Մորմ սև

բույսերի տեսակ
Մորմ սև
Մորմ սև
Մորմ սև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ենթաընտանիք Մորմայիններ (Solanoideae)
Տրիբա Solaneae
Ցեղ Մորմ (Solanum)
Տեսակ Մորմ սև (S. nigrum)
Միջազգային անվանում
Solanum nigrum

Մորմ սև (լատ.՝ Solanum nigrum), մորմազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

ՆկարագրությունԽմբագրել

10-70 սմ բարձրությամբ, թունավոր միամյա խոտաբույս է։ Հաճախ պարզ խոզաններով կամ երկար գեղձային մազիկներով ծածկված կողավոր ցողունը ուղիղ է։ Ձվաձև-ռոմբաձև, սրածայր, ամբողջաեզր տերևները կոթունավոր են։ Կիսահովանոցներում հավաքված, փոքր բաժակով, կարճ խողովակ ունեցող սպիտակ պսակով, հինգ առէջներով, հնգանդամ ծաղիկները համեմատաբար փոքր են։ Երկբույն, բազմասերմ, գնդաձև, սև հատապտուղները երբեմն կանաչ են[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Աճում է աղբավայրերում, այգիներում, թփուտներում և բանջարանոցներում։ Հանդիպում է Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերում և Երևանում[1]։

ՆշանակությունԽմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են երիտասարդ տերևներով ընձյուղները և պտուղները։ Որպես խորխաբեր և միզամուղ միջոց կիրառում են ծաղիկների թուրմը։ Թարմ տերևներն ու պտուղները խառնած բուսական յուղի հետ դնում են թարախային վերքերի վրա[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689