Մուկտար Դիակաբի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Մուկտար Դիակաբի (ֆր.՝ Mouctar Diakhaby, դեկտեմբերի 19, 1996(1996-12-19)[1], Վանդոմ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վալենսիայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Football pictogram.svg
Մուկտար Դիակաբի
Mouctar Diakhaby
Mouctar Diakhaby 2019.jpg
Դիակաբին Վալենսիայի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Գվինեա Գվինեա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1996(1996-12-19)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Վանդոմ
Հասակ 192 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 12
Պատանեկան կարիերա
2004-2009 Ֆրանսիա Վերտու
2009-2010 Ֆրանսիա Նանտ
2010-2013 Ֆրանսիա Վերտու
2013-2016 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2017 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն B 54 (11)
2016-2018 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 34 (2)
2018-ներկա Իսպանիա Վալենսիա 22 (2)
Ազգային հավաքական
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 11 (1)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 6 (0)
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 9 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 19-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Օլիմպիկ ԼիոնԽմբագրել

Դիակաբին Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է։ 2016 թվականին տեղափոխվել է Լիոնի առաջին կազմ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Դիակաբին նշեց 2016 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Բորդոյի դեմ խաղում[3][4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2016 թվականի նոյեմբերի 30-ին՝ Նանտի դեմ խաղում[5][6]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[7][8]։ Իր առաջին գոլը եվրոգավաթներում Դիակաբին խփեց 2017 թվականի փետրվարի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի ԱԶ Ալկմարի դեմ խաղում[9][10]։ Նա գոլի հեղինակ դարձավ նաև Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Ռոմայի դեմ երկու խաղերում[11][12]։ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին ֆրանսիացին գոլ խփեց Անժեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[13]։ Օլիմպիկ Լիոնի կազմում Դիակաբին անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ՎալենսիաԽմբագրել

2018 թվականի հուլիսի 28-ին Դիակաբին 5 տարվա պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ[14][15][16]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[17][18][19]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 20-ին՝ փոխարինելով Էզեկիել Գարային Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը Դիակաբին խփեց դեկտեմբերի 8-ին՝ Սևիլյայի դեմ խաղում[21]։ 2019 թվականի հունվարի 29-ին՝ Իսպանիայի գավաթի Խետաֆեի դեմ խաղում ֆրանսիացին պահեստայինների նստարանին նստած ժամանակ ստացավ կարմիր քարտ ոչ սպորտային պահվածքի համար[22][23]՝ որակազրկվելով 4 խաղով[24][25]։ Իր առաջին մրցաշրջանում Դիակաբին անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[26], իսկ Վալենսիան հաղթեց Իսպանիայի գավաթը[27]՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Բարսելոնային[28][29]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Դիակաբին ունի Գվինեայի քաղաքացիություն և իրավասու է ներկայացնել Գվինեայի ազգային հավաքականը[30]։ Այնուամենայնիվ, նա հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականների կազմում։ 2015 թվականի հուլիսին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[31]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Հունաստանի դեմ խաղում[32]։ Ֆրանսիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Իսպանիային[33]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[34]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլիմպիկ Լիոն 2016–17 Լիգա 1 22 1 1 1 11 3 0 0 34 5
2017–18 12 1 3 0 5 1 1 0 21 2
Ընդհանուր 34 2 4 1 16 4 1 0 55 7
Վալենսիա 2018–19 Լա Լիգա 22 2 7 0 9 1 38 3
2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 22 2 7 0 9 1 0 0 38 3
Կարիերայի ընդհանուր 56 4 11 1 25 5 1 0 93 10

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Վալենսիա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - M. Diakhaby - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-25 
  3. «Lyon vs. Bordeaux - Football Match Report - September 10, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-25 
  4. «Lyon vs Bordeaux»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-25 
  5. «Nantes vs. Lyon - Football Match Report - November 30, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-25 
  6. «Nantes vs Lyon»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-25 
  7. «Lyon vs. Juventus - Football Match Report - October 18, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-25 
  8. «Lyon vs Juventus»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-25 
  9. «Lyon vs. AZ Alkmaar - Football Match Report - February 23, 2017 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-25 
  10. «Lyon v AZ Alkmaar»։ BBC Sport (en-GB)։ 2017-02-23։ Վերցված է 2018-03-25 
  11. «Lyon 4-2 Roma»։ BBC Sport (en-GB)։ 2017-03-09։ Վերցված է 2018-03-25 
  12. «Roma 2-1 Lyon (4-5 agg)»։ BBC Sport (en-GB)։ 2017-03-16։ Վերցված է 2018-03-25 
  13. «SCO Angers - Olympique Lyon, Oct 1, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  14. «Club Statement I Mouctar Diakhaby»։ Valencia CF (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  15. AS Diario (2018-06-28)։ «Valencia complete move for Lyon's Diakhaby»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  16. «OFFICIAL: Valencia complete Diakhaby signing»։ BeSoccer (en-EN)։ 2018-06-28։ Վերցված է 2019-08-19 
  17. «Official | Lyon have sold Mouctar Diakhaby to Valencia for an initial €15m | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2019-08-19 
  18. «Transfer Market: Valencia sign Diakhaby from Lyon in 15 million euro deal»։ MARCA in English (անգլերեն)։ 2018-06-28։ Վերցված է 2019-08-19 
  19. «Valencia complete move for Lyon's Diakhaby»։ www.sportskeeda.com (անգլերեն)։ 2018-06-28։ Վերցված է 2019-08-19 
  20. «Valencia CF - Atlético Madrid, Aug 20, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  21. «Valencia CF - Sevilla FC, Dec 8, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  22. «Valencia v Getafe Live Commentary & Result, 29/1/19, Copa del Rey | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-19 
  23. «Valencia vs. Getafe - Football Match Summary - January 29, 2019 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  24. «4 players suspended after brawl in Copa match in Spain»։ AP NEWS։ 2019-01-31։ Վերցված է 2019-08-19 
  25. «4 players suspended after brawl in Copa match in Spain»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  26. «Mouctar Diakhaby | Football Stats | Valencia | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-19 
  27. 27,0 27,1 «Valencia shock Barcelona in Copa del Rey final despite Messi’s best efforts»։ The Observer (en-GB)։ 2019-05-25։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-08-18 
  28. «FC Barcelona - Valencia CF, May 25, 2019 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18 
  29. «Copa del Rey final: Valencia end Barcelona's double dream» (en-GB)։ 2019-05-25։ Վերցված է 2019-08-18 
  30. «Ligue 1-OL : Mouctar Diakhaby veut améliorer son jeu de tête»։ Africa Top Sports (fr-FR)։ 2016-11-15։ Վերցված է 2018-03-25 
  31. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  32. «France U19 - Greece U19, Jul 12, 2015 - European U19 Championship 2015 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  33. «France U19 - Spain U19, Jul 16, 2015 - European U19 Championship 2015 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  34. «Mouctar Diakhaby»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-25 

Արտաքին հղումներԽմբագրել