Հայաստանի նախագահի նստավայր

(Վերահղված է ՀՀ Նախագահի նստավայրից)

Հայաստանի նախագահի նստավայր (2018 թվականի ապրիլի 9-ից մինչև նոյեմբերի 22-ը՝ Հայաստանի վարչապետի նստավայր, հայտնի է նաև որպես Բաղրամյան 26), Հայաստանի նախագահի աշխատանքային վայրը, որը տեղակայված է Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 26 հասցեում։ 2018 թվականի սեպտեմբերի 21-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Բաղրամյան 26-ի դարպասները բացվել են այցելուների համար[1][2]։

Հայաստանի նախագահի նստավայր
Տեսակպաշտոնական նստավայր և շենք
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՓողոցՄարշալ Բաղրամյան պողոտա (26)
ԲնակիչՀայաստանի Նախագահ
Օգտագործվում էպաշտոնական նստավայր
Հիմնադրված է1951
ՃարտարապետՄարկ Գրիգորյան
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն

խմբագրել

Նստավայրի շենքը նախագծվել է 1951 թվականին որպես Հայաստանի ԽՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, հետագայում ծառայել է որպես Հայաստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք։ Նախագծի հեղինակը Մարկ Գրիգորյանն է։ Շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ։ Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10 մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով[3]։

1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա։ Շենքի երկու կողմերում ավելացվել է 10 մ լայնությամբ և 6 մ երկարությամբ երկու եռահարկ շենք։ Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ։

1992 թվականից ծառայում է որպես Հայաստանի նախագահի նստավայր մինչ 2018 թվական, որից հետո սկսեց ծառայել որպես Հայաստանի վարչապետի նստավայր։ Այնուհետև 2019-ից ծառայում է որպես Հայաստանի նախագահի նստավայր։

2009-2010 թվականներին Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում կառուցվել է քառահարկ շինություն, որպես վարչական մասնաշենք 3150.0 քմ ընդհանուր մակերեսով։ Շենքի արտաքին պատերը երեսապատված են բաց դեղնավուն ֆելզիտով և տրավերտինով։

Կառուցվածք

խմբագրել

Առաջին հարկը և երրորդ հարկի մի հատվածը նախատեսված են ընդունելությունների համար՝ առանձին սրահներով։ Շենքի մնացած հատվածը ծառայում է որպես վարչական մաս։ Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով։

Գեղանկարների հավաքածու

խմբագրել

Հայաստանի նախագահի նստավայրի տարբեր սրահներում են պահվում Հովհաննես Այվազովսկու, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հակոբ Հակոբյանի և մի շարք այլ նշանավոր նկարիչների գեղանկարները, որոնք ի պահ են տրվել նախագահի աշխատակազմին Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից[4]։

Հետաքրքրական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Government of Armenia (2018 թ․ սեպտեմբերի 21), Բաղրամյան 26-ի դռները բաց կլինեն քաղաքացիների համար, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին
  3. «Պատմություն - Վարչապետ - Հայաստանի վարչապետ». primeminister.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. «Ցուցասրահ - Նախագահ - Հայաստանի Նախագահ». president.am.

Արտաքին հղումներ

խմբագրել