Մորիս Ժորժ Դանտեկ

ֆրանսիացի գրող

Մորիս Ժորժ Դանտեկ (ֆր.՝ Maurice Georges Dantec, հունիսի 13, 1959(1959-06-13)[2][3][4][…], La Tronche[1] - հունիսի 25, 2016(2016-06-25)[5][3][4][…], Մոնրեալ), ֆրանսիական ծագմամբ կանադացի ֆանտաստ գրող։

Մորիս Ժորժ Դանտեկ
Ծննդյան անունֆր.՝ Maurice Georges Dantec[1]
Ծնվել էհունիսի 13, 1959(1959-06-13)[2][3][4][…]
ԾննդավայրLa Tronche[1]
Վախճանվել էհունիսի 25, 2016(2016-06-25)[5][3][4][…] (57 տարեկան)
Վախճանի վայրՄոնրեալ
Գրական անունMaurice G. Dantec
Մասնագիտությունգրող, ակնարկագիր, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Կանադա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1959 թվականի հունիսի 13-ին Գրենոբլում։ Ծնողները կանադացի են, հայրը լրագրող է, մայրը՝ դերձակուհի և քաղաքապետարանի աշխատող։ 1971 թվականին ընդունվել է Իվրի սյուր Սեն քաղաքի Ռոմեն Ռոլանի անվան լիցեյը։ Այդ ժամանակից արտահայտվել է հակումը Նիցշեի հանդեպ, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա ողջ գործունեության վրա։ 1970-ական թվականների վերջերին ավարտել է միջնակարգ դպրոցը, սկսել է սովորել համալսարանի հումանիտար բաժնում, բայց շուտով թողել է այն և ստեղծել է «État d’urgence» ռոք խումբը։

Փոխելով տարբեր աշխատանքներ՝ դառնում է պրոֆեսիոնալ գրող։ Նրա առաջին գիրքը՝ «Կարմիր սիրեն» (1993), պատկանում է դետեկտիվ ժանրին։ Նա ստացել է մեծ թվով պարգևներ, նրա գործերը էկրանավորվել են։ Դանտեկի երկրորդ վեպը՝ «Les racines du mal» («Չարի արմատները»), տպագրվել է 1995 թվականին։ Վեպը գիտական ֆանտաստիկայի և կիբերպանկի խառնուրդ է, արժանացել է հեղինակավոր «Prix de l’Imaginaire» մրցանակին, վաճառքի առումով եղել է շատ հաջող և Դանտեկին դարձրել է կիբերպանկի «նոր ալիքի» առաջատարներից մեկը։

Հարավսլավիայի պատերազմի շուրջ բանավեճերին ակտիվ մասնակցելուց հետո Դանտեկը, հիասթափվելով իշխանությունների պաշտոնական դիրքորոշումից, որոշել է 1997 թվականին արտագաղթել Քվեբեկ։

Մատենագրություն խմբագրել

  • «Կարմիր ծովահարս» (1993)՝ քրեական դետեկտիվ
  • «Չարի արմատները» (1995)՝ կիբերպանկ
  • «Բաբելոնի երեխաները» (1999), էկրանավորվել է որպես «Մեր դարաշրջանի Բաբելոնը»
  • ««Խաղաղություն» ընկնող կայարանում ջազմենի ուրվականը» (2009)՝ դետեկտիվի և գիտական ֆանտաստիկայի տարրերով կիբերպանկ

Ծանոթագրություններ խմբագրել