Մոխրաայտ սուզակ
Մոխրաայտ սուզակ | |
Մոխրաայտ սուզակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Podicipediformes |
Ընտանիք | Սուզակներ (Podicipedidae) |
Ցեղ | Podiceps |
Տեսակ | Մոխրաայտ սուզակ (P. grisegena) |
Միջազգային անվանում | |
Podiceps grisegena | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Մոխրագույն սուզակ (լատին․՝ Podiceps grisegena), սուզակների ընտանիքին պատկանող ջրլող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կրմիր գրքում։
Նստակյաց, քիչ տարածված տեսակ է։ Մարմնի երկարությունը 40-50 սմ է, թևերի բացվածքը՝ 77-85 սմ, իսկ կենդանի զանգվածը՝ 0,57-0,12 կգ։ Կտուցը երկար է, սրածայր, ամբողջությամբ մուգ, հիմքը՝ դեղին։ Բնադրման շրջանում գագաթը սև է, այտերը՝ մոխրավուն սպիտակ, կոկորդը՝ դարչնագույն-շիկակարմիր։ Հետբնադրման շրջանում փետրածածկը մոխրագույն է, իսկ այտերը՝ սպիտակավուն։ Ձայնը բարձր ու կարճատև լաց է հիշեցնում, բնադրման շրջանում ծղրտուն լացի է նման։
Բնակվում է լճերում, ջրամբարներում, ճահճուտներում, ձկնաբուծական լճակներում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով և բույսերով։ Հարսանեկան խաղերը և զուգավորումը տեղի է ունենում մայիսի վերջ հունիսին։
Բույնը լողացող հարթակ է՝ փարթամ բուսուտներում (հայտնվում են հունիսի 1-ին կեսից հուլիսի սկիզբը)։ Դնում է 51 մմ տրամագծով, կավճագույն-սպիտակ 4-5 ձու։ Ձագերը բներում հայտնվում են հուլիսի ընթացքում։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Եվրոպայում, Ասիայում, Սկանդինավայան երկրներում, Ռուսաստանի հյուսիսում, Ուկրաինայում, Միջին Ասիայում, Կովկասում և Հարավային Կովկասում։ Բնադրման շրջանից դուրս տարածված է Բրիտանական կղզիներում, Միջերկրածովյան երկրներում, Փոքր Ասիայում և Իրանում։ Հայաստանում չուի շրջաններում հանդիպում է Սևանա և Արփի լճերում, Արարատյան հարթավայրի արհեստական և բնական լճակներում, իսկ բնադրման շրջանում՝ Լոռվա սարահարթի լճակներում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԲնադրման համար նախընտրում են առափնյա հարուստ ջրային բուսականությամբ և բաց ջրային մակերեսով լճերը, լճակները և ջրամբարները։
Ափից ոչ հեռու, եղեգնի, առափնյա ու ջրային բույսերի մնացորդներին տեղադրում են իրենց բները։ Դնում են 4-5 սպիտակավուն, 41-51 մմ տրամագծով ձու և թխսում 27-29 օր։ Ձագերը հիանալի լողում են և սուզվում[1]։
Պսահպանություն
խմբագրելՆստակյաց, քիչ տարածված տեսակ է, որի քանակությունը կրճատվում է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Նախկինում բնադրում էին Սևանա լճի ավազանում։ Մինչև 2005 թվականը Արդանիս գյուղի մոտակա լճակում հանդիպում էին 6-10 բնադրող զույգ, իսկ Լոռվա սարահարթի լճակներում՝ 5-15։ Լճակում մշկամկների քանակության ավելացման արդյունքում դադարեցրել են բնադրելը։
Վտանգման հիմնական գործոններն են ձկնորսների կողմից անհանգստացումը, ջրի տատանումները և որսագողությունը։
Պահպանվում է «Արփի լիճ» և «Սևան» ազգային պարկերում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրաայտ սուզակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրաայտ սուզակ» հոդվածին։ |