Դուվան Սապատա
Դուվան Սապատա (իսպ.՝ Duván Zapata, ապրիլի 1, 1991[1], Կալի, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։
![]() Սապատան Սամպդորիայի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Duván Esteban Zapata Banguero | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1991[1] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Կալի, Կոլումբիա | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 91 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2008 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2008-2011 |
![]() | 38 | (7) |
2011-2013 |
![]() | 44 | (19) |
2013-2018 |
![]() | 37 | (11) |
2015-2017 |
→ ![]() | 63 | (18) |
2017-2018 |
→ ![]() | 31 | (11) |
2018-2020 |
![]() | 0 | (0) |
2018-2020 |
→ ![]() | 46 | (29) |
2020-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 |
![]() | 5 | (1) |
2017-ներկա |
![]() | 15 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա խմբագրել
Ամերիկա Կալի խմբագրել
Սապատան Ամերիկա Կալիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի մարտի 15-ին՝ Բոյակա Չիկոյի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի մարտի 1-ին՝ Էնվիգադոյի դեմ խաղում[4]։ 2011 թվականի փետրվարի 14-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Դեպորտիվո Պերեյրայի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[5]։ Ամերիկա Կալիի կազմում Սապատան անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։
Էստուդիանտես խմբագրել
2011 թվականին Սապատան սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց արգենտինական Էստուդիանտես։ Իր դեբյուտը Արգենտինայի առաջնությունում նշեց սեպտեմբերի 26-ին՝ Բելգրանոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[6]։ 2012 թվականի նոյեմբերի 11-ին նա դուբլ ձևակերպեց Ատլետիկո Ռաֆաելային՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[7]։ 2013 թվականի մարտին կոլումբիացին 2 գոլ խփեց Նյուելս Օլդ Բոյզի դեմ խաղում[8]։ Էստուդիանտեսի կազմում Սապատան անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 22 գոլի հեղինակ։
Նապոլի խմբագրել
2013 թվականի օգոստոսի 25-ին Սապատան տեղափոխվեց Նապոլի[9][10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 28-ին՝ Ջենոայի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Խոսե Կալյեխոնին Արսենալի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը Նապոլիի կազմում խփեց հոկտեմբերի 22-ին՝ Չեմպիոնների Լիգայի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[14][15]։ Առաջին գոլը Սերիա A-ում Սապատան խփեց 2014 թվականի մարտի 26-ին՝ դուբլ ձևակերպելով Կատանիայի դեմ խաղում[16]։ Մայիսի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում[17]։ Մայիսի 18-ին կոլումբիացին 2 գոլ խփեց Վերոնայի դեմ խաղում[18]։ Իր առաջին մրցաշրջանում Սապատան անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[19]։
2014 թվականի դեկտեմբերի 1-ին Սապատան գոլ խփեց Սամպդորիայի դեմ խաղում՝ փրկելով Նապոլիին պարտությունից[20]։ 2015 թվականի փետրվարի 23-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[21]։ 2014-15 մրցաշրջանում կոլումբիացին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[22]։
2015 թվականի հուլիսի 22-ին Սապատան 2 տարվա վարձավճարով միացավ Ուդինեզեին[23][24]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ փոխարինելով Անտոնիո Դի Նատալեին Իտալիայի գավաթի Նովարայի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[26][27]։ Սեպտեմբերի 22-ին Սապատան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլանի դեմ խաղում[28]։ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին նա բացեց հանդիպման հաշիվը Կիևոյի դեմ խաղում, սակայն Ուդինեզեն պարտվեց 2-1 հաշվով[29]։ Հոկտեմբերի 23-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[30]։ Ուդինեզեի կազմում Սապատան անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Սամպդորիա խմբագրել
2017 թվականի օգոստոսի 31-ին Սապատան 1 տարվա վարձավճարով միացավ Սամպդորիային[31][32]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 17-ին՝ Տորինոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[33]։ Սեպտեմբերի 24-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ Միլանի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 2-0 հաշվով[34][35]։ Հոկտեմբերի 21-ին Սապատան 2 գոլային փոխանցում տվեց Կրոտոնեի դեմ խաղում[36]։ Նոյեմբերի 4-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[37]։ 2018 թվականի հունվարի 28-ին կոլումբիացին խփեց Ռոմայի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[38]։ 2017-18 մրցաշրջանում Սապատան անցկացրեց 31 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[39]։
Ատալանտա խմբագրել
2017-18 մրցաշրջանից հետո Սամպդորիան գնեց Սապատայի լրիվ տրանսֆերը 17 միլիոն եվրոյի դիմաց։ 2018 թվականի հուլիսի 12-ին նա 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ատալանտա[40][41][42]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 26-ին՝ փոխարինելով Մարկո Դ'Ալեսանդրոյին Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Սարաևոյի դեմ խաղում[43][44]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 9-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Հապոել Հայֆայի դեմ խաղում[45][46]։ Դեկտեմբերի 9-ին Սապատան հեթ-տրիկ ձևակերպեց Ուդինեզեի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով Ատալանտային[47]։ Դեկտեմբերի 17-ին նա խփեց Լացիոյի դեմ հանդիպման միակ գնդակը[48]։ Դեկտեմբերի 26-ին կոլումբիացին դուբլի հեղինակ դարձավ Յուվենտուսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[49][50]։ 2019 թվականի հունվարի 20-ին Սապատան 4 գոլ խփեց Ֆրոզինոնեի դեմ խաղում[51][52]։ Հունվարի 30-ին նա դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Յուվենտուսի դեմ խաղում[53][54]։ Այս ձմռանը Սապատան գոլ խփեց Սերիա A-ի 8 հաջորդական խաղերում՝ հեղինակելով 14 գնդակ և այդ պահին հավասարվելով առաջնության լավագույն ռմբարկուներ Կրիշտիանու Ռոնալդուին և Ֆաբիո Կվալյարելային[55][56]։ Ապրիլի 22-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նապոլիի դեմ խաղում[57]։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[58], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[59][60]։ 2018-19 մրցաշրջանում Սապատան անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 28 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ[61], ընդգրկվելով Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[62][63][64] և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[65][66]։
2019 թվականի սեպտեմբերի 1-ին Սապատան դուբլ ձևակերպեց Տորինոյի դեմ խաղում[67]։ Սեպտեմբերի 15-ին նա գոլ խփեց և 11-մետրանոց վաստակեց Ջենոայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[68]։ Սեպտեմբերի 28-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում[69]։ Հոկտեմբերի 1-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[70] Սապատան խփեց Ատալանտայի պատմության առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում[71][72]։ Հոկտեմբերին նա վնասվածք ստացավ Կոլումբիայի հավաքականի կազմում խաղալու ժամանակ՝ բաց թողելով շուրջ 2 ամիս[73][74][75]։ 2020 թվականի հունվարի 17-ին Ատալանտան գնեց Սապատայի լրիվ տրանսֆերը 26 միլիոն եվրոյի դիմաց[76][77][78][79]։
Միջազգային կարիերա խմբագրել
Սապատան ներկայացրել է Կոլումբիան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2011 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 3 խաղերում[80], իսկ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Մեքսիկային[81][82]։
Կոլումբիայի ազգային հավաքական Սապատան առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ Բոլիվիայի և Էկվադորի դեմ խաղերի համար[83][84]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի մարտի 23-ին՝ փոխարինելով Մատեուս Ուրիբեին Բոլիվիայի դեմ խաղում[85]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 11-ին՝ Պերուի դեմ խաղում[86]։ 2018 թվականի մայիսին Սապատան ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար ընդլայնված 35-հոգանոց կազմում[87][88], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[89][90]։
Իր առաջին գոլը Կոլումբիայի հավաքականի կազմում Սապատան խփեց 2019 թվականի հունիսի 9-ին՝ Պերուի դեմ ընկերական խաղում[91]։ 2019 թվականի հունիսին նա Կոլումբիայի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկային[92][93][94]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 2 գոլի հեղինակ[95][96]։ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[97][98]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Չիլիին[99][100]։
Կարիերայի վիճակագրություն խմբագրել
Ակումբային վիճակագրություն խմբագրել
2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[101]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ամերիկա Կալի | 2009 | Պրիմերա A | 6 | 0 | 0 | 0 | — | 6 | 0 | |||
2010 | 19 | 2 | 0 | 0 | 19 | 2 | ||||||
2011 | 13 | 5 | 2 | 1 | 15 | 6 | ||||||
Ընդհանուր | 38 | 7 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 8 | ||
Էստուդիանտես | 2011–12 | Պրիմերա Դիվիզիոն | 11 | 5 | 0 | 0 | 0 | 0 | — | 11 | 5 | |
2012–13 | 31 | 13 | 2 | 3 | — | 33 | 16 | |||||
2013–14 | 2 | 1 | 0 | 0 | 2 | 1 | ||||||
Ընդհանուր | 44 | 19 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 46 | 22 | ||
Նապոլի | 2013–14 | Սերիա A | 16 | 5 | 1 | 0 | 5 | 2 | 0 | 0 | 22 | 7 |
2014–15 | 21 | 6 | 1 | 0 | 10 | 2 | 0 | 0 | 32 | 8 | ||
Ընդհանուր | 37 | 11 | 2 | 0 | 15 | 4 | 0 | 0 | 54 | 15 | ||
Ուդինեզե (վարձավճար) | 2015–16 | Սերիա A | 25 | 8 | 1 | 0 | — | 26 | 8 | |||
2016–17 | 38 | 10 | 1 | 1 | 39 | 11 | ||||||
Ընդհանուր | 63 | 18 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 65 | 19 | ||
Սամպդորիա (վարձավճար) | 2017–18 | Սերիա A | 31 | 11 | 1 | 0 | — | — | 32 | 11 | ||
Ատալանտա (վարձավճար) | 2018–19 | 37 | 23 | 5 | 3 | 6 | 2 | 48 | 28 | |||
2019–20 | 9 | 6 | 0 | 0 | 2 | 1 | 11 | 7 | ||||
Ընդհանուր | 46 | 29 | 5 | 3 | 8 | 3 | 0 | 0 | 59 | 35 | ||
Կարիերայի ընդհանուր | 259 | 95 | 14 | 8 | 23 | 7 | 0 | 0 | 296 | 110 |
Միջազգային վիճակագրություն խմբագրել
2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[101]
Կոլումբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 4 | 0 |
2018 | 1 | 0 |
2019 | 10 | 3 |
Ընդհանուր | 15 | 3 |
Միջազգային գոլեր խմբագրել
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 9, 2019 | Մոնումենտալ մարզադաշտ, Լիմա, Պերու | Պերու | 3–0 | 3–0 | Ընկերական խաղ |
2. | Հունիսի 15, 2019 | Արենա Ֆոնտե Նովա, Սալվադոր, Բրազիլիա | Արգենտինա | 2–0 | 2–0 | Կոպա Ամերիկա 2019 |
3. | Հունիսի 19, 2019 | Մորումբի մարզադաշտ, Սան Պաուլո, Բրազիլիա | Կատար | 1–0 | 1–0 |
Նվաճումներ խմբագրել
Ակումբային խմբագրել
Նապոլի
- Իտալիայի գավաթ. 2013–14[102]
- Իտալիայի սուպերգավաթ. 2014[103]
Ատալանտա
- Իտալիայի գավաթ. երկրորդ տեղ. 2018–19[59]
Միջազգային խմբագրել
Կոլումբիա Մ20
Անհատական խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Colombia - D. Zapata - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «América de Cali vs. Boyacá Chicó - 15 March 2009 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «América de Cali vs. Envigado - 28 February 2010 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «América de Cali vs. Deportivo Pereira - 13 February 2011 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Estudiantes vs. Belgrano - 26 September 2011 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Club Estudiantes de La Plata - Atlético de Rafaela, Nov 11, 2012 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Club Estudiantes de La Plata - Club Atlético Newell's Old Boys, Mar 9, 2013 - Torneo Final - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Napoli sign Estudiantes striker Zapata»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Serie A: Napoli complete the signing of Colombian striker Duvan Zapata»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Napoli sign Duvan Zapata from Estudiantes»։ 2013-08-25։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Genoa CFC - SSC Napoli, Sep 28, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Arsenal FC - SSC Napoli, Oct 1, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Olympique Marseille - SSC Napoli, Oct 22, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Marseille vs. Napoli - Football Match Stats - October 22, 2013 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-13
- ↑ «Calcio Catania - SSC Napoli, Mar 26, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «UC Sampdoria - SSC Napoli, May 11, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «SSC Napoli - Hellas Verona, May 18, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Duvan Zapata | Football Stats | Napoli | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-14
- ↑ «UC Sampdoria - SSC Napoli, Dec 1, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «SSC Napoli - US Sassuolo, Feb 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Duvan Zapata | Football Stats | Napoli | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Official: Allan signs with Napoli»։ The Siren's Song։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Zapata: 'Udinese, get into Europe' | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Udinese Calcio - Novara Calcio 1908, Aug 16, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Udinese Calcio - FC Empoli, Sep 19, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Zapata scores his first Udinese goal»։ The Siren's Song։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Udinese Calcio - AC Milan, Sep 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Udinese Calcio - Chievo Verona, Sep 18, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Udinese Calcio - Delfino Pescara 1936, Oct 23, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Duvan Zapata joins Sampdoria on initial loan deal - U.C. Sampdoria»։ U.C. Sampdoria (en-US)։ 2017-08-31։ Վերցված է 2018-09-14
- ↑ EFE։ «Sampdoria sign Colombian Zapata from Napoli»։ chicagotribune.com (en-US)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Torino FC - UC Sampdoria, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «UC Sampdoria - AC Milan, Sep 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Sampdoria 2 AC Milan 0: Duvan Zapata claims family bragging rights»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-09-24։ Վերցված է 2018-09-14
- ↑ «UC Sampdoria - FC Crotone, Oct 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Genoa CFC - UC Sampdoria, Nov 4, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «AS Roma - UC Sampdoria, Jan 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Duvan Zapata | Football Stats | Napoli | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Atalanta sign Duvan Zapata from Sampdoria on two-year loan deal»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Atalanta acquire Duvan Zapata from Sampdoria»։ eurofantasyleague.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-24-ին։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Atalanta sign Zapata on loan from Sampdoria - SA Breaking News»։ SA Breaking News (en-US)։ 2018-07-13։ Վերցված է 2018-09-14(չաշխատող հղում)
- ↑ «Atalanta BC - FK Sarajevo, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ UEFA.com։ «UEFA Europa League - Atalanta-Sarajevo»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Hapoel Haifa - Atalanta BC, Aug 9, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Hapoel Haifa vs Atalanta»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Udinese Calcio - Atalanta BC, Dec 9, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - SS Lazio, Dec 17, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - Juventus FC, Dec 26, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta 2-2 Juventus»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Frosinone Calcio - Atalanta BC, Jan 20, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Frosinone vs Atalanta | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - Juventus FC, Jan 30, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Holders Juventus were knocked out of the Coppa Italia at the quarter-final stage, losing 3-0 to Atalanta»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Who is Duvan Zapata? Atalanta’s Colombian scoring sensation with 14 goals in eight games | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Duván Zapata scores four against Frosinone as hot-streak continues»։ Onefootball English (en-GB)։ 2019-01-20։ Վերցված է 2020-01-13
- ↑ «SSC Napoli - Atalanta BC, Apr 22, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08
- ↑ 59,0 59,1 Bandini Nicky (2019-05-16)։ «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08
- ↑ «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup»։ FOX Sports (en-US)։ 2019-05-15։ Վերցված է 2019-10-08
- ↑ «Duvan Zapata | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-13
- ↑ 62,0 62,1 «Gran Gala del Calcio 2019 winners | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-13
- ↑ admin (2019-12-03)։ «Italian football "best of the year" announced»։ Time24 News (en-US)։ Վերցված է 2020-01-13(չաշխատող հղում)
- ↑ «Cristiano Ronaldo named best player in Serie A»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-12-02։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (en-GB)։ 2019-05-26։ Վերցված է 2019-10-08
- ↑ Bandini Nicky (2019-05-27)։ «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08
- ↑ «Atalanta BC - Torino FC, Sep 1, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Genoa CFC - Atalanta BC, Sep 15, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «US Sassuolo - Atalanta BC, Sep 28, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - Shakhtar Donetsk, Oct 1, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta 1-2 Shakhtar Donetsk: Solomon snatches spoils in stoppage time»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Duván Zapata scored Atalanta Champions League goal game Shakhtar Donetsk historic moment»։ Scoopnest (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Worry for Inter and Atalanta as star players get injured on international duty: the latest»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ Bonn Kyle (2019-10-14)։ «In-form striker Duvan Zapata injured on international duty»։ ProSoccerTalk | NBC Sports (en-US)։ Վերցված է 2020-01-13
- ↑ admin (2019-10-22)։ «Atalanta, confirmed the extent of the injury for Duvan Zapata: that's when he will return»։ News1 English (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-14-ին։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Official: Atalanta buy Duvan Zapata | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-18
- ↑ «DONE DEAL: Duvan Zapata 'very happy' to sign outright with Atalanta - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2020-01-18
- ↑ «Atalanta formally sign Colombian ace Zapata - The Observers - France 24»։ RFI (անգլերեն)։ 2020-01-17։ Վերցված է 2020-01-18
- ↑ admin։ «Atalanta bought the entire Duvan Zapata pass | En24 News» (en-US)։ Վերցված է 2020-01-18(չաշխատող հղում)
- ↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Colombia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-09-14(չաշխատող հղում)
- ↑ «Mexico U20 - Colombia U20, Aug 14, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-13
- ↑ FIFA.com։ «Colombia crash out to Mexico»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-08-ին։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Duvan Zapata gets debut Colombia call | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-13
- ↑ Chaudhary Abhishek (2017-03-19)։ «Falcao Out.. Zapata In! Colombia's World Cup Qualifier Squad Is Full Of Surprises»։ FootTheBall (en-US)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Colombia - Bolivia, Mar 23, 2017 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-13
- ↑ «Peru - Colombia, Oct 11, 2017 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-13
- ↑ «Falcao and James lead Colombia's provisional World Cup squad | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Colombia announce provisional 35-man squad for World Cup»։ Colombia News | Colombia Reports (en-US)։ 2018-05-15։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Radamel Falcao and James Rodriguez named in Colombia's World Cup squad | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «World Cup 2018: Colombia squad features Premier League trio»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Peru - Colombia, Jun 9, 2019 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «James and Falcao head Colombia's Copa America squad»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «James and Falcao head Colombia's Copa America squad»։ FOX Sports (en-US)։ 2019-05-31։ Վերցված է 2019-08-20
- ↑ Huigen Freek (2019-05-30)։ «James Rodríguez and Radamel Falcao top Colombian Copa América squad»։ The Bogotá Post (en-GB)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Argentina - Colombia, Jun 16, 2019 - Copa América 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Colombia - Qatar, Jun 19, 2019 - Copa América 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ Veitch Adam (2019-06-29)։ «Colombia out of Copa America after losing to Chile on penalties»։ Colombia News | Colombia Reports (en-US)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Copa America: Chile beat Colombia on penalties to reach semis»։ www.aljazeera.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Colombia - Chile, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Argentina into Copa America semis; Chile knocks out Colombia in penalty kicks»։ CBSSports.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ 101,0 101,1 «Duván Zapata»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Coppa Italia final: Rafael Benitez's Napoli beat Fiorentina 3-1»։ BBC Sport (en-GB)։ 2014-05-03։ Վերցված է 2018-09-14
- ↑ Press Associated (2014-12-22)։ «Napoli beat Juventus on penalties to win Italian Super Cup»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ FIFA.com։ «Toulon 2011: Colombia's U-20s reign supreme - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-13-ին։ Վերցված է 2020-01-13
Արտաքին հղումներ խմբագրել
Դուվան Սապատա Վիքիպահեստում |
- Սապատայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Սապատան transfermarkt-ում
- Սապատան soccerbase.com-ում
- Սապատան WhoScored.com կայքում
- Սապատան Ատալանտայի պաշտոնական կայքում
- Սապատան Սերիա A-ի պաշտոնական կայքում
- Սապատան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Սապատան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2020-06-05 at the Wayback Machine.