Ալեքսանդրա Սավելևա
Ալեքսանդրա Վլադիմիրովնա Սավելևա (ռուս.՝ Алекса́ндра Влади́мировна Саве́льева, դեկտեմբերի 25, 1983, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, 2002 թվականին «Աստղերի ֆաբրիկա» նախագծի առաջին եթերաշրջանի ընթացքում ձևավորված «Ֆաբրիկա» փոփ խմբի անդամ։
Ալեքսանդրա Սավելևա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1983 (40 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և հաղորդավար |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան |
Ամուսին | Կիրիլ Սաֆոնով |
Alexandra Savel'eva Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդրա Սավելևան ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 25-ին Մոսկվայում։ Երեք տարեկանում ծնողները նրան տարել են գեղասահքի խմբակ, որի ղեկավարն էր հայտնի գեղասահորդուհի Իրինա Մոիսեևան։ Մանկավարժները, աղջկա մեջ տեսնելով ապագա չեմպիոնի, նրան ընդգրկել են օլիմպիական ռեզերվների խմբում։ Երաժշտությամբ զբաղվել սկսել է հինգ տարեկանում և սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։
Ալեքսանդրա Սավելևան ավարտել է Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանը (ժողովրդական երգչախմբերի ու ֆոլկլորային անսամբլների ղեկավարների նախապատրաստման բաժին)։
2014 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Ալեքսանդրա Սավելևան ու դերասան Կոնստանտին Կրյուկովը դարձել են «Россия 2» ալիքի՝ սուսերամարտին նվիրված «Մենամարտ» (ռուս.՝ «Дуэль») նոր շոուի հաղորդավարները[1]։
Անձնական կյանք
խմբագրել2010 թվականի ապրիլի 17-ին[2] Ալեքսանդրա Սավելևան ամուսնացել է դերասան Կիրիլ Սաֆոնովի հետ[3][4]։
Տեսահոլովակներ
խմբագրելՏարի | Տեսահոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
Ֆաբրիկա խմբի կազմում | |||
2003 | «Про любовь» | Ֆեոդոր Բոնդարչուկ | «Девушки фабричные» |
«Море зовёт» | |||
«Девушки фабричные» | |||
2004 | «Рыбка» | Գլե Օռլով | |
2005 | «Не виноватая я» | Ֆեոդորո Բոնդարչուկ | «Мы такие разные» |
2006 | «Романтика» | Վիկտոր Պրիդուվալով | |
2007 | «Зажигают огоньки | Վլադիմիր Յակիմենկո | |
2008 | «Мы такие разные» | Ֆեոդոր Բոնդարչուկ | |
2010 | «Али-Баба» | Եվգենի Կուրիցին | |
«Я тебя зацелую» | Մարատ Ադելշին | ||
2011 | «Остановки» | Եվգենի Կուրիցին | |
2012 | «Она — это я» | Ալեքսանդր Սելիվյորստով | |
«Фильмы о любви» | Ալան Բադեոև | ||
2013 | «Не родись красивой» | Մարատ Ադելշին | |
2015 | «Секрет» | ||
Մենակատարի կարիերա | |||
2015 | «Воскреси меня» | Կիրիլ Սաֆոնով |
Մրցանակներ
խմբագրել- 2004 — «Стопудовый хит» («Ֆաբրիկա» խմբի կազմում)
- 2004 — «Ոսկե Գրամոֆոն» («Ֆաբրիկա» խմբի կազմում)
- 2005 — «Ոսկե Գրամոֆոն» («Ֆաբրիկա» խմբի կազմում)
- 2005 — «Glamour» (տարվա փոփ-խումբ, «Ֆաբրիկա» խմբի կազմում)
Գովազդ
խմբագրել2012 թվականին Ալեքսանդրա Սավելևան դարձել է Palette ICC Ослепительные Блонды մազի ներկերի հավաքածուի դեմքը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Саша Савельева станет ведущей шоу о фехтовании». Журнал «7 Дней». 10.10.2014.
- ↑ Варвара Богданова. «Кирилл Сафонов и Саша Савельева: Тайная свадьба». Журнал «Семь дней». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Саша Савельева тайно вышла замуж» (ռուսերեն). Сегодня.ua. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Саша Савельева вышла замуж» (ռուսերեն). obozrevatel.com. 2010 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Саша Савельева стала лицом Palette ICC Ослепительные Блонды» (ռուսերեն). Cosmopolitan. 25 апреля 2012. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սաշա Սավելևան 7days.ru կայքում
- Ալեքսանդրա Սավելևայի անկետան «Աստղերի ֆաբրիկայի» կայքում
- Կայք Սաշա Սավելևայի մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Սավելևա» հոդվածին։ |