Մուխթար Աշրաֆի
Աշրաֆի Մուխթար Աշրաֆովիչ (ուզբ.՝ Ashrafiy Muxtor Ashrafovich, հունիսի 11, 1912, Բուխարա, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 15, 1975, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուզբեկ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951)։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ Ծնվել է մայիսի 29 (հունիսի 11)–ին, Բուխարայում։ 1934–1936 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանում, 1948 թվականին էքստեռն ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը։ 1944 թվականից դասավանդել է Տաշքենդի կոնսերվատորիայում (1953 թվականից՝ պրոֆեսոր)։ Ս. Ն. Վասիլենկոյի հետ ստեղծել է ուզբեկական առաջին ազգային օպերաները՝ «Բորան» (1938), «Մեծ ջրանցք» (1940)։ Գրել է «Հերոսական սիմֆոնիա» (1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943), «Ուզբեկստան» (1947) և «Երգ երջանկության» (1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952) կանտատները, «Դիլորոմ» օպերան (1957)։
Մուխթար Աշրաֆի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ուզբ.՝ Mukhtor Ashrafiy |
Ծնվել է | հունիսի 11, 1912 Բուխարա, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1975 (63 տարեկան) Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Չիգատոյի գերեզմանոց |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, համալսարանի դասախոս, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | dutar? |
Աշխատավայր | Ուզբեկստանի պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ашрафи Мухтар Ашрафович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135643341 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 493)։ |