«Պարոն Լազար» (ֆր.՝ Monsieur Lazhar), կանադական դրամատիկ ֆիլմ, որի ռեժիսորն է Ֆիլիպ Ֆալարդոյը։ Էկրաններին է հայտնվել 2011 թվականին։ Ջինի (կինոմրցանակ)ի մի քանի անվանակարգերում դարձել է դափնեկիր, Օսկար (մրցանակ)ի նոմինանտ։ Պրեմիերան տեղի է ունեցել Լոկարնո կինոփառատոնի ժամանակ[5]՝ 2011 թվականի օգոստոսի 8-ին։ Ըստ պիեսի «Բաշիր Լազարը» Էվելին դե լա Շենելեն[5] է, ով էլ կատարել է երկրորդական դերերից մեկը։

Պարոն Լազար
անգլ.՝ Monsieur Lazhar
Երկիր Կանադա[1]
Ժանրդրամա և կինոկատակերգություն
Թեմաինքնասպանություն
Թվականօգոստոսի 8, 2011[2], ապրիլի 12, 2012[3] և սեպտեմբերի 20, 2012[4]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՖիլիպ Ֆալարդո[1]
ՊրոդյուսերԼյուկ Դերի[1] և Kim McCraw?[1]
Սցենարի հեղինակՖիլիպ Ֆալարդո[1] և Evelyne de la Chenelière?
ԴերակատարներՄոհամմեդ Ֆելլագ[1], Սոֆի Նելիս[1], Էմիլիեն Ներոն[1], Danielle Proulx?[1], Brigitte Poupart?[1], Evelyne de la Chenelière?, André Robitaille?[1], Դենիել Գադուա[1], Ֆրենսիս Ռաուլ[1], Louis Champagne?[1], Marie Charlebois?[1], Ստեֆան Դեմերս[1], Bachir Bensaddek? և Hélène Grégoire?
ՕպերատորRonald Plante?
ԵրաժշտությունMartin Léon?[1]
ՄոնտաժՍտեֆան Լաֆլյոր[1]
Պատմվածքի վայրՄոնրեալ
Կինոընկերությունmicro_scope?
Տևողություն94 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Մոնրեալի տարրական դպրոցներից մեկում, երիտասարդ ուսուցչուհին կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ։ Նրա փոխարեն իրեն առաջարկում է Բաշիր Լազարը, ով փախստական էր Ալժիրից։ Հասկանալով, որ նոր ուսուցիչ գտնելը տարվա կեսին հեշտ չի լինի, տնօրենը համաձայնվում է։ Սկզբում աշխատանքը հեշտ չտրվեց Լազարին, նա պետք է հաղթահարեր երկրների միջև մշակութային տարբերությունները, բացի դրանից, նա նոր էր կորցրել ընտանիքին․ կինը և երեխան մահացել էին Ալժիրում։ Բացի դրանից նրան անընդհատ հաջողվում էր շփում հաստատել երեխաների հետ, ովքեր դեռ վերապրում էին ուսուցչուհու մահը։ Լազարը շոկ ապրեց, երբ իմացավ, թե ինչու է իրենց առաջվա ուսուցչուհին ինքնասպան եղել։ Շուտով դրանից հետո նրան հայտնում են, որ նա այլևս չի կարող աշխատել դպրոցում, քանի որ հայտնի է դարձել, որ նա երբեք չի եղել ուսուցիչ, իսկ Ալժիրում նա ռեստորան էր պահում։ Ոսուցչուհի եղել է իր կինը, և իր գրությունները նա օգտագործել է, որ սովորեցնի երեխաներին։ Լազարը խնդրեց ևս մեկ օր, որ հրաժեշտ տա իր աշակերտներին, հիշեցնելով, որ երեխաներն արդեն կորցրել են մի ուսուցչուհու, առանց որևէ հրաժեշտի։ Տնօրենը, ով կադրային սխալների պատճառով, հենց ինքն էր հեռացման շեմին կանգնած, տալիս է իր համաձայնությունը։

Դերերում խմբագրել

  • Մուհամեդ Ֆելագ — Բաշիր Լազար, դպրոցի ուսուցիչ
  • Սոֆի Նելիս — Ալիսա Լ’Էկյունե, աշակերտուհի
  • Էմիլեն Ներոն — Սիմոն
  • Դանիել Պրու — տիկին Վայանկուր
  • Բրիժիտ Պուպար — Կլեր Լաժու
  • Ժյուլ Ֆիլիպ — Գաստոն
  • Լուի Շամպայն — դռնապան
  • Էվելին դե լա Շենելե — Ալիսա Լ’Էկյուեի մայրը

Հատուկ մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

  • 2011 — երկու մրցանակ Վալյադոլիդի կինոփառատոնի ընթացքում և մրցանակ՝ լավագույն սցենարի համար (Ֆիլիպ Ֆալարդո)։
  • 2011 — Variety Piazza Grande Award մրցանակ և հեռուստադիտողների հավանության մրցանակ
  • 2011 — Տորոնտոյի կինոփառատոնի մրցանակ՝ լավագույն լայնամետրաժ կանադական ֆիլմի համար[6]։
  • 2012 — 6 Ջինի» մրցանակ, լավագույն ֆիլմ (Լյուկ Դերի, Կիմ Մակկրոու), լավագույն ռեժիսուրա (Ֆիլիպ Ֆալարդո), լավագույն ադապտացված սցենար (Ֆիլիպ Ֆալարդո), լավագույն տղամարդու դերակատար (Մուհամեդ Ֆելագ), լավագույն կանացի դերակատար (Սոֆի Նելիս), լավագույն մոնտաժ (Ստեֆան Լաֆլյոր)։ Բացի դրանից ժապավենը ստացել է երեք անվանակարգ․ լավագույն օպերատորական աշխատանք (Ռոնալդ Պլանտ), լավագույն երաժշտություն (Մարտին Լեոն), լավագույն ձայն (Պյեր Բերտրան, Շոն-Նիկոլաս Գալախեր,Բերնար Գարեպի Ստրոբլ).
  • 2012 — Օսկար անվանակարգ՝ լավագույն օտար լեզվով ֆիլմ[7]։
  • 2012 — հեռուստադիտողի համակրանք մրցանակ Սիդնեի կինոփառատոնի ընթացքում, լավագույն պատմողական, գեղարվեստական ֆիլմի համար։
  • 2012 — հեռուստադիտողի համակրանք մրցանակ Ռոտերդամի կինոփառատոնի ընթացքում։

Ծանոթագրություններ խմբագրել