Մուրադ V
Մուրադ V (օսման.՝ مراد خامس, թուրքերեն՝ Beşinci Murat; սեպտեմբերի 21, 1840[1][2], Թոփքափը ամրոց, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 29, 1904[1][2], Չըրաղան պալատ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1876 թ.։ Աբդուլ Մեջիդ-ի որդին է։
Մուրադ V | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 21, 1840[1][2] |
Ծննդավայր | Թոփքափը ամրոց, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է՝ | օգոստոսի 29, 1904[1][2] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Չըրաղան պալատ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Նոր մզկիթ | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Օսմանյան |
կառավարիչ | |
Հայր | Աբդուլ Մեջիդ |
Մայր | Շեվքեվզա Սուլթան |
Երեխաներ | Ֆեհիմե Սուլթան, Մեհմեդ Սելահեդին, Hatice Sultan?, Aliye Sultan? և Fatma Sultan? |
Հավատք | իսլամ և սուննի իսլամ |
Կառավարում խմբագրել
Մուրադը Դարձավ սուլթան երբ նրա հորեղբայր Աբդուլ Ազիզ գահընկեց արվեց։ Նա շատ էր հետաքրքված ֆրանսիական մշակույթով։ Նա գահակալել է ընդամենը 93 օր, որից հետո գահընկեց է արվել պատճառաբանվելով որ հոգեկան հիվանդ է, սակայն հնարավոր է նրան գահընկեց են արել, որովհետև նա ցանկանում էր կրոնական բարեփոխումներ իրականացնել[3]։ Արդյունքում նա չկարողացավ իրականացնել այն բարեփոխումները, որոնք ցանկանում էին իրականացնել նրա աջակիցները։ Հոջորդիվ քաղաքական անկայունությունը դարձավ այն հիմնական պատճառներից մեկը, որոնց համաձայն Օսմանյան կայսրությունը պարտվեց 1877-78 թվականների Ռուս-թուրքական պատերազմում։
Նա մահացավ Չիրիգան պալատում, Կոստանդնուպոլիս և թաղվել է Կոստանդնուպոլիսում 1904 թվականի օգոստոսի 30-ին։ Նրանից հետո գահը անցավ նրա եղբորը՝ Աբդուլ Համիդ II-ին 1876 թվականի օգոստոսի 31-ին։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնություններ և երեխաներ խմբագրել
Մուրադը ամուսնացել է ինն անգամ և ունեցել է յոթ երեխա։ Առաջին անգամ նա ամուսնացել է Ստամբուլի Բեշիկթաշ պալատում 1857 թվականի հունվարի երկուսին վրացուհի Էլերու Կադինեֆենդիի հետ, ով Ահմեդ Բեյ Տարկանիշնիլիի աղջիկն էր[4] ւ ունեցել են երկու երեխա։ Երկրորդ անգամ Մուրադը ամուսնացել է նույն Բեշիկթաշ պալատում 1859 թվականին, այս անգամ աբխազուհի Ռեֆթարիդիլ Կադինեֆենդու հետ և ունեցել են մեկ երեխա։ Երրորդ անգամ Մուրադը ամուսնացել է 1869 թվականին Շայան Կադինեֆենդու հետ, և ունեցել են մեկ աղջիկ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ Palmer, Alan. The Decline and Fall of the Ottoman Empire, 1992. Page 141-143.
- ↑ Harun Açba (2007)։ Kadın efendiler: 1839-1924։ Profil։ ISBN 978-9-759-96109-1