Մոնտե Ռոզա
(Վերահղված է Մոնտե-Ռոզաից)
Մոնտե Ռոզա (իտալ.՝ Modifica di Monte Rosa), լեռնազանգված Պենինյան Ալպերում, Իտալիայի և Շվեյցարիայի սահմանում։ Կազմված է գրանիտներից և գնեյսներից։ Բարձրությունը մինչև 4634 մ է (Դյուֆուր լեռ)։ Կան ժամանակակից սառցադաշտեր (Հոռլներ, մոտ 14 կմ երկարությամբ)։ Տարածված են ալպյան և ենթալպյան մարգագետիններն ու թփուտները, ստորոտին՝ փշատերև անտառները։
Մոնտե Ռոզա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Շվեյցարիա և Իտալիա |
Վարչատարածքային միավոր | Վալե, Վալլե Դ'Աոստա և Պիեմոնտ |
Մասն է | Իտալիայի և Շվեյցարիայի սահման |
Նյութ | փոխակերպված ապար |
Լեռնաշղթա | Պենինյան Ալպեր |
Բարձրություն (ԲԾՄ) | 4634 մետր |
Մեծագույն գագաթ | Dufourspitze? |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 16)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտե Ռոզա» հոդվածին։ |