Մուխտադիր Այդինբեկով
Մուխտադիր Այդինբեկով (Աբդուլ Մուխտադիր Այդինբեկ օղլի, լեզգիներեն՝ Айдинбекрин Мукьтадир, 1884, Ախտի (գյուղ, Աղտինսկի շրջան), Samur Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - 1918[1], Tağaroba, Ադրբեջան), հեղափոխական գործիչ, բանվոր։ ՌԱԴԲԿ անդամ 1904 թվականից։ «Հումմեթ» կազմակերպության ղեկավար գործիչներից։
Մուխտադիր Այդինբեկով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1884 |
Ծննդավայր | Ախտի (գյուղ, Աղտինսկի շրջան), Samur Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1918[1] |
Մահվան վայր | Tağaroba, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հեղափոխական |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Երեխաներ | Salam Aydınbəyov? |
![]() |
Աշխատանք
խմբագրել1906 թվականին աշխատել է նավթարդյունաբերական բանվորների միությունում, մասնակցել է ս-դումայի «Ֆարուք» խմբակի ստեղծմանը։ 1908 թվականին ձերբակալվել է Բաքվում և աքսորվել Արխանգելսկի նահանգ։
1911 թվականին վերադառնալով աքսորից՝ հեղափոխական աշխատանք է տարել Բալախանիի բանվորների շրջանում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի կոմիտեի անդամ, Բաքվի սովետի դեպուտատ, նավթարդյունաբերական բանվորների միության վարչության անդամ։
1918 թվականին ղեկավարել է Բաքվի ժողկոմսովետի կողմից Դաղստանի հեղկոմին օգնության ուղարկված բոլշևիկ բանվորների խումբը։ 1918 թվականի աշնանը սպանել են մուսավաթականները Ղուբայի գավառում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Айдинбеков Мухтадир // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1. — С. 304.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 343)։ |