Հովհաննես Մսրյան

հայ պատմաբան
(Վերահղված է Մսրյան Հովհաննեսից)

Հովհաննես Մսրյան (մայիսի 31, 1888(1888-05-31)[1], Հերեք, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 16, 1965(1965-08-16)[1], Բեյրութ, Լիբանան[1]), պատմաբան, բանասեր։

Հովհաննես Մսրյան
Ծնվել էմայիսի 31, 1888(1888-05-31)[1]
Հերեք, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 16, 1965(1965-08-16)[1] (77 տարեկան)
Բեյրութ, Լիբանան[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Լիբանան
Մասնագիտությունպատմաբան, բանասեր և քահանա
Հաստատություն(ներ)Սուրբ Ժոզեֆի համալսարան[1]
ԱնդամակցությունԱսիական ընկերություն[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն[1] և լատիներեն[1]

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Մսրյանը ծնվել է 1988 թվականին Սեբաստիայի Էրպաս գյուղում։ 1902-1906 թվականներին սովորել է Եվդոկիայի ֆրանսիական դպրոցում։ 1910 թվականին մեկնել է Իտալիա, ուսումնասիրել լատիներեն։ 1911 թվականին դարձել է Լիոնի նահանգի Հիսուսյան միաբանության անդամ, 1921 թվականից՝ քահանա։ 1923 թվականին մեկնել է Բեյրութ, օգնել հայ գաղթականներին, հիմնել դպրոցներ։ 1925-1926 թվականներին նույն նպատակով եղել է Կոստանդնուպոլսում, Դամասկոսում, Հալեպում։ 1926 թվականին՝ Բեյրութի Սենժոզեֆ համալսարանի դասախոս։ 1929- 1932 թվականներին Փարիզի Ֆրանսիական քոլեջում աշակերտել է Ա․ Մեյեին, Կաթոլիկական ինստիտուտում՝ Լ․ Մարիեսին, Շ․ Դիլին, Շ․ Բուայեին։ 1931 թվականից՝ Փարիզի Ասիական ընկերության անդամ։ 1933 թվականին հիմնադրել է Սեն-Ժոզեֆ համալսարանի հայագիտության ամբիոնը, դասավանդել լեզվաբանություն, գրաբար, պատմություն, հին և միջնադարյան մատենագրություն են։ Մսրյանը անդրադարձել է հայ իրավագիտության (մասնավորապես Դավիթ Ալավկա Որդու և Մխիթար Գոշի Կանոնագրքերին), բժշկության պատմության, մանրանկարչության, ճարտյան հարցերին, Գրիգոր Նարեկացու և Ներսես Լամբրոնացու գործերին (որոշ հատվածներ թարգմանել է ֆրանսերեն), հայ-վրացական եկեղեցական հարաբերություններին։ Ետմահու լույս է տեսել Մսրյանի «Հայկական եկեղեցիների պատմությունն ու վերականգնումը» (1965) աշխատությունը, որն ամփոփում է Հայաստանում և նրանից դուրս գտնվող բոլոր նշանավոր վանքերի նկարագրությունը, վերլուծում վանական գրականությունը են։ Մսրյանի աշխատությունների մեծ մասը տպագրվել է Աեն-Ժոզեֆ համալսարանի «Հայագիտական տեղեկագրում», ինչպես նաև զանազան հայ պարբերականներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 62.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Մսրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 62