Մոշենի սովորական

բույսերի տեսակ
Մոշենի սովորական
Rubus caesius fruit - Keila.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Տեսակ Մոշենի սովորական
Լատիներեն անվանում
Rubus caesius
Lineus, 1753
Հոմանիշներ
  • Rubus caesius subsp, leucosepalus,
    (Focke) Focke, 1914
  • Rubus caesius var,
    turkestanicus Regel, 1892
  • Rubus psilophyllus Nevski,
    1937, non R.Keller, 1906
  • Rubus turkestanicus (Regel)
    Pavlov, 1935
  • Selnorition caesius
    (L.) Raf., 1838

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 24898
NCBI 75065
EOL 11162104

Մոշենի սովորական (լատ.՝ Rubus caesius), վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Ունի 0,5-1,5 մ բարձրություն, լայն նշտարաձև տերևակիցներ և բաց կանաչ սրածայր տերևներ։ Միջին տերևիկի երկարությունը 5-12 սմ է։ Սպիտակ ծաղիկներն ունեն 3 սմ տրամագիծ։ Ձվաձև և սև պտուղը ծաղկում է հունիս-օգոստոսին, հասունանում՝ օգոստոսից[1]։ Հաճախ ճյուղավորվող և արմատակալող ցողունները ծածկված են բազմաթիվ փշերով և գեղձիկներով։ Միամյա ընձյուղները վեգետատիվ են, իսկ երկամյա ընձյուղները ծաղկում և պտղաբերում են, որից հետո վերանում են և աճում են նոր ընձյուղներ։ Բաժակաթերթիկները կանաչ են, երբեմն գորշաթաղիք։ Պտուղը պտղակալի հետ միասին առանձնանում է պտղակոթից[2]։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Արևմտյան Եվրոպայում և Իրանում։ Հանդիպում է նաև Սևանի ավազանում, Զանգեզուրում։ Աճում է ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա, լեռնային գոտիների անտառներում, թփուտներում, ճանապարհների եզրերին, գետերի քարքարոտ ափերին, որպես մոլախոտ՝ այգիներում։ Ամբողջ ամռան ընթացքում մեղուների կողմից օգտագործվող մեղրատու բույս է[2]։ Լուսասեր է և խորհուրդ է տրվում մշակել միջին և ստորին գոտիներում[1]։

ՆշանակությունԽմբագրել

Պտուղներն իրենց մեջ պարունակում են 7-7,5 % շաքար և լիմոնաթթու, 15 մգ % C վիտամին և ունեն բուժիչ հատկություն[1]։ Հասուն պտուղներն ունեն հաճելի քաղցրաթթու համ և որպես սնունդ (մուրաբա, ջեմ, հյութ) օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում։ Հանգստացնող և կազդուրիչ բազմավիտամինային պտուղները կարգավորում են աղիքների աշխատանքը։ Տերևները պարունակում են ֆլավոնոիդներ, դաբաղանյութեր (մոտ 14 %), կարոտինոիդներ, С վիտամին, խնձորաթթու, գինեթթու, ինոզիտ, ֆիտոնցիդներ և այլն[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Լ. Վ. Հարությունյան- Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984-224 էջ
  2. 2,0 2,1 2,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689