Մուշտակով Վեներան (ֆիլմ, 2013)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշտակով Վեներան (այլ կիրառումներ)
Մուշտակով Վեներան
ֆր.՝ La Vénus à la fourrure
Երկիր Ֆրանսիա[1]
 Լեհաստան[2]
Ժանրդրամա[3][4][5][…], էրոտիկ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ԹեմաՍադոմազոխիզմ
ՀիմքVenus in Fur? և Մուշտակով Վեներան
Թվականմայիսի 25, 2013[6] և նոյեմբերի 21, 2013[7]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌոման Պոլանսկի[5][8][9]
ՊրոդյուսերՌոբերտ Բենմուսա և Ալեն Սարդ
Սցենարի հեղինակՌոման Պոլանսկի և David Ives?
ԴերակատարներԷմմանուել Սենյե[8][10][9][…] և Մաթյո Ամալրիկ[8][10][9][…]
ՕպերատորՊավել Էդելման[11][12][13]
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժԷրվե դե Լուզ
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ
Տևողություն96 ± 1 րոպե

«Մուշտակով Վեներան» (ֆր.՝ La Vénus à la fourrure), 2013 թվականի ֆրանսալեզու էրոտիկ դրամա ֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Ռոման Պոլանսկին՝ հիմնվելով ամերիկացի դրամատուրգ Դեյվիդ Այվսի համանուն պիեսի վրա, որն ինքնին ոգեշնչված է Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի «Մուշտակով Վեներան» վեպից[14]։ Ֆիլմում նկարահանվել են Էմանուել Սեյները և Մաթյո Ամալրիկը, որոնք ֆիլմի միակ դերասաններն են։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի մայիսի 25-ին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» անվանակարգի շրջանակում[15][16]։ 2014 թվականի հունվարին ֆիլմը ստացել է հինգ անվանակարգ Սեզար 39-րդ մրցանակաբաշխության ժամանակ[17], արժանանալով «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին[18]։

Սյուժե

խմբագրել

Թոմաս Նովաչեկը գրող-ռեժիսոր է, որը ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի 1870 թվականի «Մուշտակով Վեներան» վեպի հիման վրա նոր պիես է պեմադրելու։ Ֆիլմի սկզբում մենք իմանում ենք, որ գիրքը սկսվում է Հուդիթ գրքից մեջբերումով. «Եվ Տերը զարկեց նրան և հանձնեց նրան կնոջ ձեռքը»։

Ֆիլմի սկզբում, Թոմասը Նովաչեկը, գլխավոր հերոսուհու՝ Վանդա ֆոն Դունաևի համար անցկացվող դիտումներից հետո, մենակ է փարիզյան թատրոնում և հեռախոսով բողոքում է անհաջող լսումներից, որոնց վրա ժամանակ է կորցրել։

Մինչ Թոմասը պատրաստվում է հեռանալ թատրոնից, դերասանուհի Վանդա Ջորդան ներս է մտնում անձրևից ամբողջովին թրջված։ Նա պնդում է, որ նախորդ օրը գրանցված է եղել լսումների, սակայն նրա անունը չի հայտնվել լսումների ցուցակում։ Թոմասը ցանկանում է մեկնել իր հարսնացուի մոտ, բայց դերասանուհուն համառության շնորհիվ նրան հաջողվում է համոզել Թոմին լսել իրեն և խաղալ նրա հետ՝ որպես պիեսի գլխավոր տղամարդ կերպար։ Ռեժիսորն առաջին իսկ պահերից զարմանում է դերասանուհու զարմանալի կերպարանափոխությունից, ով շատ ճշգրիտ տեղավորվում է իր ծրագրած կերպարի մեջ և աստիճանաբար կորցնում է լսումները ընդհատելու ունակությունը։ Պարզ է դառնում, որ նա հիանալի դերասանուհի է և կատարյալ դերի համար։

Դերասանուհին զարմացնում է Թոմասին, քանի որ սովորել էր ողջ սցենարը և անգիր անելով այն, այլ ոչ միայն այն մասը, որը տրվել է դերասաններին, որ օգտագործեն լսումների ժամանակ։ Դիտումը թատրոնում է, և նա առանց վարանելու ցույց է տալիս ոչ միայն բեմական վարպետությունը, այլև լուսային սարքավորումն է կարգավորում, որը ենթադրաբար երբեք չի տեսել։ Նա նաև հագուստների ամբողջական հավաքածու է բերել, այդ թվում՝ Թոմասի համար մի քանի զգեստ, որոնք լիովին համապատասխանում էին նրան։

Պիեսի թեման սեռական գերիշխանությունն ու ենթարկվելն է։ Մինչ լսումները շարունակվում են Վանդան քննադատում է սցենարը՝ որպես սեքսիստական, փափուկ սադոմազոխիստական պոռնոգրաֆիա։ Թոմասը սկզբում պաշտպանում է այն որպես կրքի և ցանկության մասին գրական դասականի հավատարիմ ադապտացիա։ Վանդան Թոմասին մեղադրում է սեփական մազոխիստական ֆանտազիաներ ունենալու մեջ, որոնք նա հերքում է։ Այնուամենայնիվ, երբ ֆիլմը զարգանում է, նա ավելի ու ավելի է նույնանում պիեսում մազոխիստ տղամարդու գլխավոր դերակատարի հետ։ Ֆիլմի վերջում նա դառնում է Վանդայի ստրուկը։

Եզրափակիչ տեսարանում Թոմասը կապված է ձողին։ Վանդան պարում է Թոմասի առջև և հեռանում։ Ֆիլմն ավարտվում է Հուդիթ Գրքի մեջբերումով. «Եվ Տերը զարկեց նրան և մատնեց նրան կնոջ ձեռքը»։

Դերերում

խմբագրել

Հրապարակում

խմբագրել

Կաննում ֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո, Sundance Selects-ը և IFC Films-ը ձեռք են բերել ֆիլմի ԱՄՆ-ում ցուցադրելու իրավունքները[19]։

Քննադատական ընդունելություն

խմբագրել

The New York Times- ից կինոքննադատ Էնթոնի Օլիվեր Սքոթը ասել է, «Աշխատելով պիեսի ֆրանսերեն թարգմանության վրա (որը մեծ ճանաչում գտավ, երբ այն մի քանի տարի առաջ ցուցադրվեց Բրոդվեյում), պարոն Պոլանսկին տեքստը նշել է իր մատնահետքերով։ Երկու կերպարները՝ հիանալի փոփոխական Վանդա դերասանուհին, որին մարմնավորում է Էմմանուել Սեյները, նրա կինը, և գրող, թատրոնի ռեժիսոր Թոմասը որը շատ մոտ է Պոլանսկուն»[20]։

PopMatters-ը գրել է. «ՄուշտակովՎեներան այնքան հետաքրքրաշարժ է, որ դուք պարզապես չեք կարող հայացքը շեղել էկրանից (ոչ ենթագրերերի համար)։ Միշտ ինչ-որ բան կա տեսնելու, լսելու և զգալու[21]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.nytimes.com/2014/08/10/nyregion/events-on-long-island-for-aug-10-16-2014.html
  2. http://www.subs4free.com/english-subtitles/s4eb044cd5f/venus-in-fur-2013-1080p-bluray-x264
  3. http://www.moviepilot.de/movies/venus-in-fur
  4. http://www.nytimes.com/2014/06/20/movies/in-venus-in-fur-polanski-adapts-a-sexually-charged-play.html
  5. 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt2406252/
  6. http://www.prphotos.com/e/30943/66th-annual-cannes-film-festival--la-venus-a-la-fourrure--venus-in-fur--premiere--arrivals
  7. Internet Movie Database — 1990.
  8. 8,0 8,1 8,2 http://www.interfilmes.com/filme_73208_A.Pele.de.Venus-(Venus.in.Fur).html
  9. 9,0 9,1 9,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=213080.html
  10. 10,0 10,1 http://www.metacritic.com/movie/venus-in-fur
  11. http://www.cduniverse.com/productinfo.asp?pid=8980631
  12. http://www.filmaffinity.com/en/film802649.html
  13. http://www.screendaily.com/reviews/the-latest/venus-in-fur/5056780.article
  14. «Polański's Venus in Fur in the Competition for Palme d'Or». Culture.pl. 2013 թ․ ապրիլի 18.
  15. «2013 Official Selection». Cannes Film Festival. 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  16. 2013 Cannes Film Festival: Screenings of 25 May 2013 Արխիվացված 3 Փետրվար 2014 Wayback Machine
  17. Richford, Rhonda (2014 թ․ հունվարի 31). «Berenice Bejo, Lea Seydoux, Roman Polanski Among France's Cesar Awards Nominees». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  18. Richford, Rhonda (2014 թ․ փետրվարի 28). «France's Cesar Awards: 'Me, Myself and Mum' Wins Best Film». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  19. McNary, Dave (2013 թ․ հունիսի 5). «Roman Polanski's Venus in Fur Gets U.S. Distribution». Variety. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  20. Scott, A. O. (2014 թ․ հունիսի 19). «In Venus in Fur, Polanski Adapts a Sexually Charged Play». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  21. Maçek III, J.C. (2014 թ․ դեկտեմբերի 1). «'Venus in Fur' Blurs the Lines Between Character, Actor, and Director». PopMatters.