Մցխեթ
Մցխեթ[3] (վրաց.՝ მცხეთა), քաղաք Վրաստանի Շիդա Քարթլի երկրամասում, Մցխեթի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ ▲7606 մարդ (2021)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Մցխեթ | ||
վրաց.՝ მცხეთა | ||
![]() Մցխեթ քաղաքի համայնապատկեր | ||
Երկիր | ![]() | |
Մխարե | Շիդա Քարթլի | |
Մունիցիպալիտետ | Մցխեթի | |
Տվյալ կարգավիճակում | 1956 թվականից | |
ԲԾՄ | 460 մ | |
Պաշտոնական լեզու | Վրացերեն | |
Բնակչություն | ▲7606 մարդ (2021)[1] | |
Ազգային կազմ | վրացիներ 96,5 %[2] | |
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | |
Տեղաբնականուն | մցխեթցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 3300 | |
Փոստային ինդեքսներ | 3300 | |
Պաշտոնական կայք | mtskheta.gov.ge | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվել է մ. թ. ա. առաջին հազարամյակի երկրորդ կեսին։ Ըստ լեգենդի՝ քաղաքը հիմնադրել է լեգենդար Մցխեթոսը։
Լեոնտի Մրովելին իր «Քարթլիս ցխովրեբա» աշխատության մեջ գրում է․
19-րդ դարի իսպանացի գրող Խուան Վան Հալենը, ով այս վայրերն այցելել էր, Մցխեթի մասին խոսելիս նաև նշում է, որ Նոյի անմիջական ժառանգներից մեկը՝ Մեսխեթը՝ քաղաքի հիմնադիրը, այն հայտարարեց իր մայրաքաղաքը ոչ միայն այս վայրի հմայքի, այլև տեղանքի հարմար դիրքի պատճառով։
Մ. թ. ա. 4-րդ դարում քարթվելական Ազո (Ազովի) արքայի կողմից քաղաքը հայտարարվել է Քարթվելական թագավորության մայրաքաղաքը։ Մ. թ. ա. 5-րդ դարի վերջում Քարթվելական թագավորության մայրաքաղաքի տիտղոսը փոխանցվում է Թբիլիսիին։ Մինչ Սամեբա տաճարի կառուցման ավարտը, Մցխեթում էր գտնվում Վրաստանի պատրարքի ամբիոնը։
Տեսարժան վայրերԽմբագրել
Մեծ Մցխեթի հին շրջաններն են՝ Սարկինե, Ծիծամուրի, Նակուլբակևի, Կարսանի, Մուխտագվերդի, Կալոուբանի Կոդմանի։
Այստեղ են գտնվում Արմազի (Արմազցիխե) բերդի պարսպապատ բնակավայրերի, քաղաքային թաղամասերի մնացորդներ, գերեզմանատներ, Սամթավրո վանական համալիրը (11-րդ դարի գլխավոր վանքը) և Սվետիցխովելի մայր տաճարը։
Մցխեթի մոտ է տեղակայված երկրի հնագույն վանքերից մեկը՝ Ջվարին (6-րդ դար), Շիո Մգվիմի վանքը։ Տարածաշրջանի մշակութային հուշարձանները գտնվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ և համաշխարհային ժառանգության ցանկում են ընդգրկված։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
- ↑ Ethnic composition of Georgia 2014
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 46։ ISBN 99941-56-03-9
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մցխեթ կատեգորիայում։ |