«Մոխրոտը» (ռուս.՝ «Zолушка»), ռուսական ռոմանտիկական կատակերգություն, որ նկարահանել է ռեժիսոր Անտոն Բորմատովը (լուսագրերում՝ Սերգեյ Իվանով)։ Ֆիլմի սյուժեն Շառլ Պերոյի համանուն հեքիաթի ժամանակակից տարբերակն է։ Կինոնկարն ստեղծվել է «Среда» ընկերության կողմից Ռուսաստանի Առաջին ալիքի աջակցությամբ։ Վարձույթի է հանվել 2012 թվականի փետրվարի 14-ին[1]։ Առաջին ալիքով առաջին անգամ ցուցադրվել է 2013 թվականի հունվարի 2-ին։

Մոխրոտը
ռուս.՝ Zолушка
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
ՀիմքՄոխրոտ
Թվական2012
Լեզուռուսերեն
ՌեժիսորAnton Bormatov?
ՊրոդյուսերԱլեքսանդր Ցեկալո և Ռուսլան Սորոկին
ԴերակատարներՔրիստինա Ասմուս, Նիկիտա Եֆրեմով, Արտյոմ Տկաչենկո, Նոնա Գրիշաևա, Յուրի Ստոյանով, Ելիզավետա Բոյարսկայա, Նիկոլայ Բասկով և Սերգեյ Լազարև
ՕպերատորԻլյա Դյոմին
ԵրաժշտությունԿոնստանտին Մելաձե
ԿինոընկերությունՍրեդա (կինոընկերություն), Առաջին ալիք և Ցենտրալ Փարթներշիփ
Տևողություն100 րոպե

Սյուժե խմբագրել

Մաշա Կրապիվինան (Քրիստինա Ասմուս) Լիպեցկից մեկնում է Մոսկվա։ Ընդունվելով ինստիտուտ՝ նա որպես աղախին աշխատանքի է անցնում հարուստ ընտանիքի մոտ։ Այնտեղ աղջիկն ստիպված է կատարել տանտիրուհի Լյուդմիլայի (Մարգարիտա Բիչկովա) և նրա երկու դուստրերի՝ Պոլինայի (Ելիզավետա Բոյարսկայա) և Քսենյայի (Աննա Շերլինգ) պահանջները։

Միևնույն ժամանակ աղախինը սիրահարված է երգիչ Ալեքսեյ Կորոլևիչին (Արտյոմ Տկաչենկո)։ Իմանալով այն մասին, որ տանտիրոջ ընտանիքը գնում է փակ երեկույթի, որին մասնակցելու է նաև Ալեքսեյ Կորոլևիչը, Մաշան պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի տեսնի իր կուռքին։ Նրան օգնության է հասնում իր հարազատ մորաքույրը՝ Ագնիա Բորդոն (Նոնա Գրիշաևա), որը «Դեղին PRESS» («Желтый PRESS») հրատարակության գլխավոր խմբագիրն է։ Նա պատրաստ է աղջկան տալ հրավիրատոմս, սակայն դրա փոխարեն վերջինս պետք է կատարի լրագրողական առաջադրանք։

Դերերում խմբագրել

  • Քրիստինա Ասմուս – Մաշա Կրապիվինա, «Մոխրոտ»
  • Նիկիտա Եֆրեմով – Պաշա, գիշերային ակումբի արտ-տնօրեն
  • Արտյոմ Տկաչենկո – Ալեքսեյ Կորոլևիչ
  • Նոնա Գրիշաևա – Փերի / Ագնիա Բորդո
  • Մարգարիտա Իսայկովա – աղջիկ
  • Յուրի Ստոյանով – Վիկտոր Պավլովիչ Չուգայնով, նավթային մագնատ
  • Ելիզավետա Բոյարսկայա – Պոլինա
  • Աննա Շերլինգ – Քսենյա
  • Սերգեյ Բուրունով – պրոդյուսեր Բորիս Մարկովիչ
  • Մարգարիտա Բիչկովա – Լյուդմիլա, խորթ մայր, աղբային բիզնեսի տիրուհի
  • Վիտալի Գրեբեննիկով – Յակով
  • Ալեքսանդր Ցեկալո – Ագնիայի ամուսինը
  • Սեմյոն Ստրուգաչյով – Միխայիլ Լևիցկի
  • Միխայիլ Սամոխվալով – Շվարց
  • Անդրեյ Սվիրիդով – գիշերային ակումբի աշխատակից Էդուարդիչ
  • Անտոն Խոմյատով – նախարարի տեղակալ
  • Աննա Բագմետ – նախարարուհի
  • Վլադիմիր Դավիդենկո – ՃՈ կապիտան
  • Յուրի Անտիլոգով – պրապորշչիկ
  • Եգոր Խառլամով – զինվոր
  • Վյաչեսլավ Տիտով – գլխավոր խմբագիր
  • Օլգա Ստաշկևիչ – ուսուցչուհի
  • Թամարա Խլեբնիկովա – մանկաբարձուհի
  • Վլադիմիր Գուսկով – բարմեն
  • Պահապաններ գիշերային ակումբում՝
    • Անտոն Բագմետ
    • Արտյոմ Չիլեկ
    • Ալեքսանդր Պավլով
  • Ալեքսանդր Նիկոլսկի – աղբավայրի տնօրեն
  • Անտոն Չուրոչկին – լուսանկարիչ
  • Ալեքսանդր Կորչագին – Յուրիկ, մարզիկ
  • Վսևոլոդ Մակարով – Արթուր, Կորոլևիչի ոճաբանը
  • Աննա Արշավա
  • Աննա Մասալսկայա
  • Անատոլի Պաշինին

Կամեո

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Իվանով
  • Սցենարի հեղինակներ՝ Դմիտրի Զվերկով, Մաքսիմ Տուխանին
  • Բեմադրող օպերատոր՝ Իլյա Դյոմին
  • Կոմպոզիտոր՝ Կոնստանտին Մելաձե
  • Պրոդյուսերներ՝ Ալեքսանդր Ցեկալո, Ռուսլան Սորոկին

Վարձույթ խմբագրել

Ռուսաստանում ֆիլմը վարձույթի է հանել «Ցենտրալ Պարտներշիփ» (ռուս.՝ Централ Партнершип) ընկերությունը։ Թողարկումը նվիրվել է Սուրբ Վալենտինի օրվան, և լայն վարձույթուն ֆիլմի առաջին ցուցադրությունները 2012 թվականի փետրվարի 14-ին։ Նախատեսվել է, որ ֆիլմը թողարկվելու է 800 պատճենով 35 մմ և 2D ձևաչափերով[2]։

Նախագծին ինֆորմացիոն աջակցություն են ցուցաբերել Ռուսաստանի Առաջին ալիքը, Ավտոռադիոն, Cosmo.ru պորտալը և StarHit ամսագիրը[2]։

Վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը հավաքել է 64 մլն ռուբլի 647 պատճեններով[3]։ Վարձույթի երկրորդ շաբաթում նրա շահույթը կրճատվել է 44 %-ով և կազմել 36 մլն ռուբլի[4]։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Обзор российских кинопроектов ЦПШ на декабрьском кинорынке-2011». КиноБизон. 12 декабря 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին.
  2. 2,0 2,1 «Реальный маркетинг: Zолушка (Централ Партнершип, 16 февраля)». КиноБизон. 20 января 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին.
  3. «Бокс-офис (Россия): Макджи собрал в 2 раза больше Zолушки, 3D-конвертированный Лукас завалился». КиноБизон. 22 февраля 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 22-ին.
  4. «Бокс-офис (Россия): Наперегонки с дьяволом и другие события кинопроката». КиноБизон. 28 февраля 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել