Մարկ Գրիգորյան

հայ ճարտարապետ
(Վերահղված է Մ. Գրիգորյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարկ Վլադիմիրի Գրիգորյան (ապրիլի 16 (29), 1900[1], Նոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 10, 1978(1978-01-10)[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Մատենադարանի շենքի հեղինակը։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940 թ.)։ ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շենքի համար, 1951 թ.)։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968 թ.)։

Մարկ Գրիգորյան
Ծնվել էապրիլի 16 (29), 1900[1]
ԾննդավայրՆոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 10, 1978(1978-01-10)[3] (77 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1928)[1]
Պարգևներ
 Mark Grigorian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1920-1922 թվականներին սովորել է Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցում։ 1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ճարտարապետության բաժինը։ 1937-1951 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1951-1978 թվականներին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրեն։ Ալեքսանդր Թամանյանի հետ նախագծել է Երևանի մանկական կլինիկական հիվանդանոցը։ 1951 թվականին ղեկավարել է Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը, կազմել է Հրազդան քաղաքի 1961-1963 թվականների գլխավոր հատակագիծը։ 1959-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[4][5][6]։

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

 
Մարկ Գրիգորյանի հուշատախտակը Երևանում։
  • Դերասանների բնակելի շենքը՝ Մաշտոցի պ.48
  • Բնակելի շենքեր՝ Տերյան փ. 62, Աբովյան փ. 31, Բաղրամյան պ..20
  • Մատենադարանի շենքը՝ Մաշտոցի պ.53
  • «Արմենիա» հյուրանոցի շենքը՝ Հանրապետության հրապարակ (համահեղինակ՝ է. Սարապյան)
  • Միությունների շենքը՝ Հանրապետության հրապարակ
  • ՀՀ Ազգային ժողովի շենքը, ցանկապատը՝ Բաղրամյան պ.19
  • Մարգարյանի անվ. ծննդատան շենքը՝ Մաշտոցի պ.22
  • Մանկական հիվանդանոցի շենքը՝ Աբովյան փ 58
  • ՀՀ Նախագահի նստավայր՝ Բաղրամյան պ.26
  • Աճառյանի անվ, թ.72 դպրոցի շենքը՝ Մ. Հերացու փող. 2ա
  • Սոս Սարգսյանի թատրոնի շենքը՝ Ամիրյան փ. 26
  • «Արմենիա» առողջարանը՝ Աբխազիա, ք. Գագրա
  • Քանաքեռ ՀԷԿ-ի շենքը
  • Խաչատուր Աբովյանի հուշարձանը՝ Քանաքեռ 2-րդ փ. 4

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1940 թ.
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շենքի համար), 1951 թ.
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1968 թ.
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (Երևանի Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլի համար), 1970 թ.
  • Ռոստով քաղաքի պատվավոր քաղաքացի
  • Լենինի շքանշան
  • Պատվո շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Григорян Марк Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Ikonnikov A. V. Grigoryan, Mark // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T034916
  4. Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխավոր խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։
  5. Григорян Марк Владимирович (Тер-Григорян Маркос Вардересович)
  6. «Григорян Марк Владимирович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Գրիգորյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 226