Մոշաթաղ (համայնք, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոշաթաղ (այլ կիրառումներ)

Մոշաթաղ, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Մոշաթաղ համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էՄոշաթաղ գյուղ,
Հերիկ գյուղ,
Բերդիկ գյուղ,
ՎարչկենտրոնՄոշաթաղ գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)286
Տարածք8834,1 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևմտյան մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 8834,1 հա է, որից 5639,7 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Աղավնո գետը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 36 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 86 կմ[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք խմբագրել

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Մոշաթաղ համայնքն իր մեջ ներառում է Մոշաթաղ, Միրիկ և Բերդիկ գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ և հիմնական դպրոցներ[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր տարբեր ակունքից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի բազմաթիվ բնական աղբյուրներ-առվակներ[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին[2]։

Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին, մասնավորապես՝ Լեռնահովիտ-Բերձոր-Լեռնահովիտ երթուղուն[2]։

Բնակչություն խմբագրել

Մոշաթաղ համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 286 մարդ, որոնք կազմել են 69 տուն։ Նույն թվականի դրությամբ Մոշաթաղ գյուղում բնակվել է 211 մարդ, որոնք կազմել են 50 տուն։ Միրիկ գյուղում բնակվել է 50 մարդ, որոնք կազմել են 11 տուն։ Բերդիկ գյուղում բնակվել է 25 մարդ, որոնք կազմել են 8 տուն[2]։

Կրթություն խմբագրել

Մոշաթաղ համայնքում գործում էր 2 դպրոց։ 2015 թվականի դրությամբ Մոշաթաղ գյուղի միջնակարգ դպրոցում սովորում էր 51 աշակերտ, իսկ Հերիկ գյուղի հիմնական դպրոցում՝ 17 աշակերտ[2]։

Տնտեսություն խմբագրել

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 2999,4 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։