Գորշ վզիկ
«Գորշ վզիկը» (ռուս.՝ «Серая шейка»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարահանված Դմիտրի Մամին-Սիբիրյակի համանուն հեքիաթի հիման վրա 1948 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Ռեժիսորներ Լեոնիդ Ամալրիկն ու Վլադիմիր Պոլկովնիկովը, որոնց միավորում էին ստեղծագործական միանման ձգտումները, մուլտֆիլմի վրա աշխատելիս գտել են սեփական ոճը[1]։
Գորշ վզիկ ռուս.՝ Серая шейка | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Հիմնված է | Մոխրագույն վզիկ |
Ռեժիսոր | Լեոնիդ Ամալրիկ և Վլադիմիր Պոլկովնիկով |
Սցենարիստ | Գեորգի Բերյոզկո |
Հնչյունավորում | Ֆեոդոր Կուրիխին, Վերա Ենյուտինա, Յուրի Խրժանովսկի, Վալենտինա Տելեգինա, Վիկտորյա Իվանովա և Վլադիմիր Պոպով |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
Երաժշտություն | Յուրի Նիկոլսկի |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1203 s |
Թվական | 1948 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը պատմում է այն մասին, թե կյանքում ինչքան կարևոր է ընկերությունը։
Մի անգամ Գորշ վզիկ անունով բադիկը փրկում է նապաստակին, որի վրա հարձակվել էր աղվեսը։ Նապաստակը մնում է ողջ ու անվնաս, բայց աղվեսը ջարդում է բադի թևը, և վերջինս չի կարողանում մյուս թռչունների հետ չվել հարավ։ Գորշ վզիկը մնում է ձմեռելու սառցահալատեղում, որն օրեցօր սառչում էր ու փոքրանում։ Աղվեսը հաճախ էր գնում այնտեղ՝ սպասելով ջրի վերջնական սառչելուն, որպեսզի բռնի բադին։ Գորշ վզիկն ստիպված է լինում պայքարել իր կայնքի համար՝ փրկվելով չարամիտ աղվեսից, սակայն նապաստակի ու խլահավի հետ իր ընկերության շնորհիվ նրան հաջողվում է խուսափել գիշատչի կեր դառնալուց։
Տարբերություններ գրքից
խմբագրել- Ի տարբերություն Դմիտրի Մամին-Սիբիրյակի գրքի՝ մուլտֆիլմում բացակայում են մարդիկ։
- Մուլտֆիլմում Գորշ վզիկի թևը կոտրվում է աղվեսի թաթի հարվածից, իսկ գրքում աղվեսը կծում է բադի թևն ու կոտրում այն։
- Մուլտֆիլմում ավելացված են Գորշ վզիկի ապաքինումն ու աղվեսի հետ հաշվեհարդարը ներկայացնող էպիզոդներ։
Ստեղծողներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Գեորգի Բերյոզկո |
Ռեժիսորներ | Լեոնիդ Ամալրիկ, Վլադիմիր Պոլկովնիկով |
Խորհրդատու ռեժիսոր | Վիկտոր Գրոմով |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Նադեժդա Պրիվալովա, Ֆեոդոր Խիտրուկ, Ալեքսանդր Բելյակով, Ֆաինա Եպիֆանովա, Բորիս Պետին, Իոսիֆ Ստարյուկ, Բորիս Մեերովիչ, Տատյանա Տարանովիչ, Բորիս Տիտով, Լամիս Բրեդիս, Լիդիա Ռեզցովա, Ռոման Դավիդով, Բորիս Ստեպանցև, Դմիտրի Բելով, Վադիմ Դոլգիխ |
Նկարիչներ | Գալինա Նևզորովա, Իրինա Սվետլիցա, Դմիտրի Անպիլով, Կոնստանտին Մալիշև |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Կոմպոզիտոր | Յուրի Նիկոլսկի |
Հնչյունային օպերատոր | Ս. Ռենսկի |
Դիրիժոր | Գրիգորի Գամբուրգ |
Տեխնիկական օգնական | Ի. Կուլնևա |
Մոնտաժող | Ա. Ֆիրսովա |
Դերերը հնչյունավորել են
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ֆեոդոր Կուրիխին | կարդում է տեքստը |
Վիկտորյա Իվանովա | |
Վլադիմիր Պոպով | |
Վալենտինա Տելեգինա | |
Յուրի Խրժանովսկի | |
Լիդիա Կազմինա | աղվես |
Վերա Ենյուտինա | Գորշ վզիկ |
Մրցանակներ
խմբագրել«Գորշ վզիկը» մուլտֆիլմն արժանացել է մրցանակների մի շարք փառատոններում[2].
- 1949 – Մարիանսկե Լազնեի IV միջազգային կինոփառատոն (Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն) – Մրցանակ երեխաների համար նախատեսված լավագույն անիմացիոն ֆիլմի համար,
- 1949 – Չեխոսլովակիայի քաղաքներում աշխատողների II միջազգային կինոփառատոն – Մրցանակ լավագույն մանկական ֆիլմի համար,
- 1952 – Բոմբեյի միջազգային կինոփառատոն – «Մարմարե սկահակ» մրցանակ։
Քննադատական արձագանքներ
խմբագրել«Խորհրդային կինոյի պատմության ուրվագծերում» (հատոր 3) նշված է, որ մուլտֆիլմը որոշիչ է եղել մուլտիպլիկացիայի ժանրի զարգացման հարցում մի քանի տարվա ընթացքում[3]։ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի առաջին տնօրեն Նիկոլայ Կիվան ֆիլմը գնահատել է որպես «սրտառուչ, ոճի տեսանկյունից խիստ զուսպ, մեղմ, քնարական, հոգեբանորեն ստույգ»[4]։ Քննադատ Լարիսա Մալյուկովան 2013 թվականի իր գրքում նշել է.
«Պոլկովնիկովի ու Ամալրիկի «Գորշ վզիկը» (1948) մինչ այժմ հիացնում է ապշեցուցիչ գրաֆիկայով, մեղմ գունապնակով, որում անհավատալի կերպով փոխանցվել է տրամադրությունների նուրբ գամման... Հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենաապշեցուցիչ, մարդկային ու դրամատիկ ֆիլմերից մեկն աչքի է ընկնում ...կերպարների հոգեբանական նուրբ մշակմամբ»[5]։
Բնօրինակ տեքստ (ռուս.)«Серая шейка» (1948) Полковникова и Амальрика до сих пор сражает поразительной графикой, мягкой цветовой палитрой, в которой невероятным образом передана тонкая гамма настроений … Одна из самых пронзительных, человечных и драматичных картин послевоенного времени отличается выдающейся работой одушевителей, тончайшей психологической разработкой характеров.
Թողարկումներ
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում.
Վերականգնում և վերահնչյունավորում
խմբագրել2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, հնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ (Իրինա Մալիկովա, Տատյանա Կանաևա, Վիտալի Օվանեսով, Յուլիեն Բալմուսով)։ Վերահնչյունավորումը խիստ բացասական է գնահատվել հեռուստադիտողների մեծ մասի[8][9], ինչպես նաև պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[10][11]։ Վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է արժանացել։ Այդ տարբերակը թողարկվել է DVD-ով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков. «Лица. Леонид Амальрик». // «Наши мультфильмы». / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — «Интеррос», 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 521-522. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ Очерки истории советского кино. Том третий. 1946—1956 гг. / Под редакцией Ю. С. Калашникова, Л. П. Погожевой, Р. Н. Юренева. — М.: Искусство, 1961. — C. 483. — 776 c.
- ↑ Кива Н. «Союзмультфильм» — начало пути // Киноведческие записки. — 2006. — № 80. — С. 162. — C. 153—173.
- ↑ Малюкова Л. Л. «СВЕРХ/КИНО» (Современная российская анимация. Девяностые / нулевые). — СПб: Умная Маша, 2013. — С. 277. — 366 c. — ISBN 978-5-990-41931-5.
- ↑ DVD «Любимая сказка. Серая шейка»
- ↑ DVD «Лесные сказки»
- ↑ Переозвучка наших старых мультфильмов Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
- ↑ Мы против переозвучки советских мультиков!!! Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
- ↑ Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
- ↑ НЕТ — фальсификации анимационного наследия!
Գրականություն
խմբագրել- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 1. — М.: Госкиноиздат, 1950. — 208 с. Г. Берёзко «Серая шейка» с. 137-156.
- Мамин-Сибиряк Д. Н. «Серая шейка». — М.: «АСТ», 2013. — 48 с. — («„Союзмультфильм“ представляет»). — ISBN 978-5-17-077930-7 Книжная серия: «„Союзмультфильм“ представляет»: впервые легендарные мультфильмы в книгах!
Արտաքին հղումներ
խմբագրել- «Գորշ վզիկը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գորշ վզիկը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Գորշ վզիկը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Գորշ վզիկը» մուլտֆիլմը Յութուբում
- Елена Кузнецова. «„Серая шейка“: две судьбы одной утки». Արխիվացված 2007-05-19 Wayback Machine // nashfilm.ru