Մոնղոլական քարադր[1] (լատին․՝ Charadrius mongolus) քարադրների ընտանիքին (Charadriidae) պատկանող թռչուն։

Մոնղոլական քարադր
Մոնղոլական քարադր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Քարադրներ
Տեսակ Մոնղոլական քարադր
Լատիներեն անվանում
Charadrius mongolus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բնութագիր խմբագրել

Մոնղոլական քարադրը ունի 17-20 սմ երկարություն։ Թևերի բացվածքը հասնում է 45-50 սմ։ Թևերի երկարությունը 45-ից 55 սմ է։ Քաշը տատանվում է 50-ից 75 գ[2]։

Մոնղոլական քարադրի դեմքի սև հատվածը տարածվում է կտուցի հիմքից անցնում է աչքերի միջով դեպի ականջի բծերը։ Գլխի վերին մասը շագանակագույն է, գլխի հետևից դեպի ներքև անցնում է կարմրավուն-շագանակագույն շերտ, իսկ սպիտակ կոկորդը կարմիր կրծքից բաժանվում է բարակ սև շերտով։ Մեջքը և թևերը շագանակագույն են։ Մարմնի ստորին մասը սպիտակ է, կողմերի փոքր կարմրավուն շագանակագույն բծերով։ Ոտքերը ձիթապտղի շագանակագույն են։

Ձմռանը թռչունի մոտ բացակայում է դեմքի դիմակ և կարմրավուն շագանակագույն կրծքավանդակը։ Թռչնի վերին մարմնի փետուրը հավասարաչափ շագանակագույն է, իսկ մարմնի ստորին հատվածը` սպիտակ։ Ձմեռային հագուստով երիտասարդ թռչունները նման են մեծահասակ թռչուններին, սակայն գլխի վերին մասն ավելի շագանակագույն է։

Աչքի ծիածանաթաղանթը մուգ շագանակագույն է։ Կտուցը մուգ շագանակագույն է։

Տարածվածություն խմբագրել

Մոնղոլական քարադրի տարածման տարածքը Ռուսաստանի արևելքն է։ Այս տեսակի թռչունները բնադրում են Չուկոտյան թերակղզում, Կամչատկայում և Կոմանդորյան կղզիներում։ Կան ապացույցներ, որ այս տեսակը բնադրում է նաև Ալյասկայի արևմտյան ափերին։ Թռչունները պարբերաբար կարող են դիտվել Սուրբ Լավրենտիոս կղզում և Ալեուտյան կղզիներում, այնուամենայնիվ, բնի հաստատման մասին որևէ ապացույց դեռևս չկա։

Մոնղոլական քարադրը գերադասում է բարձր լեռնային շրջանները, այնուամենայնիվ, այն հանդիպում է և՛ տունդրաներում, և՛ ցածրադիր վայրերում։ Կոմանդորյան կղզիներում թռչունի այս տեսակը պարբերաբար բույն է դնում գետերի միջև՝ ավազոտ տարածքնեում։ Սա չվող թռչուն է, որը ձմեռում է Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Ավստրալիայում[2]։

Կենսակերպ խմբագրել

Սա թռչունների հոտ է։ Բազմացման շրջանում ձևավորում են կայուն զույգեր։ Բույնը մակերեսային փոս է, որը երբեմն դրվում է քարաքոսերի մեջ։ Բնում դնում են 2-3 ձու։ Դրանք կա՛մ բացարձակապես շագանակագույն են, կա՛մ ձիթապտղի կանաչ մեծ կարմիր-շագանակագույն բծերով։ Ինկուբացիոն ժամանակահատվածը 21 օր է։ Սովորաբար, այս ցեղատեսակի միայն արու թռչունն է թուխս նստում[2]։ Երիտասարդ թռչունները դառնում են ինքնուրույն և անկախ 25-30 օրականից սկսած։ Մեկ տարեկանում նրանք դառնում են սեռականորեն հասուն։

Մոնղոլական քարադրի սնունդը բաղկացած է խեցգետնանմաններից, միջատներից և դրանց թրթուրներից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 80. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  2. 2,0 2,1 2,2 Sale, S. 174

Գրականություն խմբագրել

  • Richard Sale: A Complete Guide to Arctic Wildlife, Verlag Christopher Helm, London 2006, ISBN 0-7136-7039-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլական քարադր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլական քարադր» հոդվածին։