Մոնտինի լը Բրետոնո ( ֆր.՝ Montigny-le-Bretonneux ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ-դե-Ֆրանս երկրամասի Իվելին դեպարտամենտի Վերսալի շրջանում։ Նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։
Համայնքի INSEE կոդը ՝ 78423։
Համայնքն ընկած է Փարիզից մոտավորապես 26 կմ դեպի արևմուտք, Վերսալ քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևմուտք[4]։
Մոնտինի լե Բրետոնոյի տարածքը գրեթե ամբողջությամբ ուրբանիզացված է, բացառությամբ համայնքի հարավային մասում գտնվող անտառապատ փոքր տարածքի։
Պատմական բնակչություն |
---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1793 | 265 | — |
---|
1800 | 277 | +0.63% |
---|
1806 | 300 | +1.34% |
---|
1821 | 266 | −0.80% |
---|
1831 | 301 | +1.24% |
---|
1836 | 303 | +0.13% |
---|
1841 | 288 | −1.01% |
---|
1846 | 308 | +1.35% |
---|
1851 | 315 | +0.45% |
---|
1856 | 300 | −0.97% |
---|
1861 | 290 | −0.68% |
---|
1866 | 313 | +1.54% |
---|
1872 | 338 | +1.29% |
---|
1876 | 332 | −0.45% |
---|
1881 | 333 | +0.06% |
---|
1886 | 246 | −5.88% |
---|
1891 | 328 | +5.92% |
---|
1896 | 340 | +0.72% |
---|
| Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1901 | 339 | −0.06% |
---|
1906 | 332 | −0.42% |
---|
1911 | 275 | −3.70% |
---|
1921 | 323 | +1.62% |
---|
1926 | 375 | +3.03% |
---|
1931 | 402 | +1.40% |
---|
1936 | 458 | +2.64% |
---|
1946 | 501 | +0.90% |
---|
1954 | 532 | +0.75% |
---|
1962 | 543 | +0.26% |
---|
1968 | 937 | +9.52% |
---|
1975 | 1550 | +7.46% |
---|
1982 | 14 093 | +37.07% |
---|
1990 | 31 687 | +10.66% |
---|
1999 | 35 216 | +1.18% |
---|
2007 | 34 038 | −0.42% |
---|
2012 | 33 680 | −0.21% |
---|
2017 | 32 929 | −0.45% |
---|
|
Աղբյուր՝ EHESS[5] and INSEE (1968-2017)[6] |
2007 թվականին աշխատունակ տարիքի (15-64 տարեկան) 25 777 մարդկանցից 19 812-ը տնտեսապես ակտիվ էին, 5965-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը՝ 76,9%, 1999 թվականին եղել է 76,2%)։ 19 812 ակտիվ մարդկանցից աշխատում էին 18691-ը (9615 տղամարդ և 9076 կին), գործազուրկ էին 1121-ը (509 տղամարդ և 612 կին)։ 5965 ոչ ակտիվ մարդկանցից 3143-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 1434-ը` թոշակառուներ, 1388-ը ոչ ակտիվ են եղել այլ պատճառներով[7]։
- Սեն Սիր բերդ. կառուցվել է Փարիզի՝ 1870 թվականին տեղի ունեցած պաշարումից հետո։ Շինարարությունն սկսվել է 1875, ավարտվել 1879 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո բերդը ծառայել է որպես զինապահեստ։ Երկրորդ աշխարհամարտից հետո այնտեղ սկզբնական շրջանում տեղակայվել է օդերևութաբանական դպրոցը, այնուհետև՝ մշակույթի նախարարության լուսանկարչական արխիվը։ 1992 թվականին բերդն ստացել է պատմության հուշարձանի կարգավիճակ[8]։
- Սեն Մարտեն ծխական եկեղեցի (XIII դար)
- Սուրբ Բարբարայի արձան (XVI դար). պատմության հուշարձանի կարգավիճակ է ստացել 1914 թվականին[9]։
- Մոնտինի լը Բրետոնոյի ամրոց. կառուցվել է 1863 թվականին։
- Մանեի ամրոց (XX դարի սկիզբ)
Մոնտինի լը Բրետոնոյի քույր քաղաքներն են[10]՝
-
Երկաթուղային կայարանը
-
-
« Espace Saint-Quentin » առևտրի կենտրոնը
-
Սեն Քվենտին լե Սուրս եկեղեցին
-
Քաղաքապետարանը
-
Պոմպիդուի անվան հրապարակը և թատրոնի շենքը
-
Պոլ Կլոդի անվան հրապարակը
-
-
Ֆրանս-ճապոնական մշակութային ինստիտուտը և ճապոնական դպրոցը
-
Մոնտինի լը Բրետոնոյի ամրոցը
-
Սեն Մարտեն եկեղեցին
-