այգեհատ
24.2
 
Հ34
Մ3 - Ստեփանավան - Պրիվոլնոյե- Վրաստանի սահման
34.2
 
Հ35
Մ6 -Օձուն - Արևածագ - Հ24
22.4
 
Հ36
Մ4 - Իջևան - Նավուր - Բերդ - Այգեպար
66.8
 
Հ37
Մ4 - Այգեհովիտ - Վազաշեն - Պառավաքար - Այգեպար
42
 
Հ38
Հ30 - Թթուջուր - Նավուր - Հ36
40.1
 
Հ39
Մ10 - Գավառ - Մ10
21
 
Հ40
Մ2 - Արենի - Խաչիկ - Գնիշիկ - Եղեգնաձոր
70
 
Հ41
Մ2 - Նորավանքի պատմական հուշարձան
8.1
 
Հ42
Մ2 - Զառիթափ - Նախիջևանի սահման
23.5
 
Հ43
Մ2 – Գնդևազ -Ջերմուկ - Արցախի սահման
49.2
 
Հ44
Մ2 - Ջերմուկ
24.3
 
Հ45
Մ2 - Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի
31.7
 
Հ46
Մ2 - Տաթև -Աղվանի - Կապան - Մ2
68
 
Հ47
Մ17 - Շիշկերտ
6.2
 
Հ48
Մ2 - Վերնաշեն - Գլաձորի պատմական հուշարձան
17.5
 
Հ49
Մ17- Նռնաձոր- Արցախի սահման
24.4
 
Հ50
Մ2 - Մեղրու օդանավակայան - Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ
12.5
 
Հ51
Մ4 - Հաղարծնի պատմական հուշարձան
6
 
Հ52
Մ2 - Մալիշկա- Մ2
7.3
 
Հ53
Մ4 - Սեմյոնովկա- Մ4
13.9
 
Հ54
Մ16 - Բաղանիս- Մ16
6.3
 
Հ55
Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր
10.5
 
Հ56
Մ3 - Մուղնի-Օհանավան - Մ3
5.3
 
Հ57
Մ3 - Արտաշավան-Սաղմոսավան
2
 
Հ58
Ալավերդի-Ջիլիզա-Վրաստանի սահման
32.5
 
Հ59
Մ3 - Սարչապետ
8.2
 
Հ60
Մ3 - Մեծավան-Ձյունաշող
12.8
 
Հ61
Մ16 - Բերքաբեր
3.8
 
Հ62
Նոյեմբերյան-Դովեղ
3.5
 
Հ63
Մ-16 - Կոթի-Բարեկամավան
18
 
Հ64
Բերդ-Արծվաբերդ-Չինարի
32.5
 
Հ65
Հ64- Նորաշեն-Մովսես
8.8
 
Հ66
Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ1
29
 
Հ67
Ամասիա-Բերդաշեն-Հ66
22.7
 
Հ68
Հ-31 - Փոքր Սարիար-Լոռու մարզի սահման-Սարալանջ-Մ7
29
 
Հ69
Հ-21 - Հառիճ
1.5
 
Հ70
Մ6 - Մարց-Աթան
29.1
 
Հ71
Հ33-Լոռի Բերդ-Ամրոց
2
 
Հ72
Մ2 - Վահանավանք
2.4
 
Հ73
Մ4 - Պարզ լիճ
9.5
 
Հ74
Մ2 - Սիսիան
4.6
 
Հ75
Մ9 - Իսահակյան-Գյումրի - Մ7
73.2
 
Հ76
Մ5 - Մեծամորի թանգարան
1.2
 
Հ77
Մ5 - Ռուս զինվորի հուշարձան- Մ3
7.7
 
Հ78
Մ4 - Սևանի թերակղզի
1.5
 
Հ79
Մ3-Ստեփանավանի օդանավակայան
1.5
 
Հ80
Մ2 -Սիսիանի օդանավակայան
0.35
 
Հ81
Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75
24
 
Հ82
Մ17 - Մեղրի
4
 
Հ83
Հ21 (Արթիկ)-Պեմզաշեն-Մ1
10.4
 
Հ84
Մ4-Սևան-Մ4
1.1

Մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներԽմբագրել

Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:[1] Այս տեսանկյունից Հայաստանի մարզային ճանապարհները դասակարգվում են ըստ մարզերի: Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված են ՀՀ մարզային նշանակության ճանապարհների առաջնային տվյալները.[2]

Պայմանական
նշան
Ճանապարհն
ըստ աշխարհագրական դիրքի
Երկարություն
(կմ)
Տ 1
Արագածոտնի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
389.40
Տ 2
Արարատի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
354.80
Տ 3
Արմավիրի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
398.20
Տ 4
Գեղարքունիքի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
419.90
Տ 5
Լոռու մարզի տեղական նշանակության ճանապարհներ
425.90
Տ 6
Կոտայքի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
256.10
Տ 7
Շիրակի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
461.10
Տ 8
Սյունիքի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
515.20
Տ 9
Վայոց ձորի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
304.60
Տ 10
Տավուշի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
300.10

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «ՀՀ օրենքը ավտոմոբիլային ճանապարհների մասին» ընդունված 2006 թվականի դեկտեմբերի 5-ին, հաստատված ՀՀ նախագահի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 21-ին:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշմում «ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի» մասին:
  3. Ս.Հովհաննիսյան Ստրաբոն. աշխարհագրություն, Երևան 2011թ. 160էջ:
  4. Я. А. Манадяи. О торговле и городах Армении в связи с мировой тор- говлей древних времен. Ереван, 1954, с. 53.(ռուս.)
  5. Հ.Հ.Մարտիրոսյան, Հայաստանը մետաքսի ճանապարհի խաչուղիներում: