Պոլիհի՛մնիա (հին հունարեն՝ Πολυύμνια՝ «հիմներով հարուստ») կամ Պոլհի՛մնիա (հին հունարեն՝ Πολύμνια), հունական դիցաբանության մեջ հանդիսավոր հիմների, ինչպես նաև գյուղատնտեսության և մնջախաղի մուսան. սկզբնապես Տերփսիքորայի նման եղել է պարերի հովանավոր, հետագայում նրան համարել են մնջախաղի մուսա։ Զևսի և Մնեմոսինեի դուստրն է[1], ինը մուսաների քույրը։ Նա բանաստեղծների՝ հիմներ գրողների հովանավորն է։ Համարվում է, որ նա մտքում պահում է բոլոր հիմները, երգերը և ծիսական պարերը, որոնք փառավորում են օլիմպիական աստվածներին, ինչպես նաև կարծել են, որ նա է հայտնագործել քնարը։ Պոլիհիմնիան հովանավորել է մարդկանց հռետորություն և ճարտասանական արվեստ սովորելը։ Պատկերվել է առանց ատրիբուտի, գլուխը քողով ծածկած[2], կամ ձեռքին գլանափաթեթ, մտածկոտ դիրքով։

Պոլիհիմնիայի արձանը

Մուսայի անունով է կոչված Պոլիհիմնիա (33) աստերոիդը՝ հայտնաբերված 1854 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
  2. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 205։