Մուշտակով Վեներան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշտակով Վեներան (այլ կիրառումներ)
Մուշտակով Վեներան
գերմ.՝ Venus im PelzՏեսակ գրական ստեղծագործություն Ժանր էրոտիկա Ձև Նովել և վեպ Հեղինակ Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ Երկիր Ավստրիա Բնագիր լեզու գերմաներեն Գրվել է 1869 Հրատարակվել է 1870 Թարգմանիչ Վանուհի Բաղմանյան Հայերեն հրատ. 2022 Վիքիքաղվածք Մուշտակով Վեներան Venus in Fur «Մուշտակով Վեներան» (գերմ.՝ Venus im Pelz), ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխի ամենահայտնի ստեղծագործությունը։ 1869 թվականին ամսագրային տարբերակի հրապարակումից հետո ստեղծագործությունն ընդգրկվել է «Կայենի ժառանգությունը» շարքի առաջին հատորում։
Գլխավոր հերոսը՝ Սևերինը, մի կնոջ հանդեպ ունենում է էրոտիկ երևակայություն, որտեղ այդ կինը նրան նվաստացնում է։ Հզոր ու գեղեցիկ կնոջ իդեալը նա անվանում է «Մուշտակով Վեներա»։ Կարպատյան հանգստավայրում Սևերին հանդիպում է արտասովոր մի այրի կնոջ՝ Վանդա ֆոն Դունաևին, որը գրավում է անտիկ զգայականության փիլիսոփայությամբ և քրիստոնեական ամուսնության նախապաշարմունքների մերժմամբ։ Որոշելով, որ իր առջև նույն «Մուշտակով Վեներան» է, Սևերինը անմնացորդ սիրահարվում է նրան և հրավիրում իրականացնելու իր գաղտնի երևակայությունը։ Սկզբում Վանդան մերժում է, սակայն հետզհետե նրան սկսում է ավելի դուր գալ ու հուզել տիրուհու և ստրուկի խաղը, քան Սևերինին։
Ստեղծագործության բնաբան է ընտրված Հուդիթի գրքից. «Աստված պատժեց նրան և կնոջ ձեռքը տվեց»։
Ստեղծագործությունը մի քանի անգամ էկրանավորվել է։
Վեպը հայերեն է հրատարակվել 2022 թվականին[1]։
Մշակույթի մեջ
խմբագրել- Այս վեպի շնորհիվ նվաստացումից ու բռնությունից հաճույք ստանալու միտումը կոչվեց մազոխիզմ։
- Այս վեպի մոտիվներով է գրվել The Velvet Underground խմբի «Մուշտակով Վեներան» երգը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշտակով Վեներան» հոդվածին։ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշտակով Վեներան» հոդվածին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշտակով Վեներան (այլ կիրառումներ)