Մուկտեդար Խան (անգլ.՝ Mohammad Abdul Muqtedar Khan, ուրդու՝ محمد عبد المقتدر خان, 1966, Հայդարաբադ, Հնդկաստան), հնդիկ և ամերիկացի մուսուլման գիտնական, դոկտոր-պրոֆեսոր, Դելավերսկի համալսարանի ասպիրանտ-պրոֆեսոր, Սոցիալական գիտությունների համալսարանի աշխատակից, քաղաքագետ, իսլամագետ։

Մուկտեդար Խան
Ծնվել է1966
Հայդարաբադ, Հնդկաստան
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքիսլամ
Մասնագիտությունգրող
Հաստատություն(ներ)Դելավերի համալսարան
Գործունեության ոլորտկրոնագիտություն
Ալմա մատերՋորջթաունի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Մուհամեդ Աբդուլ Մուկտեդար Խանը ծնվել է Հայդարաբադ քաղաքում, 1966 թվականին, հնդիկ մուսուլմանների ընտանիքում։ Ավարտել է Ալիգարխսկի մուսուլմանական համալսարանը։ Ապա գաղթել են ԱՄՆ։ 2000 թվականին Ջորջտաունսկի համալսարանում ստացել է փիլիոսոփայության դոկտորի աստիճան։ Ադրիանովսկի քոլեջում ղեկավարել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնը։ 2003-2008 թվականներին Բրուկինսգի համալսարանում եղել է արտահաստիքային աշխատակից։ 2006-2007 թվականներին եղել է արքայազն Ալ-Վալիդա մուսուլամանա-քրիստոնեական փոխըմբռման կենտրոնի աշխատակից[1]։

Ներկա պահին հանդիսանում է Դելավերսկի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ-պրոֆեսոր, որտեղ 2007-2010 թվականներին կառավարել է իսլամագիտության ծրագրերը[1]։ Դասախոսություններով հանդես է գալիս Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Ասիայի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի կրթական կենտրոններում։

Եղել է Իսլամական հասարակական գիտնականների ասոցիացիայի նախագահ, փոխնախագահ և գլխավոր քարտուղար։ Ինչպես նաև հանդիսանում է հասարակական գիտությունների համալսարանի աշխատակից։ 2008 թվականին գիտնականը պարգևատրվել է Ահմեդ Խանի մրցանակով՝ իսլամագիտության բնագավառում ծառայությունների համար։ Ամուսնացած է Ռեշմե Խանի հետ, ունի Ռումի անունով որդի և Ռուխի անունով դուստր։

Նա հաճախ հանդես է գալիս որպես BBC, CNN, FOX, VOA TV, NPR ռադիո-հեռուստահաղորդումների հյուր, որպես մեկնաբան։ Նրա քաղաքական մեկնաբանությունները պարբերաբար հայտնվում են ավելի քան 20 երկրների պարբերականներում։

Նա նաև հանդիսանում է կարևոր խորհրդատու ԱՄՆ-ում մուսուլմաններին վերաբերող ներքին քաղաքական հարցերում։ Գիտնականը եղել է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում լսումների ժամանակ[2]։ Նա հույս ուներ դառնալ ԱՄՆ-ի առաջին իսլամադավան պետքարտուղար, բայց 2001 թվականին Նյու Յորքի վրա ահաբեկիչների հարձակումից հետո ստիպված էր հրաժարվել այդ ծրագրից[3]։

Իր կարճ հոդվածներն արխիվացվում են Ijtihad և Glocaleye էջերում[4][5]։ Նա նաև Washington Post և Newsweek կայքերում հավատքի հարցերի շուրջ վարում է ինտերնետ-ֆորումների քննարկումներ։

Քաղաքական հայացքներ խմբագրել

Նա ամերիկյան մեսիանիզմի կողմնակիցն ու իսլամական լիբերալ է[6][7]։ Նա որոշ իսլամական պետություններում հանդես է գալիս կանանց իրավունքների, մտքի ազատության և իսլամական աշխարհում ժողովրդավարության սոցիալական փոփոխությունների օգտին[8]։

Պնդում է, որ նախնական մուսուլմանական քաղաքական համակարգը՝ մեդինում առաջին իսլամական պետությունը, ըստ իսլամական աղբյուրների, կրոնական հանդուրժողականության և բաց լինելու աննախադեպ օրինակ է։ Նրա մեկնաբանությամբ ՝ այդ պետությունը հիմնված էր հանրային պայմանագրի հիման վրա՝ որպես աստվածային օրենքի հավելված, և բացառապես բոլոր քաղաքացիների համաձայնությամբ՝ անկախ նրանց դավանանքի։ Ժամանակակից իսլամական պետությունները, գիտնականի տեսանկյունից, չեն հիմնվում այդ իդեալի վրա և ներկայացնում են տարբեր բռնապետությունների[9]։ Քննադատվում է ինչպես արմատական և ծայրահեղ պահպանողականությունը ժամանակակից իսլամական մտքի մեջ[10], այնպես էլ ամերիկյան և եվրոպական ռասիզմն ու իսլամաֆոբիան[11]։

Շարադրանքներ խմբագրել

  • «Հավատքի և ազատության հաղթահարում» (Bridging Faith and Freedom, 2002),
  • «Երուսաղեմի ջիհադ. ինքնությունը և ռազմավարությունները միջազգային հարաբերությունների ոլորտում» (Jihad for Jerusalem: Identity and Strategy in International Relations, 2004),
  • «Իսլամական ժողովրդավարական դիսկուրս» (Islamic Democratic Discourse, 2006),
  • «Չափավոր իսլամի քննարկում։ Իսլամի և Արևմուտքի աշխարհաքաղաքականությունը» (Debating Moderate Islam: The Geopolitics of Islam and the West, 2007)[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Muqtedar Khan». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. Testimony before the Committee on Foreign Relations The United States Senate by Muqtedar Khan [1] Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
  3. American Muslims: In search of a Third Discourse
  4. Dr. Muqtedar Khan на www.ijtihad.org
  5. «Dr. Muqtedar Khan на www.glocaleye.org». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. New US Citizen Khan remarks
  7. A Memo to Mr. Binladen: Go to Hell!
  8. Students, world leaders seek UD professor’s thought-provoking views on Muslim politics, religious extremism
  9. Islamic State and Religious Minorities
  10. Global Muslim Voices on Islam — Democracy Compatibility and Co-existence: A Study of the Views of Sadek Sulaiman, Louay Safi, Radwan Masmoudi and Muqtedar Khan
  11. «New Atheists and the Same Old Islamophobia». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել