Ռաիսա Ռյազանովա

դերասանուհի

Ռաիսա Ռյազանովա (ռուս.՝ Раиса Ивановна Рязанова, հոկտեմբերի 31, 1944(1944-10-31)[1][2], Պետրոպավլովսկ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս խորհրդային դերասանուհի։ Ռուսաստանի Դաշնության Ժողովրդական արտիստ (2005)[4]։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981)։

Ռաիսա Ռյազանովա
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 31, 1944(1944-10-31)[1][2] (79 տարեկան)
Ծննդավայր՝Պետրոպավլովսկ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան[3]
Մասնագիտություն՝դերասանուհի
Պարգևներ՝
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և ԽՍՀՄ պետական մրցանակ
IMDb։ID 0752925

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 31-ին Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքում։ Ռյազանովան եղել է արտաամուսնական երեխա. նրա մայրը՝ Մելանյա Գրիգորևնան, ռուսական գյուղից էր, հրաժարվել է ամուսնանալ վարորդի հետ, քանի որ նա արդեն ուներ ընտանիք և վեց երեխա։ Վաղ տարիքում մայրը դստեր հետ տեղափոխվել է Մոսվայի մարզ՝ Ռամենսկոյե։

Ավարտելով դպրոցը, Ռայան ընդունվել է Ռյազանի երաժշտական ուսումնարան՝ բայանի դասերի։ Ավարտելուց հետո դասավանդել է երաժշտություն։ Շուտով ճակատագիրը նրան բերում է Ռյազանի մարզային թատրոն, որից հետո Ռյազանովան հասկացավ, որ իր կոչումը դերասանական վարպետությունն է։

1969 թվականին նա ավարտել է Ա. Վ. Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական ինստիտուտը։ Երկրորդ կուրսում նա ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Յուրի Պերովի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել անմիջապես ծանոթանալուց հետո՝ մեկ տարի անց, երբ դերասանուհին սովորում էր երրորդ կուրսում։ Ծնվում է նրանց միակ երեխան՝ որդին Դանիլան։

Նրա ընտանեկան կյանքը չի դասավորվել՝ Ռյազանովան սիրահարվում է ռեժիսորին, որը մոտ նկարահանվում էր։ Չցանկանալով խաբել ամուսնուն, նա խոստովանում է զգացմունքների մասին։ Զույգը բաժանվում է։ Ռեժիսորի հետ հարաբերությունները շարունակվում են շուրջ տասը տարի։ Պերովը երկրորդ անգամ է ամուսնանում։

1969 թվականին Ռյազանովան աշխատում էր ըստ պայմանագրերի։ 1979 թվականին դառնում է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի դերասանուհի։

Եթե իրականում Ռաիսայի մոտ անձնական կյանքը չի ստացվել, ապա նրա հերոսուհին «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում համարվում է ամենաերջանիկը։ Նրա դերը ունեցել է մեծ հաջողություն և արժանացել է մեծ թվով պարգևների։

«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում դերից հետո Ռաիսա Ռյազանովայի կինոկարիերայում քիչ բան է փոխվել։ Նա շարունակում է պարբերաբար նկարահանվել, խաղալով «ժողովրդական կնոջ» կերպարը։

Ընտանիք խմբագրել

  • Մայրը՝ Մելանյա Գրիգորևնա, ծնվել է Ռյազանի մարզի Սարաևսկի շրջանի Բիչկի գյուղում
  • Հայրը՝ Իվան։ Դստեր ծնվելու ժամանակ ամուսնացած էր և ուներ 6 երեխա։
  • Ամուսինը՝ Յուրի Պերով (ծնվ. 1939), դերասան (բաժանված են)
  • Որդին՝ Դանիլա Պերով (ծնվ. 1968), դերասան։ 1989 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Իվան Թարխանովի կուրսում)։ Աշխատում է «Տագանկայի դերասանների ընկերակցություն» թատրոնում։
  • Թոռը՝ Անդրեյ Պերով, սովորում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://www.imdb.com/title/tt0100530/fullcredits/
  4. «Указ Президента Российской Федерации от 17.01.2005 г. № 24 «О награждении государственными наградами Российской Федерации»» (русский). www.kremlin.ru. 17 января 2005. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)