Մոնիկա Բոնվիչինի

իտալացի քանդակագործ

Մոնիկա Բոնվիչինի (իտալ.՝ Monica Bonvicini, փետրվարի 3, 1965(1965-02-03)[1], Վենետիկ, Իտալիա[2]), իտալացի քանդակագործ, լուսանկարիչ, վիդեո արտիստ, Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Ակտիվ գործունեություն է ծավալում Իտալիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում։

Մոնիկա Բոնվիչինի
Ծնվել էփետրվարի 3, 1965(1965-02-03)[1] (59 տարեկան)
ԾննդավայրՎենետիկ, Իտալիա[2]
Քաղաքացիություն Իտալիա[3]
Ստեղծագործություն(ներ)She Lies?
Մասնագիտությունարվեստագետ, համալսարանի դասախոս, քանդակագործ, գծանկարիչ և լուսանկարիչ
ԱշխատավայրՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
 Monica Bonvicini Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մոնիկա Բոնվիչինին ծնվել է Վենետիկում։ Սովորել է Բեռլինի գեղարվեստի դպրոցում (Hochschule der Künste) և Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում (Կալիֆոռնիայի Վալենսիա շրջան)։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Բեռլինի բիենալեում (1998, 2003), Ստամբուլի բիենալեում (2003), Վենետիկի բիենալեում (2001, 2005, 2011 և 2015), անհատական ցուցադրություններ է ունեցել Փարիզի, Տոկիոյի պալատում (2002 ), Օքսֆորդի Ժամանակակից արվեստի պատկերասրահում (2003), Չիկագոյի արվեստի ինստիտուտում (2009), Բազելի գեղարվեստի թանգարանում (2009), Կասելի Ֆրիդերիցիան թանգարանում (2011), Մալագայի ժամանակակից արվեստի կենտրոնում (2011), Համբուրգի Deichtorhallen-ում (2012[5]։

2003 թվականից Բոնվիչինին Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության և կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսոր է։ 2012 թվականին Լոնդոնի «Էլիզաբեթ թագուհու օլիմպիական զբոսայգու» համար ստեղծել է «Run» լուսային տեղադրումը։ Բոնվիչինիի մեկ այլ քանդակ՝ «She Lies», գտնվում է Օսլոյի օպերային թատրոնի նավահանգստում։

Նրա մենագրություններից վերջինը տպագրել է Phaidon Press-ը (2014)[6]։

Ստեղծագործությունները ցուցադրվում են Ցյուրիխի Պիտեր Կիլչման պատկերասրահում, Բեռլինի Կյոնինգ պատկերասրահում[7][8]։

Մրցանակներ խմբագրել

1999 թվականին Վենետիկի բիենալեում արժանացել է Ոսկե առյուծ մրցանակի[Նշում 1], 2005 թվականին Բեռլինում Ազգային պատկերասրահի երիտասարդական մրցանակի, 2013 թվականին Բեռլինում՝ Rolandpreis արվեստի մրցանակի։ 2012 թվականին արժանացել է Իտալիայի պատվո շքանշանի[5]։

Մատենագիտություն խմբագրել

  • Alexander Alberro, Janet Kraynak and Juliane Rebentisch, Monica Bonvicini, Phaidon Press, London, 2014.
  • Harald Falkenberg, Susanne Titz and Bettina Steinbrügge, Monica Bonvicini: Disegni, Distanz, Berlin, 2012.
  • Jan Verwoert, Matthias Mühling and Nikola Dietrich, Monica Bonvicini, DuMont, Cologne, 2009.
  • Dan Cameron and Susanne von Falkenhausen, Monica Bonvicini, Hopefulmonster, Turin, 2000.

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Scheda su Monica Bonvicini Արխիվացված 2017-02-02 Wayback Machine in arskey

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #122347579 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  4. https://www.freunde-der-nationalgalerie.de/de/projekte/preis-der-nationalgalerie.html
  5. 5,0 5,1 Monica Bonvicini, bio
  6. «Monica Bonvicini (2014) | Monica Bonvicini». monicabonvicini.net. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. «Six things you need to know about Monica Bonvicini | Art | Agenda | Phaidon». Phaidon. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  8. «Monica Bonvicini - 45 Artworks, Bio & Shows on Artsy». www.artsy.net. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. «Monica Bonvicini : Don't Miss A Sec {Public Toilet with One-Way Mirrors}». Արխիվացված է օրիգինալից 2016-08-21-ին. Վերցված է 2016-09-09-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Բոնվիչինի» հոդվածին։