Բրիան Կրիստանտե

իտալացի ֆուտբոլիստ

Բրիան Կրիստանտե (իտալ.՝ Bryan Cristante, մարտի 3, 1995(1995-03-03)[1][2], Սան Վիտո ալ Տալիամենտո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։

Բրիան Կրիստանտե
Bryan Cristante
Կրիստանտեն Ռոմայի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Կանադա Կանադա
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1995(1995-03-03)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Սան Վիտո ալ Տալիամենտո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա
Հասակ 186 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 4
Պատանեկան կարիերա
2006-2009 Իտալիա Լեվինտինա Գորգենսե
2009-2013 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2014 Իտալիա Միլան 3 (1)
2014-2018 Պորտուգալիա Բենֆիկա 7 (0)
2016   Իտալիա Պալերմո 4 (0)
2016-2017   Իտալիա Պեսկարա 16 (0)
2017-2018   Իտալիա Ատալանտա 48 (12)
2018-2019 Իտալիա Ատալանտա 0 (0)
2018-2019   Իտալիա Ռոմա 35 (4)
2019-ներկա Իտալիա Ռոմա 0 (0)
Ազգային հավաքական
2010 Իտալիա Իտալիա Մ16 2 (0)
2011-2012 Իտալիա Իտալիա Մ17 10 (0)
2012-2013 Իտալիա Իտալիա Մ18 6 (3)
2013-2014 Իտալիա Իտալիա Մ19 9 (4)
2014 Իտալիա Իտալիա Մ20 1 (0)
2016 Իտալիա Իտալիա Մ21 2 (0)
2017-ներկա Իտալիա Իտալիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 18-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Միլան խմբագրել

Կրիստանտեն Միլանի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի դեկտեմբերի 6-ին՝ 16 տարեկան և 278 օրական հասակում՝ փոխարինելով Ռոբինիոյին Չեմպիոնների Լիգայի Վիկտորիա Պլզենի դեմ խաղում[6]։ Այսպես նա դարձավ Միլանի ամենաերիտասարդ[7] և պատմության երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների Լիգայի խաղում[8][9]։ 2013 թվականին Կրիստանտեն ճանաչվեց Վիարեջոյի գավաթի լավագույն ֆուտբոլիստ[10]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Կրիստանտեն կնքեց 2013 թվականի մարտի 4-ին՝ 2013-14 մրցաշրջանում միանալով Միլանի առաջին թիմին[11]։ Իր առաջին հանդիպումը Սերիա А-ում իտալացին անցկացրեց 2013 թվականի նոյեմբերի 10-ին՝ փոխարինելով Կակային Կիևոյի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի հունվարի 6-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[13]։

Բենֆիկա խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Կրիստանտեն 5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[14][15]։ Ակումբը նրա համար վճարեց 4․84 միլիոն եվրո[16]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 12-ին՝ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2015 թվականի հունվարի 14-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Արոկայի դեմ խաղում[18]։

2016 թվականի հունվարի 8-ին Կրիստանտեն մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով միացավ Պալերմոյին[19][20]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 10-ին՝ Վերոնայի դեմ խաղում[21]։ Իր առաջին հանդիպումը ակումբի մեկնարկային կազմում անցկացրեց հունվարի 17-ին՝ Ջենոայի դեմ խաղում[22]։ Պալերմոյի կազմում Կրիստանտեն անցկացրեց 4 հանդիպում[23]։ 2016 թվականի ամռանը իտալացին վարձավճարով տեղափոխվեց Պեսկարա[24][25]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 13-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում[26]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում Պեսկարայի կազմում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Նապոլիի դեմ խաղում[27]։ Կրիստանտեն Բենֆիկա վերադարձավ 2017 թվականի հունվարին՝ Պեսկարայի կազմում անցկացնելով 18 հանդիպում[23]։

Ատալանտա խմբագրել

2017 թվականի հունվարին Կրիստանտեն վարձավճարով միացավ Ատալանտային[28][29]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 5-ին՝ Կալյարիի դեմ խաղում[30]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց փետրվարի 12-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[31]։ 2017 թվականի նոյեմբերի 23-ին Կրիստանտեն դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Էվերտոնի դեմ խաղում[32]։ Նոյեմբերի 27-ին նա խփեց Բենևենտոյի դեմ հանդիպման միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ատալանտային[33]։ 2018 թվականի ապրիլի 29-ին՝ Ջենոայի դեմ խաղում իտալացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[34]։ 2018 թվականի ամռանը Ատալանտան գնեց Կրիստանտեի ամբողջ տրանսֆերը 4 միլիոն եվրոյի դիմաց[35]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոմա խմբագրել

2018 թվականի հունիսի 8-ին Կրիստանտեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[36][37][38][39]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 19-ին՝ փոխարինելով Ստեֆան Էլ Շարավիին Տորինոյի դեմ խաղում[40]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 16-ին՝ Կիևոյի դեմ խաղում[41]։ Դեկտեմբերի 8-ին Կրիստանտեն գոլի հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[42]։ Դեկտեմբերի 16-ին իտալացին գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[43][44]։ 2019 թվականի փետրվարի 28-ին Ռոման գնեց Կրիստանտեի լրիվ տրանսֆերը 15 միլիոն եվրոյի դիմաց՝ պարտավորվելով վճարել ևս 10 միլիոն բոնուսների տեսքով[45][46][47]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[48]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կրիստանտեն իրավասու էր ներկայացնել Իտալիան և Կանադան միջազգային ասպարեզում[49]։ Այնուամենայնիվ, նա հանդես է եկել Իտալիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[50]։

Իտալիայի ազգային հավաքական Կրիստանտեն առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի հոկտեմբերին՝ Մակեդոնիայի[51] և Ալբանիայի[52] դեմ խաղերի համար[53]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հոկտեմբերի 6-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում[51][54]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի հունիսի 4-ին՝ Նիդերլանդների դեմ ընկերական խաղում[55]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[56]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միլան 2011–12 Սերիա А 0 0 0 0 1 0 0 0 1 0
2012–13 0 0 0 0 0 0 0 0
2013–14 3 1 1 0 0 0 4 1
Ընդհանուր 3 1 1 0 1 0 0 0 5 1
Բենֆիկա 2014–15 Պրիմեյրա Լիգա 5 0 3 0 3 0 4 1 15 1
2015–16 2 0 0 0 2 0 1 0 5 0
Ընդհանուր 7 0 3 0 5 0 5 1 20 1
Պալերմո (վարձավճար) 2015–16 Սերիա А 4 0 0 0 4 0
Պեսկարա (վարձավճար) 2016–17 16 0 2 0 18 0
Ատալանտա 2016–17 12 3 12 3
2017–18 36 9 3 0 8 3 47 12
Ընդհանուր 48 12 3 0 8 3 0 0 59 15
Ռոմա 2018–19 Սերիա А 35 4 2 0 7 0 44 4
2019–20 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 35 4 2 0 7 0 0 0 44 4
Կարիերայի ընդհանուր 113 17 11 0 21 3 5 1 150 21

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[56]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 5 0
Ընդհանուր 6 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բենֆիկա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. https://www.quirinale.it/elementi/59113
  4. «Italy - B. Cristante - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  5. «Scouting Spotlight: Traore excels after Chelsea exit». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  6. «FC Viktoria Plzen - AC Milan, Dec 6, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  7. «An introduction to Bryan Cristante - AC Milan's 16-year-old Champions League wonderkid | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  8. «Pato and Robinho not enough, AC Milan fluff the finish in Prague - Football - La Gazzetta dello Sport». 2012 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  9. Giorno, Il (2011 թ․ դեկտեմբերի 7). «Cristante, il suo nome nella storia - Il Giorno». Il Giorno (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  10. 10,0 10,1 Administrator. «Premio Golden Boy». history.viareggiocup.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  11. «ESCLUSIVA MP – Cristante, il gioiellino della Cantera rossonera: il f…». archive.is. 2013 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  12. «Chievo Verona - AC Milan, Nov 10, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  13. «AC Milan - Atalanta BC, Jan 6, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  14. «SL Benfica sign Bryan Cristante». 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  15. «Official: Bryan Cristante joins Benfica from AC Milan | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  16. Group, Global Media (2015 թ․ ապրիլի 26). «Cristante rendeu ao Milan mais do que Balotelli». O Jogo (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.(չաշխատող հղում)
  17. «Vitória Setúbal FC - SL Benfica, Sep 12, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  18. «SL Benfica - FC Arouca, Jan 14, 2015 - Taça CTT - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  19. «Official: Palermo sign Cristante | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  20. «Palermo sign Cristante on loan from Benfica». Eurosport. 2016 թ․ հունվարի 8. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  21. «Hellas Verona - US Palermo, Jan 10, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  22. «Genoa CFC - US Palermo, Jan 17, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  23. 23,0 23,1 «Bryan Cristante | Football Stats | Benfica | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  24. «Pescara to sign Cristante | ClubCall.com». ClubCall.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.(չաշխատող հղում)
  25. «Pescara close the deal for Benfica's Bryan Cristante | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  26. «Delfino Pescara 1936 - Frosinone Calcio, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  27. «Delfino Pescara 1936 - SSC Napoli, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  28. «Official: Atalanta sign Bryan Cristante | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  29. «OFFICIAL - ATALANTA sign CRISTANTE from Benfica». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  30. «Atalanta BC - Cagliari Calcio, Feb 5, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  31. «US Palermo - Atalanta BC, Feb 12, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  32. «Everton FC - Atalanta BC, Nov 23, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  33. «Atalanta BC - Benevento Calcio, Nov 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  34. «Atalanta BC - Genoa CFC, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  35. «Cristante: 'Pleased to be worth €30m' | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  36. «Bryan Cristante joins Roma». www.asroma.com.
  37. «OFFICIAL: Roma sign Cristante | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  38. «Serie A transfer news: Roma sign Bryan Cristante from Atalanta | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  39. «Roma sign Bryan Cristante». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  40. «Torino FC - AS Roma, Aug 19, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  41. «AS Roma - Chievo Verona, Sep 16, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  42. «Cagliari Calcio - AS Roma, Dec 8, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  43. «AS Roma - Genoa CFC, Dec 16, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  44. Roma 3-2 Genoa: Cristante wins it with thunderbolt! (անգլերեն), Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին
  45. «Official: Roma buy Cristante | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  46. «OFFICIAL: Roma sign Cristante on a permanent deal». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  47. «DONE DEAL: Roma announce permanent signing of Bryan Cristante from Atalanta - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  48. «Bryan Cristante | Football Stats | Roma | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  49. «CanMNT: Benito Floro says success in upcoming friendlies important for "psychology and mentality"». www.mlssoccer.com.
  50. «Midfielder Bryan Cristante no longer eligible for Canada - Sportsnet.ca». Sportsnet.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  51. 51,0 51,1 «Italy - Macedonia, Oct 6, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  52. «Albania - Italy, Oct 9, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  53. «Cristante convocato in Nazionale». www.atalanta.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  54. «Italy 1 Macedonia 1: Azzurri fail to clinch play-off spot with disappointing draw». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  55. «Italy - Netherlands, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  56. 56,0 56,1 «Bryan Cristante». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  57. «Vitoria Guimaraes 0-0 Benfica» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  58. UEFA.com. «Benfica secure 35th Portuguese crown». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  59. uefa.com (2015 թ․ հունիսի 17). «Benfica reforça hegemonia na Taça da Liga». UEFA.com (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  60. «Benfica clinch double with Portuguese League Cup win». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիան Կրիստանտե» հոդվածին։