Մուհամմադ Սայիդ Ֆալլակ

(Վերահղված է Մոհամեդ Սաիդ Ֆելլագից)

Մուհամմադ Սայիդ Ֆալլակ (թամիլերեն՝ ⵎⵄⵁⴰⵏⴸ ⵚⴰⵉⴸ ⴼⴻⵍⴰⴴ, մարտի 31, 1950(1950-03-31)[1][2], Տիզի Ուզու, Ալժիր), կինոյի և թատրոնի ալժիրցի դերասան, գրող և հեռուստահաղորդավար։ Հայտնի է հայրենիքում, Կանադայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Կինոյում ավելի հայտնի է «Պարոն Լազար» դրամայում դպրոցի մեղմ ուսուցչի` Բաշիր Լազարի դերով, որի համար արժանացել է «Ջինի» մրցանակին` լավագույն տղամարդու դերի համար։

Մուհամմադ Սայիդ Ֆալլակ
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1950(1950-03-31)[1][2] (74 տարեկան)
ԾննդավայրՏիզի Ուզու, Ալժիր
Քաղաքացիություն Ալժիր և  Ֆրանսիա[3]
Մասնագիտությունդերասան, կատակերգու, գրող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և թատերական ռեժիսոր
ԱմուսինMarianne Épin?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքfellag.fr
 Mohamed Fellag Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1950 թվականի մարտի 31-ին, բերբերյան ընտանիքում, Ազեֆուն քաղաքում, որը հյուսիսային Ալժիրում է[4]։ Տղան 4 տարեկան էր երբ Ալժիրի անկախության համար պատերազմ սկսվեց[4]։ 1958 թվականին ընդունվել է միջնակարգ դպրոց, որտեղ սկսնակի մակարդակում սովորել է ֆրանսերեն, անգլերեն և որոշ արաբական բարբառներ[4]։

Կինեմատոգրաֆիայի հանդեպ ունեցած կիրքը ստիպում է Ֆալլակին դերասան դառնալու փորձեր կատարել[4]։ Անգլերենի դասընթացներից հետո ընդունվում է Ալժիրի դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտ[5]։ Ստանալով բարձրագույն կրթություն` 1973-ից 1978 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Ալժիրում, տարբեր թատերական խմբերով[4]։ Նույն թվականին տեղափոխվել է Քվեբեկ և այնտեղ ապրել է մինչև 1982 թվականը[4]։

1983 թվականին Ֆալլակը հայտնվել է Փարիզում, երկու տարի անց վերադարձել է հայրենիք, որտեղ խաղացել է բազմաթիվ բեմադրություններում[5]։ Այդ ժամանակ էլ սկսել է մենախոսողի կարիերան[5]։ Նախասիրած թեմաներից դերասանը ընտրում է գործող կառավարության և իսլամիստների վեր բարձրացման քննադատությունը[5]։ 1993 թվականի սեպտեմբերին Բեդջայայում զբաղեցրել է պետական թատրոնի տնօրենի պաշտոնը[4]։ Անվախ Ֆալլակը մենախոսությամբ շատ հեռուն է գնացել և 1995 թվականին Թունիսի թատրոններից մեկում, որտեղ նա ելույթ էր ունեցել, ռումբ էին տեղադրել[5]։ Զոհեր չկային, սակայն դերասանը որոշում է վերադառնալ Ֆրանսիա, նկարահանվել է կինոյում, հրապարակել է որոշ գրքեր և պիեսներ[5]։

2011 թվականին Ֆալլակն իր կարիերայում նոր շրջադարձ է կատարում. կինոթատրոններում էկրան է բարձրացել Ֆիլիպ Ֆալարդոյի «Պարոն Լազար» դրաման, որտեղ դերասանը կատարում էր ուսուցչի` Բարիշ Լազարի գլխավոր դերը։ Տեսարանը մեծ հաջողություն է ունեցել Կանադայում, որտեղ արժանացել է բազմաթիվ մրցանակների, ներառյալ «Ջինի» մրցանակը, որը հանձնվել է հենց Ֆալլակին` լավագույն տղամարդու դերի համար, և ԱՄՆ-ում, որտեղ առաջադրվել է «Օսկար» մրցանակին` լավագույն ֆիլմ օտար լեզվով անվանակարգում։

Այժմ հյուրախաղերով հանդես է գալիս Ֆրանսիայի փոքր քաղաքներում, համագործակցում է տեղի հեռուստաընկերության հետ, որոշ հեռուստաշոուներ է վարում[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Մուհամմադ Ֆալլակը Կաննի 65-րդ կինոփառատոնին, մայիս, 2012
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ֆ Ազատություն, գիշեր Liberté, la nuit Մոխանդ
1998 ֆ Երեխան Չաաբայից Le Gone du chaâba Բուզի
2002 ֆ Արյունոտ ծաղիկներ Fleurs de sang Ալի
2005 ֆ Հարևան, հարևանուհի Voisins, voisines мистер Малуф
2005 ֆ [Բրնձե փողոց Rue des figuiers Մարֆուզ
2007 ֆ Միշուն Դ'Օբերից Michou d'Auber Ակլի
2007 ֆ Մտերիմ թշնամիներ L'ennemi intime Իդիր Դանուն
2008 ֆ Պետք է փրկել Սաիդին Il faut sauver Saïd հայր
2008 ֆ Դաջվածքներով այրին La veuve tatouée Դավիթ
2009 ֆ Բարոնը Les Barons «R.G.»
2010 ֆ Ոչ փոխել, ոչ նորից սկսել Ni reprise, ni échangée Ժերրա
2010 ֆ Վերևի հարկ, ձախ թև Dernier étage, gauche, gauche Մոխանդ
2010 ֆ Խոզապուխտ մնացե՞լ է Il reste du jambon ? Մահմուդ Բուդո
2011 ֆ Ռաբբիի կատուն Le chat du rabbin շեյխ Մուհամմադ Սֆար (հնչյունավորում)
2011 ֆ Պարոն Լազար Monsieur Lazhar Բաշիր Լազար
2012 ֆ Ընձուղտը Zarafa Մահմուդ (հնչյունավորում)
2012 ֆ Գիշերվա կեսին` ասես ցերեկ Ce que le jour doit à la nuit Մուհամմադ

Անձնական կյանք խմբագրել

Մուհամմադ Ֆալլակը մոտ 40 տարի ամուսնացած է ֆրանսիացի դերասանուհի Մարին Էպինի հետ, երեխաներ չունեն։

Մրցանակներ խմբագրել

  • 1998 թվական` Ֆրանսիայի թատերական քննադատների մրցանակ, լավագույն տղամարդու դերի համար։
  • 2003 թվական` Ռեյմոնդ Դևոյի անվան մրցանակ` օտար երկրներում ֆրանսերենի զարգացման համար։
  • 2012 թվական` «Ջինի» մրցանակը, լավագույն տղամարդու դերի համար («Պարոն Լազար»)։
  • 2012 թվական` «ՌիվեռՌան» միջազգային կինոփառատոնի մրցանակ, որպես լավագույն դերասան («Պարոն Լազար»)։
  • 2012 թվական` Վանկուվերի կինոքննադատների շրջանակի մրցանակ` «Լավագույն տղամարդու դեր կանադական կինոֆիլմում» անվանակարգում («Պարոն Լազար»)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. English Wikipedia community Wikipedia — 2001.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Biographie of Mohamed Fellag» (ֆրանսերեն). Fellag. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Кейт Тэйлор (22 февраля 2012). «Monsieur Lazhar: A movie that could have been written for Fellag» (անգլերեն). Globe and Mail. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Սայիդ Ֆալլակ» հոդվածին։