Մոգերի երկրպագությունը (նկար, Ջենտիլե դա Ֆաբրիանո)

Ջենտիլե դա Ֆաբրիանոի նկար

«Մոգերի երկրպագությունը» (իտալ.՝ Adorazione dei Magi), իտալացի նկարիչ Ջենտիլե դա Ֆաբրիանոյի 1423 թվականին ստեղծած կտավը, որը գտնում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահում և համարվում է նկարչի լավագույն աշխատանքը։ Կտավը նկարագրվում է որպես միջազգային գոթիկայի գագաթնակետ[7]։

Մոգերի երկրպագությունը
տեսակգեղանկար և polyptych?
նկարիչՋենտիլե դա Ֆաբրիանո[1][2]
տարի1423[3]
բարձրություն301,5 սանտիմետր
լայնություն283 սանտիմետր
ուղղությունմիջազգային գոթիկա[4]
ժանրհոգևոր արվեստ[5]
նյութտեմպերա և փայտե տախտակ
գտնվում էRoom A7 Lorenzo Monaco - Gentile da Fabriano?
հավաքածուՈւֆֆիցի
պատվիրատուPalla Strozzi?[3]
հիմնական թեմաՄոգերի երկրպագություն
https://www.wga.hu/html/g/gentile/adormagi/adormag.html կայք
Ծանոթագրություններ
 Adorazione dei Magi by Gentile da Fabriano Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Իտալացի բանկիր, արվեստի հովանավոր Պալլա Ստրոցցին նկարը պատվիրել է Ջենտիլե դա Ֆաբրիանոյին, ով 1420 թվականին Ֆլորենցիա էր ժամանել։ Պալլան խորանի կտավի համար վճարել է 300 ֆլորին[8] կամ վարպետի տարեկան աշխատավարձի վեցապատիկը[9]։ Ըստ Բալդվինի[10]՝ կտավում պատկերված է և՛ Պալլա Ստրոցցին, և՛ նրա հայրը՝ Օնոֆրիոն. Պալլան պատկերված է կարմիր գլխարկով նկարի առաջնային մասում, Օնոֆրիոն՝ որպես բազե վարժեցնող կանգնած է երիտասարդ թագավորի հետևում։ Ըստ այլ կարծիքների՝ բազե վարժեցնող հենց ինքը Պալլա Ստրոցցան է, ում աջ կողմում կանգնած է ավագ որդին՝ Լորենցոն[11][12]։ Ջենտիլե դա Ֆաբրիանոն կտավն ավարտել է 1423 թվականին, և այն տեղադրվել է Սանտա Տրինիտա եկեղեցու նորակառույց մատուռում։

 
Մանրակրկիտ պատկեր
 
Սուրբ ծննդյան տեսարան
 
Տեսարան «Փախուստ Եգիպտոս»

Աշխատանքը ցույց է տալիս Ջենտիլեի արվեստի վրա և՛ միջազգային, և՛ Սիենական դպրոցների ազդեցությունը՝ զուգորդված Վերածննդի նորույթներով, որոնք նա ուսանել էր Ֆլորենցիայում։ Վերևի հատվածի վահանակը պատկերում է երեք մոգերի ուղին մի քանի տեսարաններով, որոնք սկսվում են վերին ձախ անկյունից (ճամփորդություն և մուտք Բեթղեհեմ) և, շարունակելով ժամսլաքի ուղղությամբ, հանդիպում Մարիամի և նորածին Հիսուսի հետ, որը զբաղեցնում է կտավի ներքևի հատվածը։ Բոլոր կերպարները հագել են Վերածննդի դարաշրջանին բնորոշ շքեղ հագուստ, ոսկով և թանկարժեք քարերով զարդարված դիպակներ։ Ջենտիլեն առանձնակի ուշարության է արժանացրել էկզոտիկ կենդանիներին, ինչպիսիք են ընձառյուծը, արաբական ուղտը, կապիկներն և առյուծը, ինչպես նաև ձիերն ու որսկան շուն։

Շրջանակը նույնպես արվեստի գործ է և բնութագրվում է երեք հատվածներով՝ կենտրոնում աղոթող Քրիստոսն է և Աստվածածնի ավետումը (Գաբրիել հրեշտակապետը ձախ կողմում, Մադոննան՝ աջ)։ Պրեդելան ունի երեք ուղղանկյուն նկարներ, որտեղ պատկերված են տեսարաններ Հիսուսի մանկությունից՝ Քրիստոսի ծնունդը, Փախուստ Եգիպտոս և Հիուսի տաճարին ներկայացնելը (վերջինիս պատճեն է, բնօրինակի պահվում է Լուվրում

Գրականություն խմբագրել

  • AA.VV., Galleria degli Uffizi, collana I Grandi Musei del Mondo, Scala Group, Roma 2003.
  • Gloria Fossi, Uffizi, Giunti, Firenze 2004. ISBN 88-09-03675-1
  • Mauro Minardi, Gentile da Fabriano, collana I Classici dell'arte, RCS, Milano 2005.
  • Alessandro Cecchi, Gentile da Fabriano agli Uffizi, Silvana Editoriale, Milano 2005.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Vasari G. Les Vies des meilleurs peintres, sculpteurs et architectes (ֆր.)Paris: 1903. — Vol. 1. — P. 408.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Vasari G. Le vite de' più eccellenti pittori, scultori e architettori (1568) (իտալ.)Firenze: 1568. — Vol. 1. — P. 401.
  3. 3,0 3,1 https://www.uffizi.it/en/artworks/adoration-of-the-magi
  4. https://resources.saylor.org/wwwresources/archived/site/wp-content/uploads/2012/01/ARTH206-1.4.3-Baldwin-Gentile-da-Fabriano’s-‘Adoration-of-the-Magi’.pdf
  5. https://rkd.nl/explore/images/221810
  6. 6,0 6,1 Baldwin R. Gentile da Fabriano (c. 1390-1427):International Style and Court Culture — P. 5.
  7. Timothy Hyman; Sienese Painting, p. 140, Thames & Hudson, 2003 ISBN 0-500-20372-5.
  8. Mary Hollingsworth; "Patronage in Renaissance Italy: From 1400 to the Early Sixteenth Century", p. 41, John Murray, 1994 ISBN 0719549264.
  9. Niccolo Capponi; "An Unlikely Prince: The Life and Times of Machiavelli", p. 9, Da Capo Press, 2010 ISBN 9780306817564.
  10. Baldwin, Robert (2007). «GENTILE DA FABRIANO (c. 1390-1427): International Style and Court Culture» (PDF). Social History of Art, by Robert Baldwin.
  11. Palazzo Strozzi Արխիվացված 2012-11-03 Wayback Machine (pdf;1,39 MB)
  12. Ingeborg Walter, Die Strozzi: Eine Familie im Florenz der Renaissance, Beck Munic 2011, p. 27