Քրիստինա Ասմուս

ռուս դերասանուհի

Քրիստինա Իգորևնա Ասմուս (ռուս.՝ Кристина Игоревна Асмус, իսկական ազգանունը՝ Մյասնիկովա (Мяснико́ва)[1], ապրիլի 14, 1988(1988-04-14), Կորոլյով, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։

Քրիստինա Ասմուս
ռուս.՝ Кристина Игоревна Асмус
Ծնվել էապրիլի 14, 1988(1988-04-14) (36 տարեկան)
ԾննդավայրԿորոլյով, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (2012)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի
Ակտիվ շրջան2010-այժմ
Ամուսին(ներ)Գարիկ Խառլամով
IMDbID 3891226
Քրիստինա Ասմուս՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Քրիստինա Ասմուսը ծնվել է 1988 թվականի ապրիլի 14-ին մերձմոսկովյան Կորոլյով քաղաքում, Իգոր Լվովիչ և Ռադա Վիկտորովնա Մյասնիկովների ընտանիքում։ Նա ունի երեք քույր. երկու ավագ քույրերը՝ Եկատերինան ու Օլգան, ծնվել է Սարատովում, իսկ կրտսերը՝ Կարինան, Կորոլյովում[2]։

Քրիստինա Ասմուսն զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ և ստացել սպորտի վարպետի կարգ[3]։ Դեռ դպրոցական տարիներին նա «МЕЛ» թատրոնում մասնակցել է Ե. Մախոնինայի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» (ռուս.՝ «А зори здесь тихие…») ներկայացմանը՝ կատարելով Ժենյա Կոմելկովայի դերը, իսկ դպրոցն ավարտելուց հետո Կորոլյով քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոնում կատարել է Ֆանտինի դերը Ն. Երմակովայի «Մադմուազել Տարժիի դիմանկարը» ներկայացման մեջ։

Դերասանուհի դառնալ Քրիստինա Ասմուսը որոշել է դեռ մանկության տարիներին՝ դիտելով «Վայրի հրեշտակ» սերիալը. նա եղել է դերասանուհի Նատալյա Օրեյրոյի երկրպագուհին[4]։

2005 թվականին Քրիստինա Ասմուսն ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա՝ Կոնստանտին Ռայկինի կուրս, սակայն սովորել չի հաջողվել։

2008 թվականին Քրիստինա Ասմուսն ընդունվել է Մ. Շչեպկինի անվան թատերական ուսումնարան[5]՝ Բորիս Կլյուևի կուրս։

Կինոյում Քրիստինա Ասմուսը նկարահանվել սկսել է 2010 թվականին. նրա համար նորամուտային է եղել Վարյա Չերնոուսի դերը «Ինտերններ» կատակերգական սերիալում[5]։ Դրանից հետո նա նկարահանվել է «Տոնածառեր» (ռուս.՝ «Ёлки»), «Վիշապի համախտանիշ» (ռուս.՝ «Синдром дракона»), «Zолушка» ֆիլմերում։

2013 թվականին կատարել է կնոջ գլխավոր դերը «Փոխարինողը» (ռուս.՝ «Дублёр»), իսկ 2014 թվականին՝ «Лёгок на помине» (հայ.՝ «Անունը տուր՝ սփռոցը գցիր») ֆիլմերում։

2014 թվականին Քրիստինա Ասմուսը մասնակցել է «Սառցե դարաշրջան-5» հեռուստաշոուին, որտեղ նրա զույգը եղել է Ալեքսեյ Տիխոնովը։

Քրիստինա Ասմուսն աշխատում է Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում[6]։ Դստեր ծնունդից հետո նա աշխատանքի է վերադարձել 2014 թվականի հունվարի վերջին[7]։

Մասնակցել է «Քնի պահապանները», «Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը» (ռուս.՝ Иван Царевич и Серый Волк) և «Օզ։ Վերադարձ Զմրուխտե քաղաք» մուլտֆիլմերի հնչյունավորմանը։

Անձնական կյանք խմբագրել

Քրիստինա Ասմուսը որոշ ժամանակ հարաբերություններ է ունեցել իր համակուրսեցու՝ Վիկտոր Ստեփանյանի հետ[8][9]։ Զույգ բաժանվել է Քրիստինա Ասմուսի՝ նկարահանումներով ծանրաբեռնված լինելու և այն պատճառով, որ նա ցանկացել է առաջին հերթին կառուցել իր կարիերան, ոչ թե անձնական կյանքը[8]։

2013 թվականին ամուսնացել է Գարիկ Խառլամովի հետ[10][11]։ 2014 թվականի հունվարի 5-ին ծնվել է նրանց դուստրը՝ Անաստասիան[12]։

Արվեստ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010-2013 ս Ինտերններ Интерны Վարյա Չերնոուս
2010 ֆ «Ալիբի» երկուսի համար «Алиби» на двоих Սաշա
2010 ֆ Տոնածառեր Ёлки Լենա
2012 ս Վիշապի համախտանիշ Синдром дракона Ալեքսանդրա Մաքսիմովա
2012 ֆ Zолушка Մաշա Կրապիվինա
2012 ֆ Իսկական սեր Настоящая любовь Լենա Անտոնովա
2013 ֆ Փոխարինողը Дублёр Դաշա
2013 ֆ Ի՜նչ են անում տղամարդիկ Что творят мужчины! Սվետա
2013 ս Незлоб կամեո
2014 ֆ Անունը տուր՝ սփռոցը փռիր Лёгок на помине Լիզա
2015 ֆ Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են... А зори здесь тихие… Գալյա Չետվերտակ
2016 ֆ Չեմպիոններ։ Արագ։ Բարձր։ Ուժեղ Чемпионы: Быстрее. Выше. Сильнее Սվետլանա Խորկինա
2016 ս Կուռքի գաղտնիքը Тайна кумира Օլգա Տորրես
2016 ֆ Психи Մայա
2019 ս Տուն մտնելիս հետ նայիր Входя в дом, оглянись Նատաշա
2019 ֆ Տեքստ Текст Նինա
2020 ս Խենթություն Беезумие Քրիստինա
2020 ս Հերոս՝ կանչով Герой по вызову Ելիզավետա Լեոնովա
2020 ս Булки Տանյա Բաբանինա
2020 ֆ Կետորս Китобой

Դերեր թատրոնում խմբագրել

  1. «Մադմուազել Տարժիի դիմանկարը». ռեժիսոր՝ Նատալյա ԵրմակովաՖանտին
  2. «Հաջողակ համար», ռեժիսոր՝ Միխայիլ Ցերիշենկո
Երմոլովայի անվան թատրոն
  1. «Հեթանոսները», ռեժիսոր՝ Եվգենի ԿամենկովիչԴուստր
  2. «Համլետ։ Պրեմիերա», ռեժիսոր՝ Վալերի ՍարկիսովՕֆելյա

Տեսահոլովակներ խմբագրել

  1. 2010 թվականին նկարահանվել է «Опасные» խմբի «Сердце» երգի տեսահոլովակում[13]։
  2. 2013 թվականին մասնակցելէ Վլադ Սոկոլովսկու «Ла-ла-ла» երգի տեսահոլովակի նկարահանումներին[14]։

Մոդել խմբագրել

  1. 2010 – «ТВ-программа Семь» ամսագրի մոդել anNAIVanova-ի զգեստով[15],
  2. 2010 – «MAXIM» ամսագրի մոդել, 2010 թվականի հոկտեմբեր[16][17],
  3. 2011 – «Hello» ամսագրի մոդել Versace-ի զգեստով և «Roberto Cavalli» մատանիներով[18],
  4. 2011 – «Образ жизни» ամսագրի մոդել Slada Fashion զգեստներով[19]։

Նախագծեր խմբագրել

  • 2011 – «Հանգստությունը վրդովողները» (ռուս.՝ «Возмутители спокойствия») ակցիայի ժյուրիի նախագահ[20]

Հեռուստատեսություն խմբագրել

  1. 2010 – «Ешь и худей!» – մասնակից[21]
  2. 2011 – «Оливье-шоу», «12 ամիսներ» հեքիաթի ծաղրանմանակում – խորթ աղջկա դերակատար[22]
  3. 2011 – «Зарядка со звёздами» – հյուր[23]
  4. 2011 – «Выпуск ТСН-Особливе: пікантні новини дня» – պատմության օբյեկտ[24]
  5. 2011 – «Անհավատալի ճշմարտություն աստղերի մասին» (ռուս.՝ «Невероятная правда о звёздах») – պատմության օբյեկտ[25]
  6. 2011 – «Воскресенье с Кварталом-95» – մասնակից[26]
  7. 2012 – «Жестокие игры»
  8. 2013 – «Անհավանական պատմություններ» – Մերիան Գուդ
  9. 2014 – «Вечерний Ургант» – հյուր
  10. 2014 – «Սառցե դարաշրջան» – մասնակից
  11. 2015 – «Вечерний Ургант» – հյուր
  12. 2016 – «Без страховки» - մասնակից

Ճանաչում խմբագրել

  1. 2013 – Fashion People Awards մրցանակ «Fashion դերասանուհի» անվանակարգում[27],
  2. 2011 – «Տարվա հեռուստադերասանուհի» ըստ «Glamour» ամսագրի[28][29],
  3. 2010 – Ռուսաստանի ամենասեքսուալ կին ըստ «Maxim» ամսագրի[30][31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кристина Асмус. Издательство Семь Дней. 7days.ru
  2. Про Кристину Асмус
  3. Кристина Асмус: о женихе, стыде и детстве // Женский журнал Cosmopolitan Россия
  4. Кристина Асмус — все актеры на KINOafisha.ua
  5. 5,0 5,1 Асмус как предчувствие // «Maxim». — № 103 (октябрь 2010). — С. 126-131.
  6. «Труппа». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  7. Кристина Асмус возвращается на сцену после родов — Афиша Mail.Ru
  8. 8,0 8,1 Невероятные истории любви. Кристина Асмус (youtube)
  9. Студенты театрального училища им. Щепкина Արխիվացված 2018-03-21 Wayback Machine // shepkinskoe.ru
  10. Шоумен Гарик Харламов ушел от жены к актрисе Кристине Асмус // eurosmi.ru
  11. Резидент Comedy Club Гарик Бульдог Харламов расстался со своей супругой Юлей(չաշխատող հղում) // news-nomad.ru
  12. «Гарик Харламов рассказал о буднях молодого отца». eg.ru. 2014 թ․ հունվարի 15. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  13. «В клипе группы «Опасные» снялась звезда сериала «Интерны»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  14. «Кристина Асмус отвергла Влада Соколовского». 7 дней. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  15. «Кристина Асмус в журнале «ТВ-программа Семь» в платье anNAIVanova». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  16. «Асмус как предчувствие» на сайте журнала MAXIM
  17. «Кристина Асмус в журнале «MAXIM», октябрь 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  18. «Кристина Асмус в журнале «Hello» в платье «Versace» и кольцах «Roberto Cavalli»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  19. «Кристина Асмус в журнале «Образ Жизни в платьях Slada Fashion». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  20. «Блог Кристины Асмус на сайте "Балтика Кулер"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  21. «Ешь и худей! Выпуск №12: Кристина Асмус». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  22. «Фрагменты из Оливье-шоу.Пародия на сказку 12 месяцев.(видео №3)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  23. «Зарядка со звёздами от Ляйсан Утяшевой с Кристиной Асмус».
  24. «Випуск ТСН-Особливе: пікантні новини дня с Кристиной Асмус». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  25. «Невероятная правда о звёздах с Кристиной Асмус».
  26. «Воскресенье с Кварталом-95». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  27. «В Москве прошла церемония Fashion People Awards». 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  28. «Кристина Асмус - ТВ-актриса года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  29. «Муж Кристины Асмус». 20.09.2014.
  30. «Вечеринка 100 самых сексуальных». Maximonline.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  31. Кристина Асмус — самая сексуальная по версии журнала Maxim

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Ասմուս» հոդվածին։